Լուիջի Սեպե

իտալացի ֆուտբոլիստ

Լուիջի Սեպե (իտալ.՝ Luigi Sepe, մայիսի 8, 1991(1991-05-08)[1][2], Տորե դել Գրեկո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[1]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարմայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Football pictogram.svg
Լուիջի Սեպե
Luigi Sepe
Luigi Sepe 2015.jpg
Սեպեն Ֆիորենտինայի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1991(1991-05-08)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Տորե դել Գրեկո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[1]
Հասակ 191 սմ
Քաշ 90 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պարմա
Համար 1
Պատանեկան կարիերա
2009-2011 Իտալիա Նապոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2019 Իտալիա Նապոլի 2 (0)
2011-2013   Իտալիա Պիզա 39 (0)
2013-2014   Իտալիա Վիրտուս Լանչանո 39 (0)
2014-2015   Իտալիա Էմպոլի 31 (0)
2015-2016   Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
2018-2019   Իտալիա Պարմա 37 (0)
2019-ներկա Իտալիա Պարմա 18 (0)
Ազգային հավաքական
2009 Իտալիա Իտալիա Մ18 4 (0)
2009 Իտալիա Իտալիա Մ19 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 8-ի, 2020:

Ակումբային կարիերաԽմբագրել

ՆապոլիԽմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Սեպեն սկսել է Նապոլիում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հունվարի 28-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[4]։ Այս մրցաշրջանում նա այլևս ակումբի առաջին կազմում խաղադաշտ դուրս չեկավ՝ լինելով թիմի միայն 4-րդ դարպասապահը։ Հաջորդ 2 մրցաշրջաններում նա հանդես էր գալիս Նապոլիի երիտասարդական թիմի կազմում։

2011 թվականի ամռանը Սեպեն վարձավճարով տեղաափոխվեց Սերիա C-ում հանդես եկող Պիզա։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի ապրիլի 1-ին՝ Պավիայի դեմ խաղում[5]։ Պիզայի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Սեպեն անցկացրեց 41 հանդիպում՝ բաց թողելով 45 գնդակ։

2013 թվականի ամռանը Սեպեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Վիրտուս Լանչանո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Բենևենտոյի դեմ խաղում[6]։ Վիրտուս Լանչանոյի կազմում Սեպեն անցկացրեց 40 հանդիպում՝ բաց թողելով 40 գնդակ։

2014 թվականի ամռանը Սեպեն վարձավճարով տեղափոխվեց Էմպոլի։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 24-ին՝ Իտալիայի գավաթի Լ'Ակվիլայի դեմ խաղում[7]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը Էմպոլիի կազմում անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[8]։ Էմպոլիի կազմում Սեպեն անցկացրեց 32 հանդիպում՝ 11 խաղում իր դարպասը պահելով անառիկ[9]։

2015 թվականի մարտին Սեպեն երկարաձգեց իր պայմանագիրը Նապոլիի հետ մինչև 2019 թվականը[10][11]։

2015 թվականի ամռանը Սեպեն վարձավճարով տեղափոխվեց Ֆիորենտինա[12]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Բազելի դեմ խաղում[13]։ Այստեղ իտալացին խաղում էր միայն Իտալիայի գավաթում և Եվրոպայի Լիգայում, իսկ Սերիա А-ում նա հանդես էր գալիս որպես պահեստային դարպասապահ։ Ֆիորենտինայի կազմում Սեպեն անցկացրեց 7 հանդիպում[14]։

2016-17 մրցաշրջանից Սեպեն դարձավ Նապոլիի երկրորդ դարպասապահը՝ Պեպե Ռեյնայից հետո։ 2017 թվականի օգոստոսին իտալացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[15]։

ՊարմաԽմբագրել

2018 թվականի հուլիսի 10-ին Սեպեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Պարմա[16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Պիզայի դեմ խաղում[18]։ 2019 թվականի հուլիսի 10-ին Պարման գնեց Սեպեի լրիվ տրանսֆերը[19][20][21]։

Միջազգային կարիերաԽմբագրել

2009 թվականին Սեպեն 4-ական հանդիպում անցկացրեց Իտալիայի մինչև 18[22] և մինչև 19[23] տարեկանների հավաքականների կազմում։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2020 թվականի հունվարի 8-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նապոլի 2008–09 Սերիա A 1 0 0 0 0 0 1 0
2017–18 1 0 2 0 0 0 3 0
Ընդհանուր 2 0 2 0 0 0 4 0
Պիզա 2011–12 Սերիա C 6 0 0 0 6 0
2012–13 33 0 2 0 35 0
Ընդհանուր 39 0 2 0 0 0 41 0
Վիրտուս Լանչանո 2013–14 Սերիա B 39 0 1 0 40 0
Էմպոլի 2014–15 Սերիա A 31 0 1 0 32 0
Ֆիորենտինա 2015–16 0 0 1 0 6 0 7 0
Պարմա 2018–19 37 0 1 0 38 0
2019–20 18 0 1 0 19 0
Ընդհանուր 55 0 2 0 0 0 57 0
Կարիերայի ընդհանուր 166 0 9 0 6 0 181 0

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  3. «Italy - L. Sepe - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  4. «ACF Fiorentina - SSC Napoli, Jan 28, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  5. «FC Pavia 1911 - AC Pisa 1909, Apr 1, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  6. «SS Virtus Lanciano - Benevento Calcio, Aug 11, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  7. «FC Empoli - L'Aquila Calcio, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  8. «Udinese Calcio - FC Empoli, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  9. «Luigi Sepe | Football Stats | Napoli | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-17 
  10. «Luigi Sepe signs new Napoli contract»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-17 
  11. «Sepe set to sign new Napoli contract | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  12. «Official: Luigi Sepe joins Fiorentina on loan»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-17 
  13. «ACF Fiorentina - FC Basel 1893, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  14. «Luigi Sepe | Football Stats | Napoli | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-17 
  15. «Official: Sepe extends with Napoli | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-17 
  16. «Official: Parma sign Sepe | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-05 
  17. «OFFICIAL - Parma sign goalie SEPE from Napoli»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-08-05 
  18. «Parma Calcio 1913 - AC Pisa 1909, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08 
  19. «ALBERTO GRASSI AND LUIGI SEPE ARE PARMA PLAYERS»։ Parma Calcio 1913 (en-US)։ 2019-07-10։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-10-ին։ Վերցված է 2020-01-08 
  20. Admin2 Admin2 (2019-07-10)։ «Official: Parma buy Sepe & Grassi»։ Bioreports (en-US)։ Վերցված է 2020-01-08 
  21. «Parma purchase Napoli pair Grassi and Sepe| All Football»։ AllfootballOfficial (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08 
  22. Piksel.com։ «Figc | News - Under 18: 18 players called for the “Slovacchia Cup”»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  23. Piksel.com։ «Figc | News - Under 19: l’8 aprile amichevole a Kiev con l’Ucraina»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն)։ Վերցված է 2018-04-17 
  24. «Luigi Sepe»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-17 

Արտաքին հղումներԽմբագրել