Նիկոլայ Վիտալևիչ Լիսենկո (ուկրաիներեն՝ Мико́ла Віта́лійович Ли́сенко, մարտի 22, 1842(1842-03-22)[1][2][3][…], Գրինկի, Kremenchug Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 6, 1912(1912-11-06)[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[5]), ուկրաինացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, բանահավաք, ազգային երաժշտական դպրոցի հիմնադիր։

Նիկոլայ Լիսենկո
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Микола Лисенко
Նաև հայտնի է որպեսБоян
Ծնվել էմարտի 22, 1842(1842-03-22)[1][2][3][…]
Գրինկի, Kremenchug Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6, 1912(1912-11-06)[1][2][3][…] (70 տարեկան)
Կիև, Ռուսական կայսրություն[5]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն[6]
Ժանրերօպերա[4], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[4], art song?[4] և սիմֆոնիկ երաժշտություն[4]
Մասնագիտությունդիրիժոր, դասական կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ, երաժշտական ազգագրագետ և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր[4] և երգեհոն
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան և Lysenko Music and Drama School?
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց[7], Շևչենկոյի անվան համալսարան[7] և Խարկովի ազգային համալսարան[4]
ԱնդամակցությունՈւկրաինական ակումբ[8]
ԱմուսինOlha Antonivna Lypska?
 Mykola Lysenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1864 թվականին ավարտել է Կիևի համալսարանը, 1867-1876 թվականներին դաշնամուր և կոմպոզիցիա ուսանել Լայպցիգի կոնսերվատորիայում, 1874-1876 թվականներին կատարելագործվել Պետերբուրգի կոնսերվատորիայում (Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի ղեկավարությամբ)։ Գրի է առել և մշակել ժողովրդական երգեր, ստեղծել երգչախմբեր։

1904 թվականին առաջադեմ հասարակայնության միջոցներով Կիևում բացել է երաժշտական-դրամատիկական դպրոց (1918 թվականից՝ Լիսենկոյի անվան բարձրագույն երաժշտական-դրամատիկական ինստիտուտը)։ Լիսենկոն «Հզոր խմբակի» հետևորդներից էր։ Ստեղծել է մոտ 20 ստեղծագործություն երաժշտական թատրոնի համար, դնելով Ուկրաինական օպերային արվեստի զարգացման հիմքը։

Հայտնի գործեր խմբագրել

Նշանավոր են «Ծննդյան գիշեր» (2-րդ խմբագիր՝ 1882, հարկով), «Ջրահեղձ կինը» (1885, Խարկով, ըստ Նիկոլայ Գոգոլի), «Նատալկա Պոլտավկա» (ըստ Իվան Կոտլյարևսկու, 1889, Օդեսա), «Տարաս Բուլբա» (ըստ Նիկոլայ Գոգոլի, 1890, բեմադրություն՝ 1924, Խարկով), «Էնեական» (ըստ Իվան Կոտլյարևսկու, 1911, Կիև) օպերաները, «Սև ծովայիններ» (1872) օպերետը։ Գրել է երաժշտություն ըստ Տարաս Շևչենկոյի «Կոբզար»-ի և այլ գործերի, Իվան Ֆրանկոյի, Ալեքսանդր Օլեսի, Հայնրիխ Հայնեի և ուրիշների խոսքերով ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ, Ուկրաինական երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններ։

Գրականություն խմբագրել

  • Гозенпуд A., H.B. Лысенко и русская музыкальная культура, M., 1954*

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 623  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Լիսենկո» հոդվածին։