ՆԱԻՎ (ռուս.՝ НАИВ, խմբի վաղ անվանման հապավումն է՝ «Նովիյե արլեկինի ի վոլտիժորի» ռուս.՝ «Новые арлекины и вольтижёры»), խորհրդային և ռուսական փանկ ռոք խումբ։

'
Ժանրերփանկ-ռոք, փոփ փանկ և ալտերնատիվ ռոք
Գործունեություն1988
Կայքnaive.ru
 Naive group Վիքիպահեստում

Խմբի պատմություն խմբագրել

ՆԱԻՎ խումբը ստեղծվել է 1988 թվականին Մաքսիմ Կոչետկովի և Ալեքսանդր Իվանովի կողմից։ 1989 թվականին խումբը մտնում է «Մոսկովյան Լաբարատորիայի ռոք»-ի կազմի մեջ, նույն թվականին թողարկում է «Джуан-Дзы Едет в Тамбов» դեմո ալբոմը, 1990 թվականին թողարկում է իր առաջին «Switch-Blade Knaife» ալբոմը ամերիկական «Maximum Rock’N’Roll» լեյբլով։

«ՆԱԻՎ» խմբի «Switch-Blade Knaife» դեբյուտային ալբոմը ամիսներ շարունակ պահվում էր ազգային ռադիոկայանների հիթ-շքերթներում և զբաղեցրեց վեցերորդ հրիզոնականը ըստ ԽՍՀՄ-ում առավել հայտնի փանկ ռոք խմբերի ալբոմների վաճառքի։

1993 թվականին խմբի «Пива для Наива» երկրորդ ալբոմից հետո Subvert Productions դանիական ընկերության կողմից կազմակերպվեց շրջագայություն ամբողջ Եվրոպայով (Ֆինլանդիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Ավստրիա, Շվեյցարիա, Չեխիա, Սլովակիա և Իտալիա), որտեղ ունեցան ընդհանուր 40 համերգ (որից 10-ը Սիեթլի Coffin Break խմբի հետ և մեկ ելույթը՝ Բերլինում Coffin Break և DOA խմբերի հետ)։

Ամանորյա գիշերը «ՆԱԻՎ»-ը մասնակցել է «Առաջին գիշերը Օլեգ Մենշիկովիմի հետ» ծրագրում ՆՏՎ ալիքում՝ փոփ երգչուհի Վալերիա «Չասիկի» երգի սեփական տարբերակով։

2005 թվական խմբագրել

Հունվարի 30-ին Տոչկա ակումբում անց կացվեց «Панки в городе» 7-րդ փառատոնը։ Առաջին անգամ փառատոնին հրավիրվեց արևմտյան խումբը․ դա Skin of Tears խումբն էր Գերմանիայից։

Մայիսի 7-ին «ՆԱԻՎ»-ը թողարկեց «Punk-o-мания 3» ժողովածուն։ Ժողովածուում խումբը ներկայացնում է իրենց նոր «Что нам делать?» երգը։ Նույն երգի տեսահոլովակին ակտիվորեն աջակցում են բոլոր երաժշտական հեռուստաալիքները։

Ամռանը «ՆԱԻՎ» մասնակցում է բազմաթիվ ռոք փառատոններին․ հուլիսի 10-ին «Нашествие» փաառտոնին Ալմաթի քաղաքում (Ղազախստան)[1], հուլիսի 24-ին «Крылья» փառատոնին Տուշինոյում, հուլիսի 30-ին «Старый Мельник» փառատոնին Քիշնև (Մոլդովա), օգոստոսի 5-ին «Нашествие» փառատոնում Էմաուսում (գլխավոր բեմ), օգոստոսի 7-ին ՆԱԻՎ-ը դարձել է «Нашествие» փանկ բլոկի համակազմակերպիչ, ինչպես նաև կատարել Sex Pistols խմբի «Anarchy in the U.K.» երգի քավերը։ Ամառն ավարտվում է «Панки в городе-8» մեծ փառատոնով, որն անց է կացվում Տոչկա ակումբում։ Օգոստոսի 26-ին ՆԱԻՎ-ի հետ ելույթ են ունենում Կեդին, Պրիկլյուչենիա Էլեկտրոնիկովը, Շլյուզ, Բլոնդինկա Կսյու և ուրիշները։

Սեպտեմբերի 8-ին «Նաշ ռադիոյի» «Տասնյակային չարտերում» մեկնարկում է խմբի նոր «Моё Сердце (Не Остановилось)» երգը։ Երգը այս չարթում մնում է ավելի քան 14 շաբաթ և բարձրանում 3-րդ հորիզոնական։

Հոկտեմբերի 8-ին ՆԱԻՎ-ը շրջագայություն է կազմակերպում Կարոլ ի Շուտ խմբի հետ՝ ի աջակցություն Սեկտոր Գազա խմբի թողարկած տրիբյուտին, որում «ՆԱԻՎ»-ը մասնակցեց «Возле Дома Твоего» երգին։

Նոյեմբերի 18-ին «ՆԱԻՎ» խումբը թողարկում է «Наивные песни» տրիբյուտ ալբոմը, որին մասնակցում են հայրենական ռոքի աստղերը՝ Լենինգրադ, Ագաթա Քրիսթի, Կարոլ ի Շուտ, Պիլոտ, Կեդի, Կիրպիչի և ուրիշները։ «ՆԱԻՎ» խմբի երգերի սեփական տարբերակները ներկայացրել են 22 արտիստ։ Նոյեմբերի 18-ին Տոչկա ակումբում տեղի ունեցավ տրիբյուտ ալբոմի շնորհանդեսը։

Դեկտեմբերի 16-ին «ՆԱԻՎ»-ը նշում է իր 17-ամյակը մեծ մենահամեգրով Սանկտ Պետերբուրգում, իսկ դեկտեմբերի 18-ին Մոսկվայում։

2007—2008 թվասկաններ խմբագրել

Այս թվականին «ՆԱԻՎ»-ը ձայնագրում է երգի բացառիկ տարբերակ «Ադրենալին 2․ Պիկ ժամ» համակարգչային խաղի համար։ Ահա թե ինչ է ասել խմբի ռեժիսոր և թմբկահար Դմիտրի Խակիմովը.

«Հատուկ «Ադրենալին 2․ Պիկ ժամ» խաղի համար մենք պատրաստեցինք (առաջին անգամ մեր 19 տարվա պատմության մեջ) «Надейся На Себя (Адреналин)» երգի տարբերակը։ Մենք նույնպես գոհ ենք արդյունքով»։

2008 թվականի վերջին 20-ամյակի առիթով «ՆԱԻՎ»-ը հոբելյանական շրջայց է կատարում Ռուսաստանի քաղաքներով, որն ավարտվում է մեծ համերգով Մոսկվայի «Б1» համերգային ակումբում։

Ստեղծագործական արձակուրդ (2009—2013 թվականներ) խմբագրել

2009 թվականի հունվարին խումբը հայտարարեց, որ ապրիլի համերգային շրջագայությունից հետո կմեկնեն ստեղծագործական արձակուրդ անորոշ ժամկետով։ Այս որոշմանը նպաստել են բազմաթիվ պատճառներ, այդ թվում՝ անձնական, ինչպես նաև խմբի անդամների ստեղծագործական առանձնահատկությունները[2]։ Փետրվարի 6-ին խումբը թողարկել է «20 лет одиночества» երգը, որում, ըստ Ալեքսանդր «Չաչա» Իվանովի, ամբողջությամբ բացատրված են խմբի արձակուրդի պատճառները։ Չաչան անվանեց այդ երգը հրաժեշտի[3]։ Մարտին՝ խմբի հրաժեշտի համերգի նախօրեին, թողարկվեց «ՆԱԻՎ»-ի լավագույն երգերի՝ «20 лет одиночества» ժողովածուն, որը խմբի հիթերից բացի ներառում էր նաև համանուն նոր երգ։ Ապրիլի 4-ին CDK МАИ մայրաքաղաքային ակումբում կայացավ խմբի վերջին համերգը։ Երկրպագուներին ուղղված հրաժեշտի խոսքում երաժիշտները չեն բացառել ապագայում խմբի վերամիավորումը։

Ալեքսանդր «Չաչա» Իվանովը ձեռնամուխ եղավ Radio Чача նոր նախագծով, որին 2011 թվականին միացավ «ՆԱԻՎ» խմբի բաս կիթառիստ՝ Նիկոլայ Բոգդանովը։ Այդ ընթացքում Դմիտրի «Snake» Համիկովը և Վալերի Արկադին դարձան Գլեբ Սամայլովի The Matrixx թիմի մասնակից[4]։

Վերամիավորում և Populism (2013—2016 թվականներ) խմբագրել

2013 թվականի գարնանը «ՆԱԻՎ» խումբը հայտարարել է ստեղծագործական արձակուրդի ավարտի մասին։ Խմբի առաջին համերգը կայացել է հուլիսի 26-ին «Մոսկվա 24» ալիքի եթերում։ Այս ելույթում Չաչան ասաց, որ խումբը ստեղծագործական որոշակի հակասությունների պատճառով դեռ չի աշխատում նոր նյութի վրա, իսկ «ՆԱԻՎ»-ի հետագա ճակատագրի մասին հնարավոր կլինի խոսել խմբի 25-ամյակին նվիրված համերգային շրջագայությունից հետո։ Օգոստոսի 2-ին «ՆԱԻՎ»-ը հանդես եկավ Kubana փառատոնում, դառնալով երկրորդ օրվա վերնագիր[5]։ Հոկտեմբերին խումբը թողարկեց «Լյապիսա Տրուբեցկիի» «Ранетое сердце» երգի քավերը, իսկ նոյեմբերին մեկնեց մեծ հոբելյանական շրջագայության[6], որը նվիրված էր խմբի 25-ամյակին[7]։

2014 թվականի հունիսին «ՆԱԻՎ»-ը թողարկել է 5 տարվա մեջ իր առաջին սեփական երգը՝ «Тройка»[8], իսկ հոկտեմբերին երաժիշտները հայտարարեցին, որ սկսել են աշխատել լիարժեք ստուդիական ալբոմի վրա[9]։ 2014 թվականի աշնանը թողարկել են ևս 2 երգ՝ «Другие» և «На пределе», և նաև ձայնագրել է համերգային DVD «На арене»[10]:

2015 թվականի գարնանը «Оптом и в розницу» ալբոմի 15-ամյակը նշեց համերգային շրջագայությամբ[11]։

2015 թվականի սեպտեմբերին խումբը թողարկեց ևս մեկ երգ իր առաջիկա ալբոմից՝ «Вверх»[12], իսկ նոյեմբերի 1-ին թողարկվեց հենց ալբոմը, որը անվանվեց Populism և դարձավ 9 տարվա մեջ «ՆԱԻՎ» խմբի առաջին ստուդիական սկավառակը[13]։ Սկավառակի համերգային շնորհանդեսը տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերի 14-ին մոսկովյան Ray Just Arena ակումբում։

Make Naïve great again (2017—2019 թվականներ) խմբագրել

2017 թվականի մայիսին Ալեքսանդր «Չաչա» Իվանովը հայտարարեց նոր ալբոմի անվանումը։ Ըստ Ալեքսանդր «Չաչա» Իվանովի, ապագա ալբոմի մի քանի երգ նվիրված են նախագահ Թրամփին, սակայն, ինչպես նշեց արտիստը, «ՆԱԻՎ»-ը չի անտեսի ռուս քաղաքական գործիչներին։ Սկավառակը կանվանվի «Make Naïve great again»[14]

«Նոր սկավառակը կոչվում է «Make Naïve great again»՝ «Հետ բերեք մեծ Նաիվը»։ Այս պարագայում ես օգտագործում եմ… Դե, ես ծաղրում եմ, իբրև թե, ԱՄՆ-ի նախագահի հայտնի կարգախոսը, ով ներկա պահին Թրամփն է, եթե մեր լսողներից ինչ-որ մեկը չգիտի։ Պարոն Թրամփը վատ, չար և գարշելի տղամարդ է, և ես օգտագործում եմ նրա «Հետ բերենք Մեծ Ամերիկան» կարգախոսը իմ նպատակների համար՝ դարձնել «Նաիվը» նորից մեծ»։

2017 թվականի օգոստոսի 18-ին կայացավ Նաիվ խմբի «Я — панк-рокер и алкоголик» երգի մեծ պրեմիերան, որը դարձավ թմի նոր ալբոմի առաջին սինգլը։ Երգը ձայնագրվել է «R-sound» և «Good News Studio» ստուդիաներում, և միքսվել է «DRYGVA Studio»-ում, ձայնային ռեժիսոր Ալեքսեյ Ստեցյուկոյի կողմից, ով վաղ ժամանակ աշխատել էր Tracktor Bowling և Սլոտ խմբերի ալբոմների հետ։ ««Я — панк-рокер и алкоголик» երգը գրվել է մոտ երկուսուկես-երեք շաբաթ առաջ։ Այս երգն ինքնակենսագրական է և ձեր հարցին, թե արդյոք քնարական հերոսը համահունչ է ինձ հետ, պետք է պատասխանեմ, որ այո, անկասկած։ Այս երգի քնարական հերոսը, փաստորեն, ես եմ», — պատմել է Նաիվ խմբի վոկալիստ Ալեքսանդր «Չաչա» Իվանովը «Наш радио»-ի հարցազրույցի ժամանակ[15]։

«Make Naive great again» անվամբ սկավառակը, որում Չաչան խոստացել էր վերադարձնել «հին Նաիվի» ձայնը, թողարկվել է 2018 թվականի ապրիլի 1-ին։

2019 թվականին Վալերի Արկադին լքեց խումբը։ Սկզբում նրան փոխարինեց Իլյա Լեմբերգը, ով նախկինում աշխատել էր խմբում։ Հետագայում «Նաիվ» խմբի մշտական կիթառահար դարձավ Նիկոլայ Ստրավինսկին։

Անձնակազմ խմբագրել

Ընթացիք կազմ խմբագրել

Նախկին անդամներ խմբագրել

Կազմը ըստ տարիների խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • «Switch-Blade Knaife» (1990)
  • «Пива для Наива» (1992)
  • «Dehumanized States Of America» (1994)
  • «Пост-алкогольные страхи» (1997)
  • «Оптом и в розницу» (2000)
  • «Форева» (2002)
  • «Rock'n'Roll мёртв?» (2003)
  • «Обратная сторона любви» (2006)
  • «Populism» (2015)[17][18][19][20]
  • «Make Naïve Great Again» (2018)
  • «Симфопанк» Запись выбранных песен с оркестром Globalis (2021)
Համերգային ալբոմներ և տեսահոլովակներ
  • «Рок» (2001)
  • «Живой и невредимый» (2004)
  • «Alter ego» (2007)
  • «Редкие видеозаписи. Зима 2000-2001» (2008)
  • «На Арене» (2015)
Ժողովածուներ
  • «20 лет одиночества» (2009)
  • «The Best» (2018)
Տեսահոլովակներ[21]
  • Танки-панки (1990)
  • Dehumanized (1994)
  • Вася (1997)
  • Суперзвезда (2000)
  • Мама — анархия (2000)
  • Рок (2001)
  • Я не шучу (2002)
  • Н. Л. О. (2002)
  • NME ФАК ОФФ! (2003)
  • Сэ-ля-ви (Такова жизнь) (2004)
  • Обыватель (2006)
  • Что нам делать (2006)
  • Моё сердце (Не остановилось) (2007)
  • Надейся на себя (2008)
  • Трамп! Гоу Эвэй! (2017)
  • Герои нашего времени (2018)

Մրցանակներ խմբագրել

  • Խմբի լավագույն կայք՝ (RAMP 2006)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мини-интервью в журнале FUZZ № 4(151), 2006 год
  2. «Lenta.ru: Группа «Наив» уходит в творческий отпуск». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «InterMedia — Александр «Чача» Иванов: «Мой основной план на творческий отпуск — не иметь плана»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Газета.ру — Половина «Агаты Кристи»: Глебу Самойлову — 50». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «Российская газета: «Наив» стал главным событием второго дня «Кубаны»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «Наше Радио: «Наив» спел «Ранетое сердце» «Трубецкого»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «РБК: «Наив» отметит 25-летие первым за многие годы концертом в Москве». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Наше Радио: «Наив» — «Тройка»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «InterMedia: «Наив» работает над новым альбомом с «Тройкой»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Группа «Наив» представила новую программу на сцене Stadium Live». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Группа «Наив» отметила 15-летие альбома «Оптом и в розницу»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «Наше Радио: «Наив» — «Вверх»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. «Репродуктор: Группа «Наив» выпускает «Populism»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «Группа «Наив» трудится над новым альбомом». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  15. «Наив представил первый сингл с нового альбома». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  16. «аккаунт Сергея Чупа ВКонтакте» (ռուսերեն). VK.com. 2016 թ․ հունիսի 17.
  17. «НАИВ «Populism» | KM.RU». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  18. ««Наив» — «Populism» ** : " Музыка, Рецензия " . " Издательский Дом «Новый Взгляд» "». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  19. «Десять лучших российских музыкальных альбомов 2015 года | KM.RU». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  20. «Дмитрий Хакимов («НАИВ»): «Наша музыка народная — не больше и не меньше» | KM.RU». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  21. Клипы группы на Ютуб

Գրականություն խմբագրել

  • Алексеев А. С. Кто есть кто в российской рок-музыке. — М. : АСТ : Астрель : Харвест, 2009. — С. 331—333. — ISBN 978-5-17-048654-0 (АСТ). — ISBN 978-5-271-24160-4 (Астрель). — ISBN 978-985-16-7343-4 (Харвест).

Արտաքին հղումներ խմբագրել