Արմեն Ամիրյան

հայ հեռուստահաղորդավար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրյան (ազգանուն) ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Արտավազդի Ամիրյան (հուլիսի 29, 1967(1967-07-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, ռեժիսոր։ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ (2015-2016 թթ.)։ Հայաստանի մշակույթի նախարար (2016-2018 թթ.), Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին անդամ (հունվար 25, 2017- դեկտեմբեր 19, 2018)[1]։

Արմեն Արտավազդի Ամիրյան
 
Կրթություն՝ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց (1984) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1991)
Մասնագիտություն՝ հեռուստահաղորդավար, գրող և հեռուստատեսային պրոդյուսեր
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 29, 1967(1967-07-29) (57 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  •  
    «Նոյե» գրքի շապիկը
    1982 թվականից Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ։
  • 1984 թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմ՝ որպես ռեժիսորի ասիստենտ։
  • 1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1985-1997 թթ. աշխատել է հաղորդավարական բաժնում։ Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ։
  • Ավարտելուց հետո, որոշ ժամանակ դասավանդել է նույն ինստիտուտում։
  • 1990-1995 թթ. հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։
  • 1996 թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և մինչ օրս հանդիսանում է ընկերության նախագահը։
  • 1996 թ. հիմնել է նաև «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է։ Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալին։
  • 1997-2015 թթ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը[2]։
  • 2000-2009 թթ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։
  • 2009 թ. ընտրվել է Հայաստանի ոստիկանության հասարակական խորհրդի անդամ։
  • 2010 թ. եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար։
  • 2010-2013 թթ. - ղեկավարել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը։
  • 2015 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[3], 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից[4]։
  • 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի ՆՀ-1053-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար[5]։ 2018 թվականի մայիսի 2-ին մշակույթի նախարարի պաշտոնակատարը հրաժարական է ներկայացրել։
  • 2020 թվականին գրել և հրատարակել է «Գեներալի երազը» (տրագիկոմեդիա), 2022 թվականին «Նոյե» (կինոպատմություն) և 2023 թվականին «Պանգեա կամ թռչող տնակը» (կինոպատմություն) գրքերը։ Վերջին երկուսը թարգմանվել և հրատարակվել են նաև անգլերեն տարբերակով։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • Մովսես Խորենացու մեդալ (2006 թ.)։
  • Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2015 թ.)[6]:
  • Ունի դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ (2009 թ.)։
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արմեն Ամիրյանի պաշտոնական կենսագրական տվյալները Հայաստանի կառավարության կայքում
  2. «Կոնտակտ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Ա. Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող
Հասմիկ Պողոսյան
Հայաստանի Մշակույթի նախարար
Արմեն Ամիրյան

27 սեպտեմբերի 2016 թ. - 02 մայիս 2018 թ.
Հաջորդող
Լիլիթ Մակունց