Լեանդրո Էնրիկե

բրազիլացի ֆուտբոլիստ

Լեանդրո Էնրիկե (պորտ.՝ Leandro Henrique, նոյեմբերի 10, 1998(1998-11-10) կամ հոկտեմբերի 11, 1998(1998-10-11)[1], Ribeirão Claro, Պարանա, Բրազիլիա), առավել հայտնի որպես Լեանդրինյո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից վարձավճարով հանդես է գալիս Ատլետիկո Մինեյրոյի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի կամ ձախ վինգերի դիրքում[2]։

Լեանդրինյո
Leandrinho
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Leandro Henrique do Nascimento
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1998(1998-11-10) (25 տարեկան) կամ հոկտեմբերի 11, 1998(1998-10-11)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Ribeirão Claro, Պարանա, Բրազիլիա
Հասակ 174 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող, ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
(վարձավճարով Նապոլիից)
Համար 18
Պատանեկան կարիերա
2012-2013 Բրազիլիա Իտուանո
2014-2015 Բրազիլիա Պոնտե Պրետա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Բրազիլիա Պոնտե Պրետա 8 (0)
2017-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
2018-ներկա   Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Բրազիլիա Բրազիլիա Մ17 16 (11)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 4-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Պոնտե Պրետա խմբագրել

Լեանդրինյոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Պոնտե Պրետայում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունիսի 25-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում բրազիլացին խփեց 2015 թվականի օգոստոսի 20-ին՝ Հարավամերիկյան գավաթի Շապեկոենսեի դեմ խաղում։ Պոնտե Պրետայի առաջին թիմի կազմում Լեանդրինյոն անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[4]։

Նապոլի խմբագրել

2017 թվականի հունվարի 12-ին Լեանդրինյոն 4 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[5][6]։ Ակումբը նրա համար վճարեց 600 հազար եվրո[7]։ Նապոլիի առաջին կազմում առաջին անգամ հայտավորվեց 2017 թվականի ապրիլի 9-ին՝ Լացիոյի դեմ խաղում[8]։

2018 թվականի հուլիսի 10-ին Լեանդրինյոն 1 տարվա վարձավճարով միացավ Ատլետիկո Մինեյրոյին[9][10]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Լեանդրինյոն Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ հաղթեց Հարավային Ամերիկայի առաջնությունը[11], որի ժամանակ նա դարձավ 8 գոլի հեղինակ 8 խաղում՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն։ Նույն թվականին նա մասնակցեց մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը[12]՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 5 խաղերում[13][14], սակայն Բրազիլիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[15]։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պոնտե Պրետա

Միջազգային խմբագրել

Բրազիլիա Մ17

  • Հարավային Ամերիկայի Մ17 առաջնություն․ 2015

Անհատական խմբագրել

  • Հարավային Ամերիկայի Մ17 առաջնության լավագույն ռմբարկու․ 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. «Brazil - Leandrinho - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  3. «Fluminense Football Club - Associação Atlética Ponte Preta, Jun 25, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Associação Atlética Ponte Preta - Associação Chapecoense de Futebol, Aug 20, 2015 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  5. «Serie A: Leandrinho joins Napoli for €600k | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Napoli sign Brazilian Leandrinho - FOX Sports Asia». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.(չաշխատող հղում)
  7. «Official: Napoli sign Leandrinho | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  8. «SS Lazio - SSC Napoli, Apr 9, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  9. «Official: Atlético Mineiro sign 19 yr-old Brazilian forward Leandrinho on loan from SSC Napoli». Troll Football (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Napoli send out Sepe and Leandrinho | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  11. FIFA.com (1900 թ․ հունվարի 1). «Brazil head up South American quartet». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  12. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  13. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - England-Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  14. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Guinea-Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  15. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Brazil 0:3 (0:3) Nigeria - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել