Ադամ Ունաս

ալժիրցի ֆուտբոլիստ

Ադամ Ունաս (արաբ․՝ آدم أوناس‎‎‎, նոյեմբերի 11, 1996(1996-11-11)[1][2][3], Ֆրանսիա[1]), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ադամ Ունաս
آدم أوناس‎
Ունասը Բորդոյի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալժիր Ալժիր
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1996(1996-11-11)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա[1]
Հասակ 172 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 37
Պատանեկան կարիերա
2003-2011 Ֆրանսիա Տուր
2011-2012 Ֆրանսիա Ուեստ Տուրանժո
2012 Ֆրանսիա Տուր Նորդ
2012-2013 Ֆրանսիա Ուեստ Տուրանժո
2013-2015 Ֆրանսիա Բորդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Ֆրանսիա Բորդո 49 (8)
2017-ներկա Իտալիա Նապոլի 6 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 2 (1)
2017-ներկա Ալժիր Ալժիր 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 14-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 14-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Բորդո խմբագրել

Ունասը կարիերան սկսել է Տուրի ակադեմիայում։ Բորդոյի ակադեմիային միացել է 2013 թվականին։ 2014 թվականի ապրիլին նա ակումբի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ունասը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ փոխարինման մտնելով Լորյանի դեմ խաղում և այս հանդիպման ժամանակ դառնալով գոլի հեղինակ, թեև Բորդոն պարտվեց 3-2 հաշվով[5]։ Հոկտեմբերի 18-ին Մոնպելիեի դեմ խաղը ալժիրցին սկսեց թիմի մեկնարկային կազմում[6]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը Ունասը անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 22-ին՝ շվեյցարական Սիոնի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[7]։ 3 օր անց՝ հոկտեմբերի 25-ին նա խփեց իր երկրորդ գոլը՝ Տրուայի դեմ խաղում հեղինակելով հանդիպման միակ գնդակը[8]։ 2015 թվականի դեկտեմբերին Ունասը երկարաձգեց իր պայմանագիրը Բորդոյի հետ մինչև 2019 թվականը[9]։ Ակումբի կազմում ալժիրցին անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի խմբագրել

2017 թվականի հուլիսի 3-ին Ունասը տեղափոխվեց Նապոլի[10][11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[15][16]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ունասը ծնվել է Ֆրանսիայում ալժիրցի ծնողներից և իրավասու է ներկայացնել Ֆրանսիան ու Ալժիրը միջազգային ասպարեզում։ Ունասը հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[17], սակայն 2016 թվականին ընտրել է Ալժիրը[18]։ Ալժիրի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Զամբիայի դեմ խաղում[19][20]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ[21]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորդո 2015–16 23 5 2 0 2 0 3 1 30 6
2016–17 26 3 2 0 2 1 30 4
Ընդհանուր 49 8 4 0 2 0 5 2 60 10
Նապոլի 2017–18 6 0 2 0 4 1 12 1
Կարիերայի ընդհանուր 55 8 6 0 6 1 5 2 72 11

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ[21]

Ալժիր
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Algeria - A. Ounas - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  5. «FC Lorient - FC Girondins Bordeaux, Oct 4, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  6. «FC Girondins Bordeaux - HSC Montpellier, Oct 18, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  7. «FC Girondins Bordeaux - FC Sion, Oct 22, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  8. «FC Girondins Bordeaux - ES Troyes AC, Oct 25, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  9. «Girondins : Adam Ounas signe son premier contrat professionnel». SudOuest.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  10. «Napoli sign winger Ounas from Bordeaux». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  11. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Il Napoli ufficializza l'acquisto di Ounas». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Serie A transfer news: Napoli bring in Adam Ounas from Bordeaux | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  13. «Napoli officially sign Adam Ounas». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  14. «SSC Napoli - Benevento Calcio, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  15. «SSC Napoli - RB Leipzig, Feb 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  16. «Fans stay away as Napoli slump to Leipzig in Europa League». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  17. Eastham, James (2016 թ․ հունիսի 3). «Who is Adam Ounas? Man United target profiled». mirror. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  18. «Verts : Adam Ounas a choisi l'Algérie». DZfoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  19. «Algeria - Zambia, Sep 5, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  20. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Algeria-Zambia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  21. 21,0 21,1 «Adam Ounas». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել