Մարիու Ռուի

պորտուգալացի ֆուտբոլիստ

Մարիու Ռուի (պորտ.՝ Mário Rui, մայիսի 27, 1991(1991-05-27)[1][2], Սինիշ), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Մարիու Ռուի
Mário Rui
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Mário Rui Silva Duarte
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1991(1991-05-27)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Սինիշ
Հասակ 170 սմ
Քաշ 67 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 6
Պատանեկան կարիերա
2001-2003 Պորտուգալիա Վասկու Գամա Սինիշ
2003-2007 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն
2008 Իսպանիա Վալենսիա
2009-2010 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Պորտուգալիա Բենֆիկա 0 (0)
2010-2011   Պորտուգալիա Ֆատիմա 25 (1)
2011-2013 Իտալիա Պարմա 0 (0)
2011-2012   Իտալիա Գուբիո 31 (2)
2012-2013   Իտալիա Սպեցիա 23 (0)
2013-2017 Իտալիա Էմպոլի 96 (0)
2016-2017   Իտալիա Ռոմա 5 (0)
2017-2018 Իտալիա Ռոմա 0 (0)
2017-2018   Իտալիա Նապոլի 7 (0)
2018-ներկա Իտալիա Նապոլի 21 (2)
Ազգային հավաքական
2006-2007 Պորտուգալիա Պորտուգալիա Մ16 8 (0)
2007-2008 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 5 (0)
2008-2010 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 18 (0)
2010-2011 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 17 (1)
2011 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 3 (0)
2018-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Բենֆիկա խմբագրել

Ռուին հանդես է եկել Սպորտինգ Լիսաբոնի, Վալենսիայի, Բենֆիկայի ակադեմիաներում։ 2010 թվականին տեղափոխվել է Բենֆիկայի առաջին թիմ[4]։

2010-11 մրցաշրջանում Ռուին վարձավճարով տեղափոխվեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆատիմա[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 8-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Ֆեյրենսեի դեմ խաղում[5]։ Առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 29-ին՝ Օլիվեյրենսեի դեմ խաղում[6]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2010 թվականի նոյեմբերի 28-ին՝ Ֆրեամունդեի դեմ խաղում[7]։ Ֆատիմայի կազմում Ռուին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Պարմա խմբագրել

2011 թվականի ամռանը Ռուին տեղափոխվեց Պարմա[8], ինչից հետո միանգամից վարձավճարով միացավ Գուբիոյին[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Ռեջինայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի հունվարի 31-ին՝ նորից Ռեջինայի դեմ խաղում[12]։ Գուբիոյի կազմում Ռուին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 2012 թվականի հունիսին Ռուին 5 տարվա պայմանագիր կնքեց Պարմայի հետ։ Նույն ամսում նա վարձավճարով տեղափոխվեց Սպեցիա[13]։ Իր առաջին հանդիպում ակումբի կազմում անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Սորենտոյի դեմ խաղում[14]։ Սպեցիայի կազմում Ռուին անցկացրեց 24 հանդիպում։

Էմպոլի խմբագրել

2013 թվականի հունիսի 28-ին Ռուին 550․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Էմպոլի[15]։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ Կիևո Վերոնայի դեմ խաղում[16]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 26 հանդիպում՝ օգնելով իր թիմին տեղափոխվել Սերիա A`6 տարվա բացակայությունից հետո։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Էլսեիդ Հյուսային Ուդինեզեի դեմ խաղում[17]։ Էմպոլիի կազմում Ռուին անցկացրեց 101 հանդիպում։

Ռոմա խմբագրել

2016 թվականի հուլիսի 8-ին Ռուին վարձավճարով տեղափոխվեց Ռոմա 3 միլիոն եվրոյի դիմաց՝ հետագայում ամբողջ տրանսֆերը 6 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ[18][19][20]։ Նա վնասվածքով սկսեց մրցաշրջանը[21]՝ իր դեբյուտը Ռոմայի կազմում նշելով 2017 թվականի հունվարի 19-ին՝ Սամպդորիայի դեմ Իտալիայի գավաթի խաղում[22]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի փետրվարի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի Վիլյառեալի դեմ խաղում[23][24]։

Նապոլի խմբագրել

2017 թվականի հուլիսի 13-ին Ռուին վարձավճարով միացավ Նապոլի 3․75 միլիոն եվրոյի դիմաց[25][26]։ Ակումբը գնեց նրա լրիվ տրանսֆերը 5․5 միլիոն եվրոյի դիմաց[27][28]։ Իր դեբյուտը Նապոլիի կազմում Ռուին նշեց 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Կալյարիի դեմ խաղում[29]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2018 թվականի փետրվարի 10-ին՝ Լացիոյի դեմ խաղում[30]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռուին ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2011 թվականի աշխարհի առաջնությունը՝ անցկացնելով 5 հանդիպում, դառնալով 1 գոլի հեղինակ[31][32] և օգնելով իր թիմին հասնել առաջնության եզրափակիչ[33]։

2018 թվականի մարտին Ռուին առաջին անգամ հրավիրվեց Պորտուգալիայի ազգային հավաքական՝ Եգիպտոսի[34] և Նիդերլանդների[35] դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց մարտի 26-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[35][36]։ 2018 թվականի մայիսին Ռուին ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[37][38]։ Առաջնությունում նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[39], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[40][41]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[42][43]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[44]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆատիմա (վարձավճար) 2010–11 Սեգունդա Լիգա 25 1 5 0 30 1
Գուբիո (վարձավճար) 2011–12 Սերիա B 31 2 1 0 32 2
Սպեցիա (վարձավճար) 2012–13 23 0 1 0 24 0
Էմպոլի 2013–14 26 0 1 0 27 0
2014–15 Սերիա A 34 0 3 0 37 0
2015–16 36 0 1 0 37 0
Ընդհանուր 96 0 5 0 0 0 101 0
Ռոմա (վարձավճար) 2016–17 Սերիա A 5 0 2 0 2 0 9 0
Նապոլի 2017–18 25 2 1 0 4 0 30 2
2018–19 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 28 2 1 0 4 0 33 2
Կարիերայի ընդհանուր 208 5 15 0 6 0 229 5

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[44]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 0
Ընդհանուր 4 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Portugal - Mário Rui - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  4. 4,0 4,1 «10 things you need to know about Mario Rui». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  5. «CD Fátima - CD Feirense, Aug 8, 2010 - Taça CTT - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  6. «UD Oliveirense - CD Fátima, Aug 29, 2010 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  7. «CD Fátima - SC Freamunde, Nov 28, 2010 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Bari: Zlamal sì, le mani su Forestieri». archiviostorico.gazzetta.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  9. «UFFICIALE: Gubbio, quattro acquisti e due rinnovi - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  10. «HugeDomains.com - AsGubbio1910.com is for sale (As Gubbio 1910)». www.hugedomains.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  11. «AS Gubbio 1910 - Urbs Reggina 1914, Sep 10, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  12. «Urbs Reggina 1914 - AS Gubbio 1910, Jan 31, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  13. «Mercato: a sinistra ecco il portoghese Mario Rui Duarte». Spezia Calcio - Sito ufficiale. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  14. «Spezia Calcio - FC Sorrento, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  15. «Empoli F.C. Sito Ufficiale». 2013 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  16. «Chievo Verona - FC Empoli, Aug 17, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  17. «Udinese Calcio - FC Empoli, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  18. «Roma agree deal to sign Rui from Empoli». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  19. «Transfer news: Roma sign Mario Rui on loan from Empoli | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  20. «Roma complete Mario Rui deal». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  21. «Roma, Mario Rui, il ginocchio fa crac: si teme lesione ai legamenti». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  22. «AS Roma - UC Sampdoria, Jan 19, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  23. «AS Roma vs. Villarreal - Football Match Summary - February 23, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  24. «Roma 0-1 Villarreal: Match report, reaction and key statistics». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  25. «Mario Rui joins Napoli». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  26. «Official: Napoli sign Mario Rui | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  27. «Mario Rui signs with Napoli». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  28. Editorial, Reuters. «BRIEF-Napoli signs Mario Rui from AS Roma for loan fee of EUR 3.75 mln». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  29. «SSC Napoli - Cagliari Calcio, Oct 1, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  30. «SSC Napoli - SS Lazio, Feb 10, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  31. «Portugal U20 - New Zealand U20, Aug 6, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  32. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Portugal-New Zealand - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  33. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Brazil-Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  34. «Portugal - Egypt, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  35. 35,0 35,1 «Netherlands - Portugal, Mar 26, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  36. Editorial, Reuters. «Soccer - Portugal suffer first-half collapse in 3-0 loss to Dutch». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  37. «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  38. «Portugal World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  39. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - MARIO RUI - Mario Rui - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  40. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  41. «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  42. «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  43. Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  44. 44,0 44,1 «Mário Rui». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիու Ռուի» հոդվածին։