Այստեղ տեղադրվում են Գլխավոր էջում «Շաբաթվա ականավոր հայը» սյունյակի անցյալ թողարկումները։

Հովհաննես Թումանյան խմբագրել

 

Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869 - Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։

մանրամասն...



Հովհաննես Բաղրամյան խմբագրել

 

Հովհաննես Բաղրամյան (1897-1982), ԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար, պաշտպանության փոխնախարար, մարշալ։ Հայրենական Պատերազմի գլխավոր հրամանատարներից մեկն էր։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի III, Սուվորովի II և Կուտուզովի շքանշաններով։

մանրամասն...



Վիլյամ Սարոյան խմբագրել

 

Վիլյամ Արմենակի Սարոյանը (անգ.՝ William Saroyan, 1908 - 1981) ամերիկահայ գրող է։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Նրա ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի մշակութային ավանդույթների ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

մանրամասն...

Սողոմոն Թեհլերյան խմբագրել

 
Սողոմոն Թեհլերյան


Սողոմոն Թեհլերյան (ապրիլի 2, 1897մայիսի 23, 1960) Հայոց Ցեղասպանության վերապրող և ազգային հերոս, որ գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթ փաշային։ Սողոմոն Թեհլիրեանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։

մանրամասն...

Արշակ Ֆեթվաճյան խմբագրել

 


Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1 1866 - հոկտեմբերի 7 1947), հայ նկարիչ։ Ծնվել է 1866 թվականին։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (19871887 - 1891 թվականներին սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թվականին

մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թվականներին աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ...։

մանրամասն...

Նոր թեկնածուներ խմբագրել

  • Կարմիր հղումները մի քիչ շատ են, ցանկալի է նաև որ տեքստային մասը մի քիչ ընդլայնվի (եթե թեման թույլ է տալիս)։ --vacio 21:42, 18 Մարտի 2012 (UTC)[reply]
Երկար ժամանակ եղել է ԳԷ-ում։ --vacio 20:11, 18 Մարտի 2012 (UTC)[reply]
Ընտրված է։ --vacio 21:43, 18 Մարտի 2012 (UTC)[reply]

SusikMkr (talk) 21։34, 24 Ապրիլի 2012 (UTC)

Այո ճիշտ ես հարգելի Hovhannes, փոքր է, հաստատ սրանից ավելի լավերը կան: Ես ինքս Չապլինի ֆիլմերը շաաաաատ եմ սիրում, բայց դա դեռ չի նշանակում որ նրա մասին հոդվածը կարելի է դարձնել շաբաթվա կենսագրություն: Կարող ես անհրաժեշտ փոփոխություններ մտցնես, դրանից հետո միայն կարելի է անդրադառնալ այս հոդվածին: Շնորհակալություն: ERJANIK 06:49, 29 Ապրիլի 2012 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, որ հետևում եք ամեն քայլիս, հարգարժան Երջանիկ, և արձագանքում ամեն գրածիս: Ի դեպ ասեմ, որ ռուսերեն վիքիպեդիայում դրա համար արգելափակում են: Hovhannes (talk) 08:07, 29 Ապրիլի 2012 (UTC)[reply]