Լևոն Թուխիկյան
Լևոն Սիմոնի Թուխիկյան (մարտի 22, 1931, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2009, Երևան, Հայաստան), հայ խորհրդային դերասան և ռեժիսոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)։
Լևոն Թուխիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 22, 1931 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 8, 2009 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955, 1975) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Ընտրանի | Ինչու է աղմկում գետը, Նվագախմբի տղաները և Վերջին նետումը |
Երեխա(ներ) | Նարինե Թուխիկյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՀԽՍՀ պետական մրցանակ և «Աշխատանքային արիության համար» մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական (1955) և ռեժիսորական (1975) ֆակուլտետները։ 1955-1966 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1966 թվականից աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Ալեքսեյ (Վ.Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», 1967), Յասոն (Ժ. Անույի «Մեդեա», 1969), Պարատով (Օստրովսկու «Անօժիտը», 1970), Դոմինիկո Սորյանո (Էդ. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», 1971), Ռիչարդ Երրորդ (Շեքսպիրի «Ռիչարդ III», 1972), Թափառնիկոս (Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», 1976)։
Հեղինակ է «Վերվարածներ» (1987) վեպի, «Երեք դիմակ» (2003) պիեսի և պատմվածքների։
Բեմադրություններից են՝
- Ֆ. Դյուրենմաթի «Խաղում ենք Մթրինդբերգ» (1975)
- Զ. Խալափյանի «Հայրական տուն» (1977)
Դերեր ֆիլմերումԽմբագրել
- 1958 - «Ինչու է աղմկում գետը» - Սուրեն
- 1960 - «Նվագախմբի տղաները» - Ցոլակ
- 1966 - «Վերջին նետումը» - Ռուբեն
ՀեռուստաբեմադրություններԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1972
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
- ՀԽՍՀ պետական մրցանակ
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 231)։ |