Նադեժդա Իվանովնա Զաբելա-Վրուբել (ռուս.՝ Наде́жда Ива́новна Забе́ла-Вру́бель, ի ծնե՝ Զաբելա, ապրիլի 1, 1868(1868-04-01)[1][2][3], Կաունաս, Ռուսական կայսրություն - հուլիսի 4, 1913(1913-07-04)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս երգչուհի, սոպրանո։

Նադեժդա Զաբելա-Վրուբել
Ծնվել էապրիլի 1, 1868(1868-04-01)[1][2][3]
Կաունաս, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 4, 1913(1913-07-04)[1][2][3] (45 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինՄիխայիլ Վրուբել
 Nadezhda Zabela-Vrubel Վիքիպահեստում

Միխայիլ Վրուբելի կինը և մուսան։

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Կիևի ազնվական օրիորդների ինստիտուտում, որտեղ Նիկոլայ Լիսենկոյի մոտ ստացել է երաժշտական նախնական կրթություն։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (1891), սովորել է Նատալյա Իրեցկայայի դասարանում։ Կրթություն է ստացել նաև Փարիզում Մաթիլդա Մարքեզիի մոտ։ Առաջին անգամ հանդես է եկել 1893 թվականին Կիևում, 1894-1895 թվականների համերգաշրջանում երգել է Թիֆլիսում, 1895-1896 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգում, 1896-1897 թվականներին՝ Խարկովում։

1896 թվականին Ֆեոդոր Շալյապինի հետ երգել է Սավվա Մամոնտովի գլխավորած «Կյանքը հանուն ցարի» («Իվան Սուսանին») օպերայում նոր բացված Դրամատիկական թատրոնում Նիժնի Նովգորոդի համառուսական գեղարվեստական և արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ 1897-1904 թվականներին եղել է Սավվա Մամոնտովի Մոսկվայի մասնավոր օպերայի առաջին սոպրանոն, իսկ 1904-1911 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մենակատարուհի։

Ն. Զաբելա-Վրուբելը մահացել է 1913 թվականի հունիսի 20-ին համերգից հետո։ Նա 45 տարեկան էր։ Թաղվել է ամուսնու՝ Մ. Վրուբելի կողքին[4]։ Նովոդևիչի մենաստանի գերեզմանոցը հեղափոխությունից հետո խիստ վնասվել է, քանդվել են շատ գերեզմաններ։ 1930-ական թվականներին Ալեքսանդրո-Նևայի մայրավանքում կազմակերպվել է մեծ գերեզմանատուն-թանգարան, ուր Նովոդևիչից տեղափոխել են հայտնի մարդկանց աճյուններ, սակայն այդ գործընթացը այդպես էլ ավարտին չի հասել։ Չի կայացել նաև Մ. Վրուբելի աճյունի ենթադրվող տեղափոխությունը[5]։

Ընտանիք

խմբագրել
 
Միխայիլ Վրուբել. «Կարապ արքայադուստրը» (1900)

Միխայիլ Վրուբելի հետ ծանոթացել է Գրիմ եղբայրների հեքիաթի հիման վրա Էնգելբերտ Հումպերդինկի «Հենզել և Գրետել» օպերային ներկայացման Պանաևի թատրոնում փորձի ժամանակ, 1895 թվականի դեկտեմբերի վերջին (օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի հունվարի 2-ին Պանաևի թատրոնում, Պետերբուրգ)։

«Փորձերից մեկի ժամանակ,-շատ տարիներ անց հիշել է Զաբելան,-ես ընդմիջմանը (հիշում եմ՝ կանգնած էի կուլիսներում) զարմացած և նույնիսկ որոշ չափով ապշած էի այն բանով, որ ինչ-որ պարոն մոտ վազեց ինձ և համբուրելով իմ ձեռքը՝ բացականչեց. «Սքանչելի՜ ձայն»։ Այդտեղ կանգնած Տ. Ս. Լյուբատովիչը շտապեց ներկայացնել ինձ. «Մեր նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելը», և կողքից ինձ ասաց. «Շատ բուռն մարդ է, բայց լիովին կարգին է»։ Ձայնի հանդեպ զգայուն Վրուբելը միշտ է եղել։ Նա այդ ժամանակ մի կերպ կարող էր ինձ դիտել. բեմը մութ էր, սակայն ձայնիս երանգը նրան դուր էր գալիս»[6]։ Այդպես կայացել է նրանց ծանոթությունը։

1896 թվականին Նադեժդա Զաբելան ամուսնացել է Միխայիլ Վրուբելի հետ, որն ստեղծել է նրա մի շարք դիմանկարներ։ Նրանք միասին ապրել են ողջ կյանքը։ Նրանց միակ որդին՝ Սավվան, ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 1-ին, մահացել է 1903 թվականի մայիսի 3-ին։

Նադեժդայի հարազատ քույրը՝ Եկատերինա Իվանովնան, ամուսնացել է Պյոտր Նիկոլաևիչ Գեի հետ, որը նկարիչ Նիկոլայ Նիկոլաևիչ Գեի (ամուսնացած էր նրանց մորաքույր Աննա Զաբելայի հետ) կրտսեր որդին էր։

Արվեստ

խմբագրել
  Արտաքին ձայնաֆայլեր
Երգում է Զաբելա—Վրուբելը
  Колыбельная песня Волховы из оперы Н. А. Римского-Корсакова «Садко». Запись 1912 г.
  Романс «В царство роз и вина приди» (Н. А. Римский-Корсаков — А. А. Фет). Запись 1912 г.

Զաբելա-Վրուբելը եղել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերաների գլխավոր դերերգերի հիմնական մենակատարուհին, ինչպես օրինակ Օլգայի դերը «Պսկովուհին» օպերայում, Պաննոչկան «Մայիսյան գիշերում», Ձյունանուշիկը «Ձյունանուշիկը» օպերայում, Վոլխովան «Սադկոյում», Վերայի դերերգերը («Բոյարուհի Վերա Շելոգան»), Մարֆան («Ցարի հարսնացուն»), Կարապ արքայադուստրը («Հեքիաթ Սալթան թագավորի մասին») գրվել են հատուկ նրա համար։

Բացի այդ Զաբելա-Վրուբելը հաջողությամբ կատարել է նաև Միխայիլ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայում Գորիսլավայի, «Եվգենի Օնեգինում»՝ Տատյանայի, «Մազեպեում»՝ Մարիայի, Շառլ Գունոյի «Ֆաուստում»՝ Մարգարիտայի, «Պայացներում»՝ Նեդդայի, «Օթելլոյում»՝ Դեզդեմոնայի և այլ դերեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. Отдел IV // Весь Петербург на 1914 год, адресная и справочная книга г. С.-Петербурга / Ред. А. П. Шашковский. — СПб.: Товарищество А. С. Суворина – «Новое время», 1914. — ISBN 5-94030-052-9
  5. «Могила Михаила Александровича Врубеля на Новодевичьем кладбище в Санкт-Петербурге». Исторический и культурологический портал Family-History.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «Михаил Врубель. Муза». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն

խմբագրել
  • М. Янковский. Н. И. Забела. — М.-Л., 1953.
  • Л. Г. Барсова. Н. И. Забела-Врубель: Глазами современников. — Л., 1982.
  • Отечественные певцы. 1750—1917: Словарь / Пружанский А. М. — 1-е изд. — М.: Советский композитор, 1991. — Т. 1. — С. 182—183.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Զաբելա-Վրուբել» հոդվածին։