Վլադիմիր Ենգիբարյան

հայ բռնցքամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյան (ապրիլի 24, 1932(1932-04-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] - փետրվարի 1, 2013(2013-02-01), Լոս Անջելես, ԱՄՆ), հայ նշանավոր բռնցքամարտիկ, Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն (բռնցքամարտ, մինչև 63,5 կգ քաշային կարգ), Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։

Վլադիմիր Ենգիբարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 24, 1932(1932-04-24)[1]
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 1, 2013(2013-02-01) (80 տարեկան)
Մահվան վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ

1959 թվականին հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվեց ԱՄՆ։

2009 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[3][4]։

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Երևանում։ 14 տարեկանում սկսել է զբաղվել սպորտով։ Սկզբում մարզվել է Արտյոմ Հարությունյանի մոտ, այնուհետև՝ Էդուարդ Արիստակեսյանի։

1951 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր։ 1952 թվականին կանչվել է հավաքների ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, բայց չի մասնակցել Հելսինկում կայացած օլիմպիական խաղերին։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի համար դեբյուտային Եվրոպայի առաջնությունում Վլադիմիրն առաջինն դարձեց Եվրոպայի չեմպիոն։

1955 թվականին առաջին անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, իսկ 1956 թվականին Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերում Վլադիմիրը խորհրդային բռնցքամարտիկներից երկրորդը (Վլադիմիր Սաֆրոնովից հետո) նվաճում է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

1957 և 1959 թվականներին կրկին հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Օլիմպիական խաղերին մեկնել է ֆավորիտի կարգավիճակով, սակայն, ստանալով ուսի վնասվածք, քառորդ եզրափակչում պարտվել է լեհ բռնցքամարտիկ Մարիան Կասպշիկին։ Այս պարտությունից հետո նա որոշել է ավարտի մարզական կարիերան։

Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ։

2011 թվականից Երևանի մանկապատանեկան բռնցքամարտի դպրոցը կրում է նրա անունը[5]):

1970-ական թվականներին ԽՍՀՄ մրցավարական հանձնաժողովը ներկայացնում էր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում, որտեղ հանդես էր գալիս որպես մրցավար միջազգային խոշոր մրցաշարերում։

1993 թվականից ապրում էր (Լոս Անջելեսում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում

Մահացել է 2013 թվականի փետրվարի 1-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ենգիբարյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ենգիբարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 515