Մարկո Ռոգ
Մարկո Ռոգ (խորվ.՝ Marko Rog, հուլիսի 19, 1995[1][2], Վարաժդին, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից վարձավճարով հանդես է գալիս Կալյարիի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
![]() Ռոգը (ձախից) Դինամո Զագրեբի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Վարաժդին, Խորվաթիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Նապոլիից) | ||
Համար | 6 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2006 |
![]() | ||
2006-2013 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2014 |
![]() | 30 | (17) |
2014-2015 |
![]() | 30 | (7) |
2015-2016 |
![]() | 40 | (5) |
2016-ներկա |
![]() | 52 | (2) |
2019 |
→ ![]() | 10 | (0) |
2019-ներկա |
→ ![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2017 |
![]() | 10 | (1) |
2014-ներկա |
![]() | 16 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՎաղ կարիերա
խմբագրելՌոգը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Խորվաթիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Վարաժդինում[4]։ 2013-14 մրցաշրջանում նա դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն՝ անցկացրած 30 խաղերում դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[5], իսկ Վարաժդինը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը առաջնությունում։
Սպլիտ
խմբագրել2014 թվականի ամռանը Ռոգը տեղափոխվեց Խորվաթիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող Սպլիտ։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի հուլիսի 10-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Միկայի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Խորվաթիայի առաջնությունում նշեց անցկացրեց հուլիսի 28-ին՝ Իստրայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց հուլիսի 31-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում խփեց օգոստոսի 24-ին՝ Սլավեն Բելուպոյի դեմ խաղում[9]։ Սպլիտի կազմում Ռոգը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Դինամո Զագրեբ
խմբագրել2015 թվականի հունիսին Ռոգը 5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Զագրեբի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո՝ դառնալով Խորվաթիայի առաջնության պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 12-ին՝ 19 տարեկան հասակում՝ Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց հուլիսի 22-ին՝ լյուքսեմբուրգյան Ֆոլայի դեմ խաղում[11]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Արսենալի դեմ խաղում[12]։ 2015 թվականի նոյեմբերի 29-ին՝ Լոկոմոտիվայի դեմ խաղում խորվաթը դուբլ ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[13]։ 2015-16 մրցաշրջանում Ռոգը Դինամո Զագրեբի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը, որի եզրափակչում նա դարձավ գոլի հեղինակ, որի շնորհիվ Դինամոն 2-1 հաշվով հաղթեց Սլավեն Բելուպոյին[14]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 62 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նապոլի
խմբագրել2016 թվականի օգոստոսի 29-ին Ռոգը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[15][16][17][18]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2016 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2017 թվականի օգոստոսի 27-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[20][21]։ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին Ռոգը գոլի հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[22]։
2019 թվականի հունվարի 29-ին Ռոգը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Սևիլյային։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 20-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի Լացիոյի դեմ խաղում[23]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց փետրվարի 23-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[24]։ Սևիլյայի կազմում Ռոգը անցկացրեց 13 հանդիպում։
2019 թվականի հուլիսի 17-ին Ռոգը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կալյարի[25][26][27][28]։
Միջազգային կարիերա
խմբագրելՌոգը ներկայացրել է Խորվաթիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում[29][30]։ Խորվաթիայի կազմում նա մասնակցեց Եվրո 2016-ին[31][32]՝ խաղադաշտ դուրս գալով միայնԻսպանիայի դեմ խաղում, որում Խորվաթիան հաղթեց 2-1 հաշվով[33][34]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[35]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վարաժդին | 2013–14 | Տրեչա Լիգա | 30 | 17 | 1 | 0 | — | — | 31 | 17 | ||
Սպլիտ | 2014–15 | Պրվա Լիգա | 30 | 7 | 7 | 1 | 7 | 1 | 44 | 9 | ||
Դինամո Զագրեբ | 2015–16 | 34 | 3 | 4 | 1 | 12 | 2 | 50 | 6 | |||
2016–17 | 6 | 2 | 0 | 0 | 6 | 3 | 12 | 5 | ||||
Ընդհանուր | 40 | 5 | 4 | 1 | 18 | 5 | 0 | 0 | 62 | 11 | ||
Նապոլի | 2016–17 | Սերիա A | 15 | 0 | 2 | 0 | 2 | 0 | — | 19 | 0 | |
2017–18 | 28 | 1 | 2 | 0 | 7 | 0 | 37 | 1 | ||||
2018–19 | 9 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 11 | 1 | ||||
Ընդհանուր | 52 | 2 | 4 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 67 | 2 | ||
Սևիլյա (վարձավճար) | 2018–19 | Լա Լիգա | 10 | 0 | 0 | 0 | 3 | 0 | — | 13 | 0 | |
Կալյարի (վարձավճար) | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 162 | 31 | 16 | 2 | 39 | 6 | 0 | 0 | 217 | 39 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[35]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 1 | 0 |
2016 | 6 | 0 |
2017 | 4 | 0 |
2018 | 5 | 0 |
Ընդհանուր | 16 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Դինամո Զագրեբ
- Խորվաթիայի առաջնություն․ 2015–16
- Խորվաթիայի գավաթ․ 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Croatia - M. Rog - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Marko Rog - Napoli's New Dalmatian Soul - Futbolgrad». Futbolgrad (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017-12-24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «SCOUTING REPORT: Marko Rog, the Croatian starlet chased by Inter and Liverpool». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «MIKA Aschtarak - RNK Split, Jul 10, 2014 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «RNK Split - NK Istra 1961, Jul 28, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «RNK Split - Chornomorets Odessa, Jul 31, 2014 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «RNK Split - Slaven Belupo Koprivnica, Aug 24, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, Jul 12, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «CS Fola Esch - GNK Dinamo Zagreb, Jul 22, 2015 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - Arsenal FC, Sep 16, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Lokomotiva Zagreb, Nov 29, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - Slaven Belupo Koprivnica, May 10, 2016 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Napoli, ufficializzato l'acquisto di Rog». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «OFFICIAL: Napoli sign Rog». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Serie A Transfer News: Napoli confirm Marko Rog signing | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Rog signs for Napoli | Dinamo Zagreb». gnkdinamo.hr (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «SSC Napoli - Inter Milan, Dec 2, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «SSC Napoli - Atalanta BC, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Rog scores his 1st Napoli goal in style». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Udinese Calcio - SSC Napoli, Oct 20, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Sevilla FC - SS Lazio, Feb 20, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Sevilla FC - FC Barcelona, Feb 23, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Marko Rog joins Cagliari». www.sscnapoli.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Marko Rog al Cagliari». www.cagliaricalcio.com (իտալերեն). 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Official: Rog joins Cagliari | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Official | Cagliari sign Marko Rog from Napoli | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Argentina - Croatia, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Malam, Charlie (2014 թ․ նոյեմբերի 12). «Live Argentina - Croatia Score and Text Commentary of International Friendly 2014». VAVEL.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Croatia's UEFA Euro 2016 Squad Named». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Croatia Euro 2016 squad rewards Ante Coric and Marko Rog for 'exceptional efforts'». Eurosport. 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Croatia - Spain, Jun 21, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Ivan Perisic stunner for Croatia leaves Spain to face Italy in last 16». The Guardian (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 21. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 35,0 35,1 «Marko Rog». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռոգի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ռոգի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռոգը transfermarkt-ում
- Ռոգը soccerbase.com-ում
- Ռոգը WhoScored.com կայքում
- Ռոգը Նապոլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-09-10 Wayback Machine
- Ռոգը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Ռոգ» հոդվածին։ |