Թանգարանների միջազգային խորհուրդ
Թանգարանների միջազգային խորհուրդ (անգլ.՝ International Council of Museums (ICOM)), ստեղծվել է 1946 թվականին, հանդիսանում է թանգարանների և թանգարանային մասնագետների միակ գլոբալ կազմակերպությունը, որի առաքելությունն է խթանել ու պահպանել ներկայի և ապագայի, նյութական և ոչ նյութական բնական և մշակութային ժառանգությունը։ Աշխարհի 137 երկրներում ունի շուրջ 30.000 անդամներ, որոնք կազմում են ԻԿՈՄ-ի թանգարանային մասնագետների ցանցը։
Թանգարանների միջազգային խորհուրդ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական կազմակերպություն, մասնագիտական միություն և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | ICOM[1] և ICOM |
Կարգախոս | Museums have no borders, they have a network[3] |
Հիմնադրված | 1946 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ |
Գլխավոր քարտուղար | Alberto Garlandini?[4] |
Անձնակազմ | 30.000 |
Պարգևներ | |
Կայք | icom.museum |
Պատմություն
խմբագրելԻԿՈՄ-ն ստեղծվել է 1946 թվականին Փարիզում, հասարակական կազմակերպություն է, ՅՈՒՆԵՍԿՈ-յի և ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական խորհուրդներում ունի բարձր խորհրդատվական «Ա» կարգավիճակ[6][7]։ Համագործակցում է նաև Համաշխարհային մտավոր ժառանգության կազմակերպության[8], Ինտերպոլի[9] և համաշխարհային մաքսային կազմակերպության հետ՝ կատարելու իր հանրային առաքելությունը՝ պայքարելով մշակութային ապրանքների ապօրինի փոխադրումների դեմ, խթանելով ռիսկի կառավարումը, նախապատրաստելով բնական կամ տեխնածին աղետների ժամանակ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը։
ԻԿՈՄ-ի կազմի մեջ են մտնում 15 միջազգային ընկերակցություններ։
ԻԿՈՄ կոդ
խմբագրել1986 թվականին ԻԿՈՄ-ը ընդունել է Թանգարանային էթիկայի ԻԿՈՄ կոդը, որը սահմանում է գերազանցության չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն յուրաքանչյուր անդամի կողմից[10]։
Պայքար ապօրինի փոխադրումների դեմ
խմբագրելՄշակութային ապրանքների ապօրինի փոխադրումը էական վնաս է հասցնում համաշխարհային ժառանգությանը հատկապես այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ մշակութային օբյեկտներն առավել ենթակա են գողության և թալանի։ ԻԿՈՄ-ի համար առաջնային է աջակցել մշակութային ապրանքների ապօրինի փոխադրման պայքարին։ Այս համատեքստում, ԻԿՈՄ-ը հրատարակել է Կարմիր Ցանկ շարքը[11]՝ բարձրացնելու մաքսանենգության և մշակութային օբյեկտների ապօրինի առևտրի իրազեկությունը։
ԻԿՈՄ-ը հրատարակել է տարբեր երկրների և տարածաշրջանների Կարմիր ցանկը.
- Հնագիտական օբեկտներ Աֆրիկայում
- Լատինական Ամերիկա
- Իրաք
- Աֆղանստան հնություններ
- Հնություններ Պերուում
- Հնություններ Կամբոջայում
- Կենտրոնական Ամերիկա և Մեքսիկա
- Հայիթի
- Չինաստան
- Կոլումբիա
- Եգիպտոս
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://ich.unesco.org/en/accredited-ngos-00331
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/international-council-of-museums?rid=333322034810-67
- ↑ https://icom.museum/en/
- ↑ https://icom.museum/en/news/alberto-garlandini-appointed-new-icom-president/
- ↑ http://thacker.diraol.eng.br/mirrors/www.cultura.gov.br/site/o-ministerio/ordem-do-merito-cultural/ordem-do-merito-cultural-2006/index.html
- ↑ (անգլերեն) «UNESCO/ICOM Museum Studies Training Programme». unesco.org.
- ↑ (անգլերեն) «ICOM among UNESCO's Partners». unesco.org.
- ↑ (անգլերեն) «Partnership between ICOM and WIPO». wipo.int. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ (անգլերեն) «Partnership between ICOM and INTERPOL». interpol.int. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ (անգլերեն) «ICOM Code of Ethics for Museums». icom.museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ (անգլերեն) «ICOM's actions in Fighting Illicit Traffic». icom.museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարանների միջազգային խորհուրդ» հոդվածին։ |