Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցահանդեսի փակում
Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցահանդեսի փակում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գործող Հովհաննես Թումանյանի թանգարանում բացված ցուցահանդեսի փակման շուրջ սկանդալ, որն բուռն արձագանք է ունեցել հասարակության մեջ[1]։
Պատմություն
խմբագրել«Խավարում» խորագրով ցուցահանդեսը բացվել է 2017 թվականի օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում և ներկայացնում էր Հայաստանում ստալինյան բռնաճնշումների զոհերին, որոնց թվում էին նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները[1]։
Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը՝ նշելով, թե այն «քաղաքականացված էր»[2]։
Սեպտեմբերի 14-ին մշակույթի նախարարը, պատասխանելով «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանն առննչվող հարցերին, հայտնել է, որ որևէ թանգարան իրավունք չունի ինքնուրույն քաղաքականություն վարել[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Խավարում» ցուցահանդեսի փակման պատճառը «աշխատանքային ներքին կանոնակարգն է եղել»․ Ամիրյան(չաշխատող հղում)
- ↑ Բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսը փակվել է, որովհետև «քաղաքականացված էր»․ Փոխնախարար
- ↑ Արմեն Ամիրյանը «Խավարում»-ի փակման մասին ասել է.«Որևէ թանգարան իրավունք չունի ինքնուրույն քաղաքականություն վարելու» (Տեսանյութ)