Էլսեիդ Հյուսայ (ալբ․՝ Elseid Hysaj, փետրվարի 2, 1994(1994-02-02)[1], Շկոդեր, Ալբանիա), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում, թեև կարող է խաղալ նաև որպես ձախ պաշտպան[2]։

Էլսեիդ Հյուսայ
Elseid Hysaj
Հյուսայը Ալբանիայի Մ21 հավաքականի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Elseid Gëzim Hysaj
Քաղաքացիությունը Ալբանիա Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1994(1994-02-02)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Շկոդեր, Ալբանիա
Հասակ 182 սմ
Քաշ 75 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 23
Պատանեկան կարիերա
2002-2009 Ալբանիա Շկոդրա
2009-2012 Իտալիա Էմպոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Իտալիա Էմպոլի 102 (1)
2015-ներկա Իտալիա Նապոլի 100 (0)
Ազգային հավաքական
2010 Ալբանիա Ալբանիա Մ17 3 (0)
2013-2014 Ալբանիա Ալբանիա Մ21 4 (0)
2013-ներկա Ալբանիա Ալբանիա 37 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 13-ի, 2018

Հյուսայը կարիերան սկսել է Ալբանիայում, սակայն 2009 թվականին տեղափոխվել է Իտալիա իր հոր մոտ[3]՝ միանալով Էմպոլիի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականին և շուտով դարձել թիմի հիմնական կազմի խաղացող՝ 2012-13 մրցաշրջանում Էմպոլիի հետ որակավորվելով Սերիա A: 2015 թվականի ամռանը Հյուսայը տեղափոխվել է Նապոլի՝ 6 միլիոն եվրոյի դիմաց՝ դառնալով երկրորդ ամենաթանկ ալբանացի ֆուտբոլիստը Լորիկ Ցանայից հետո։

Ակումբային կարիերա խմբագրել

Էմպոլի խմբագրել

Հյուսայը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Շկոդրայում[4], սակայն 2009 թվականին՝ 14 տարեկան հասակում տեղափոխվել է Իտալիա[5]՝ միանալով Էմպոլիի ակադեմիային։ Առաջին անգամ Հյուսայը Էմպոլիի հայտացուցակում ընդգրկվել է 2011 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Վարեզեի դեմ խաղում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի նոյեմբերի 24-ին՝ Ֆիորենտինայի դեմ Իտալիայի գավաթի խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում ալբանացին անցկացրեց 2012 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[8]։ 2012-13 մրցաշրջանում Հյուսայը անցկացրեց 35 հանդիպում՝ օգնելով իր թիմին հասնել Սերիա B-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ սակայն Էմպոլին 2-1 ընդհանուր հաշվով պարվեց Լիվորնոյին[9][10]։

2013 թվականի սեպտեմբերի 19-ին Հյուսայը երկարաձգեց իր պայմանագիրը Էմպոլիի հետ մինչև 2015 թվականը։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի ապրիլի 17-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[11]։ Այս մրցաշրջանում ալբանացին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ, իսկ Էմպոլին տեղափոխվեց Սերիա А` 6 տարվա բացակայությունից հետո[12]։

Իր դեբյուտը Սերիա A-ում Հյուսայը նշեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[13][14]։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Հյուսայը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը[15]։ 2015 թվականի հունվարի 6-ին՝ Վերոնայի դեմ գոլազուկ ոչ-ոքուց հետո[16] նա ընդրգկվեց Սերիա A-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում։ 2014-15 մրցաշրջանում Հյուսայը անցկացրեց 36 հանդիպում առաջնությունում, ինչպես նաև 3 խաղ գավաթում[17], որտեղ Էմպոլին 1/8 եզրափակչում պարտվեց Ռոմային[18]։

Նապոլի խմբագրել

2015 թվականի օգոստոսի 3-ին Հյուսայը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 6 միլիոն եվրո՝ դարձնելով երկրորդ ամենաթանկ ալբանացի ֆուտբոլիստը՝ Լորիկ Ցանայից հետո, ով 2011 թվականին Գալաթասարայից Լացիո էր տեղափոխվել 6․75 միլիոն եվրոյի դիմաց[21]։

Իր դեբյուտը Նապոլիի կազմում Հյուսայը նշեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[22][23]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Բրյուգեի դեմ խաղում[24]։ Հյուսայը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ քիչ դեպքերում իր տեղը զիջելով Քրիստիան Մաջոյին[25][26]։ 2016 թվականի փետրվարի 8-ին ալբանացին ընդգրկվեց Սերիա A-ի 11 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում՝ այնպիսի աստղերի հետ, ինչպիսին էին Պոլ Պոգբան, Պաուլո Դիբալան, Մաուրո Իկարդին և Մբայե Նյանգը։ Իր առաջին մրցաշրջանում Հյուսայը անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում[27]։

2016-17 մրցաշրջանում Հյուսայը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով Նապոլիի 3-րդ ամենաշատ րոպեներ խաղադաշտում անցկացրած ֆուտբոլիստը[28][29]։ Մրցաշրջանի վերջում նրա տրանսֆերային արժեքը բարձրացավ 18 միլիոն եվրո և նա դարձավ Ալբանիայի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը[30]։ 2017 թվականի հոկտեմբերի 21-ին Հյուսայը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Նապոլիի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ինտեր Միլանի դեմ խաղում[31][32]։ Ալբանացին համարվում է Սերիա A-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը[33], և 2018 թվականին CIES-ը գնահատեց նրա տրանսֆերային արժեքը շուրջ 70․5 միլիոն եվրո[34]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հյուսայը հանդես է եկել Ալբանիայի մինչև 17 և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմում։ Հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ հրավիրվել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, սակայն մերժել է հրավերը՝ ասելով, որ ցանկանում է խաղալ Ալբանիայի հավաքականի կազմում[35]։

Հյուսայը Ալբանիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2013 թվականի փետրվարի 6-ին՝ Վրաստանի դեմ ընկերական խաղում[36]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2013 թվականի մարտի 22-ին՝ Նորվեգիայի դեմ խաղում[37][38]։ 2016 թվականի մայիսի 28-ին՝ Քաթարի դեմ խաղւոմ Հյուսայը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Ալբանիայի հավաքականի ավագի թևկապով[39]՝ դառնալով Ալբանիայի պատմության ամենաերիտասարդ ավագը։

2016 թվականի մայիսի 31-ին Հյուսայը ընդգրկվեց Ալբանիայի ազգային հավաքականի՝ Եվրո 2016-ի վերջնական հայտացուցակում։ Առաջնության ժամանակ նա մասնակցեց Ալբանիայի ամեն խաղի ամեն րոպեին[40][41][42], սակայն վերջինս դուրս մնաց խմբային փուլից՝ հավաքելով 3 միավոր[43]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի ապրիլի 13-ի դրությամբ[44]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էմպոլի 2011–12 Սերիա B 0 0 1 0 1 0
2012–13 34 0 1 0 35 0
2013–14 32 1 2 0 34 1
2014–15 Սերիա A 36 0 3 0 39 0
Ընդհանուր 102 1 7 0 0 0 109 1
Նապոլի 2015–16 Սերիա A 37 0 1 0 5 0 43 0
2016–17 35 0 3 0 7 0 45 0
2017–18 28 0 2 0 10 0 40 0
Ընդհանուր 100 0 6 0 22 0 128 0
Կարիերայի ընդհանուր 202 1 13 0 22 0 237 1

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի ապրիլի 13-ի դրությամբ

Ալբանիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 5 0
2014 7 0
2015 5 0
2016 11 0
2017 9 0
Ընդհանուր 37 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Էմպոլի
Նապոլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Albania - E. Hysaj - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  3. Kuka, Ermal (2016 թ․ հունիսի 2). «Elseid Hysaj: how a father's promise steered his son into the Albania team». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Elseid Hysaj – Euro 2016». euro.fshf.org (ալբաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Udhëtimi magjik i Hysajt, që tashmë e kërkon Çelsi! | SportEkspres.com». sportekspres.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  6. «FC Empoli - Varese Calcio, Oct 9, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  7. «ACF Fiorentina - FC Empoli, Nov 24, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  8. «SS Virtus Lanciano - FC Empoli, Oct 20, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  9. «FC Empoli - AS Livorno, May 29, 2013 - Serie B Play-off - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  10. «AS Livorno - FC Empoli, Jun 2, 2013 - Serie B Play-off - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  11. «SS Virtus Lanciano - FC Empoli, Apr 17, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  12. Daley, Terry. «Soccer-Empoli back in Serie A, Bari snatch playoff spot». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  13. «Udinese Calcio - FC Empoli, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  14. «Udinese 2-0 Empoli: Di Natale sinks former club with brace | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  15. «Rinovon Elseid Hysaj, deri më 2017-ën tek Empoli». www.panorama.com.al (ալբաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  16. «FC Empoli - Hellas Verona, Jan 6, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  17. «Elseid Hysaj | Football Stats | Napoli | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  18. «AS Roma - FC Empoli, Jan 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  19. Omnisport, Pulse Sports Agency International By. «Elseid Hysaj: Empoli player agrees deal to follow Maurizio Sarri to Napoli» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  20. «Hysaj leaves Empoli, Napoli signing imminent». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  21. «Lorik Cana signed a 4 year deal with SS Lazio from Galatasaray | LazioFanBlog.com». laziofanblog.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  22. «US Sassuolo - SSC Napoli, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  23. «Sassuolo 2-1 Napoli: Sarri tastes defeat in first match in charge of Azzurri | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  24. «SSC Napoli - Club Brugge KV, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  25. «Agent: 'Maggio wants to start' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  26. «Maggio will start against Midtjylland». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  27. «Elseid Hysaj | Football Stats | Napoli | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  28. «Elseid Hysaj | Football Stats | Napoli | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  29. «Hysaj për rekord, i vetmi lojtar i pazëvendësueshëm te Napoli… edhe në miqësore». www.panorama.com.al (ալբաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  30. «Hysaj, Strakosha e Berisha, rritet sërish vlera në treg | SportEkspres.com». sportekspres.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  31. «SSC Napoli - Inter Milan, Oct 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  32. «Napoli 0-0 Inter Milan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  33. Digby, Adam. «Ranking the Best 50 Players in Serie A in 2017». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  34. «Habit menaxheri i mbrojtësit: Hysaj nuk vlen 70 milionë euro». www.panorama.com.al (ալբաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  35. «Elseid Hysaj: Refuzova Kombëtaren e Italisë për Shqipërinë». www.shkodrapress.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  36. «Albania - Georgia, Feb 6, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  37. «Norway - Albania, Mar 22, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  38. uefa.com. «FIFA World Cup 2014 - Norway-Albania – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  39. «Albania - Qatar, May 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  40. «Albania - Switzerland, Jun 11, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  41. «France - Albania, Jun 15, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  42. «Romania - Albania, Jun 19, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  43. «Albania out of Euro 2016 after Portugal draw with Hungary». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  44. «Elseid Hysaj». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսեիդ Հյուսայ» հոդվածին։