«Կորոլ ի Շուտ» (ռուս.՝ Король и Шут, հապավումը ԿԻՇ, թարգմանաբար՝ Արքան և ծաղրածուն), ռուսական փանկ-ռոք խումբ է։ Հայտնի է պանկ-ռոքի համար անսովոր կատարմամբ, որ երգերը հիմնականում իրենցից ներկայացնում են միստիկական կամ պատմական հիմքերով կարճ սարսափ-պատմվածքներ։ Տեքստերում հիմնականում խոսվում է միստիկական թեմատիկայի շուրջ, մասամբ նաև սլավոնական դիցաբանության մասին։ Երգերի հերոսներն են հանդիսանում չար ծաղրածուներ, ծովահեններ, արնախումներ, տրոլլներ, զոմբիներ և այլ հեքիաթային և դիցաբանական էակներ։ Երգերի հեղինակներն են Անդրեյ Կնյազևը և Միխայիլ Գորշենյովը։ Բեմական ոճում օգտագործվում է երգերի թեմատիկային բնորոշ վախեցնող դիմահարդարում և հագուստ[7]։

Կորոլ ի Շուտ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգ
ԺանրերՓանկ-ռոք
Horror Punk[1][2][3]
Folk-Punk
Hardcore Punk[4]
Art-Punk[5][6]
Գործունեություն1988–2013
ԼեյբլNikitin
ԿապվածKnyaZZ
Կայքkorol-i-shut.ru
Անդամներ
†Միխայիլ Գորշենյով
Ալեքսանդր Շիգոլյով
Յակով Ցվիրկունով
Սերգեյ Զախարով
Պավել Սաժինով
Ալեքսանդր Լեոնտյև
Նախկին անդամներ
Մարիա Նեֆյոդովա
Ալեքսանդր Բալունով
Դմիտրի Ռիշկո
Անդրեյ Կնյազև
 Korol i Shut Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Սկզբնական ժամանակը

խմբագրել

«Կորոլ ի Շուտ» խումբը 1988 թ.-ին Սանկտ Պետերբուրգում, դպրոցական ընկերներ Միխայիլ Գորշենյովի, Ալեքսանդր Բալունովի ու Ալեքսանդր Շիգոլյովի կողմից։ Սկզբնական ժամանակ խումբը կրում էր "Կոնտորա" անվանումը։ 1990-ին խմբին է միանում երգիչ Անդրեյ Կնյազևը։ 1991-ից խումբը սկսեց ձայնագրվել կիսապրոֆեսիոնալ ստուդիաներում։ Նույն թվականին կայացավ խմբի առաջին ելույթը ռադիոյով՝ մասնակցելով Անատոլի Գունիցկու հեղինակային հաղորդմանը։ Խմբի առաջին ելույթը հասդիսապեսի առջև կայացավ Սանկտ Պետերբուրգուն, Իգոր Գոլուբևի "ռիթմի դպրոց"-ում՝ Ռուբինշթեյն 13-ում գտնվող հին ռոք-ակումբի շենքում։

Խմբի վերանայված գաղափարախոսությունից հետո, երբ որոշվեց ստեղծագործել հեքիաթային և միստիկական թեմաների շուրջ, անհրաժեշտ էր փոխել խմբի անունը։ Ընտրությունը կայացնում էին «Зарезанный одуванчик», «Апокалипсис» և ամենից նախընտրելի «Король шутов» անունների միջև։ 1992 թվականին խումբը ընդունում է "Կորոլ ի Շուտ" (Թագավորը և ծաղրածու) անվանումը։

1995 թ. խմբին միանում է կիթառահար Յակով Ցվիրկունովը։ 1996-ին Ռուսաստանի 5-րդ հեռուստաալիքը ցուցադրեց 1,5 ժամ տևողությամբ «Սպիտակ գիծ» հաղորդումը խմբի մասին, որը հետագայում մի քանի անգամ կրկնվեց եթերում։ Ծրագրի նկարահանման արդյունք դարձան 4 տեսահոլովկներ «Дурак и молния», «Внезапная голова», «Садовник» և «Блуждают тени» երգերի հիման վրա։

Ճանաչվածության սկիզբը

խմբագրել

Խմբի առաջին պաշտոնական ալբոմը «Камнем по голове» (Կամնեմ պո գոլովե - Քարով գլխին) անվանմամբ թողարկվեց 1996-ին "Մելոդիա" ձայնագրման ստուդիայում։ 1997-ին խումբը մասնակցեց "Պանկ-Ռեվոլյուցիա" փառատոնին՝ «П. Н. Д.», «ЫШО-ЫШО», «Пурген», «Азъ», «Тараканы», «Чудо-юдо», «Кранты и Непомнящий», «Д. Н. К.», «Satan KLAUS», «Террор», «Distemper», «Франкель-Шпокель» խմբերի հետ մեկտեղ։ Համերգը ձայնագրվեց և 1998-ին թողարկվեց տեսաերզների վրա։

1998 թ. խմբին միացավ ջութակահար Մարիա Նեֆյոդովան, որից հետո խումբը սկսեց օգտագործել նաև ֆոլկ-ռոքային հնչողությունը։ 1999-ին լույս տեսավ «Акустический Альбом» (Ակուստիկ ալբոմ) ձայներիզը, որի մեծ հաջողություն ունեցավ։ Խումբը ճանաչվեց ողջ Ռուսաստանում։ 1999 թ. փետրվարի 20-ին ԿԻՇ-ը առաջին անգամ համերգ ունեցավ Սանկտ Պետերբուրգի ամենամեց դահլիճում՝ «Յուբիլեյնի» համալիրում, որը նույնպես մեծ հաջողություն էր։ Հեռուստաեթեր դուրս եկավ առաջին պրոֆեսիոնալ նկարահանված «Ели мясо мужики» (Ելի մյասո մուժիկի) տեսահոլովակը։ 1999 թ. մայիսի 28-ին Կորոլ ի Շուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սկոմոռոխ Պանկ-Փառատոն»-ը «Յուբիլեյնի» համերգասրահում, որին մասնակցեցին Սանկտ Պետերբուրգի հայտնի ռոք-խմբերից «Бегемот», «Бригадный подряд», «Кукрыниксы», «The Пауки» և մոսկովյան «Наив» խմբերը[8]։ 2000 թ.-ին թողարկվեց «Герои и злодеи» (Գերոի ի զլոդեի - Հերոսներ և չարագործներ) ալբոմը, որտեղից «Помнят с горечью древляне» երգը հիթ դարձավ։

Խմբի 10-ամյակը

խմբագրել

2001 թ. գարնանը մեծ մեծ հրավառությոամբ խումբը նշեց իր տասնամյակը։ Հոբելյանի կապակցությամբ թողարկվեց «Собрание» (Սոբրանիյե - Հանդիպում/Հավաքածո) լավագույն երգերի հավաքածուն, ինչպես նաև գալա-համերգներվ հանդես եկան Ռուսաստանի և Բելառուսի խոշոր քաղաքներում։ Խումբը համերգներ ունեցավ Սանկտ Պետերբուրգի "Յուբիլեյնի" համերգասրահի և Մոսկվայի "Լուժնիկի" մարզական համալիրի փոքր դահլիճների բեմում։ Երկու համերգներն էլ մեծ հաջողությամբ անցան։ Այդ պահից սկսած "Կորոլ ի Շուտ"-ը դառնում են Ռուսաստանի բոլոր խոշոր ռոք-փառատոնների անփոխարինելի մասնակիցները։

Համերգային շրջագայությունը հաջորդում է 2002-ին թողարկված «Как в старой сказке» (Կակ վ ստարոյ սկազկե - Ինչպես հին հեքիաթում) ալբոմը, որը խմբի ամենահաջողված ալբոմներից է դառնում։ Այս, ինչպես և դրան հաջորդող «Жаль, нет ружья» (Ժալ, նետ ռուժյա - Ապսոս, հրացան չկա) ալբոմներում խումբը սկսում է բարձրացնել անարխիայի և Պանկ-հասարակության թեմաները։ Սակայն, խմբի «անլուրջ» համբավի և տեքստերի գրեթե ծաղրերգության ոճի պատճառով ռուս փանկերը լրջորեն խումբը չընդունեցին, և նույնիսկ հերքում էին խմբի ոճային պատկանելիությունը։ Այնուհանդերձ խումբը երիտասարդության շրջանակներում նվաճեց գրեթե պաշտամունքային կարգավիճակ։

Խումբը կրկնեց հիթ-շքերթներում իր հաջողությունները՝ «Проклятый старый дом», «Мёртвый анархист» և «Медведь» երգերը գրավեցին «Չարտովա դյուժինա»-ի բարձունքին, ռեժիսոր Վալերի Խատտինի կողմից նկարահանած «Проклятый старый дом» երգի տեսահոլովակը ցուցադրվում էր MTV Russia հեռուստաալիքի եթերում, ինչպես նաև մի քանի շաբաթ շարունակ գլխավորում էր Բելառուսի ազգային հեռուստատեսության «Клип-обойма» հիթ-շքերթը, և տարեվերջին ճանաչվեց որպես տվյալ հիթ-շքերթի ամենապահանջված տեսահոլովակը։ Խումբը ստանում է մի շարք մրցանակներ։ 2002-ին «Կորոլ ի Շուտ»-ը հայտարարվում է Ռուսաստանի ամենախոշոր «Նաշեստվիյե», ինչպես նաև «Friday,13» ռոք-փառատոնների հեդլայներ[9]։.

2003-ին խումբը առաջին անգամ համերգներ ունեցավ ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆինլանդիայում, որից հետո Մոսկվայում 3 ժամ տևողությամբ մեծ համերգ ունեցավ "Օլիմպիյսկի" մարզական համալիրի դահլիճում, որի ձայնագրությունը հետագայում թողարկվեց տեսասերիզներով։

2004 թվականին թողարկվեց «Панки в городе. N6» պանկ-ռոքային փառատոնի ձայնագրված տեսաերիզը։ Տեսագրությունը անցկացվում էին օգոստոսի 27-ին "Լուժնիկի" համալիրում, որտեղ բացի ԿԻՇ-ից մասնակցում էին «Էլիզիում», «1,5 кг отличного пюре», «Նաիվ», «Коллекция дней» и «Պուրգեն» ճանաչված խմբերը[10]։

2000-ականներ. Ճգնաժամ

խմբագրել

2004-թողարկվեց «Бунт на корабле»(Բունտ նա կորաբլե) ալբոմը, որտեղ երգերից 3-ը նվիրված էին ծովահենների և նավատորմի թեմաներին։ «Месть Гарри» տեսահոլովակը ցուցադրվում էր "MTV Russia" հեռուստաակիքով։ Երաժշտության մեջ զգացվում է ալտերնատիվ մետալի ազգեցությունը, իսկ ժողովրդական մեղեդիները պակասել էին։ Այս փոփոխությունը լսողների մեծ մասի կողմից չընդունվեց։ Խումբը դժվարություններ սկսեց ունենալ երաժիշտների կազմի հետ. խմբից հեռացան ջութակահար Մարիա Նեֆյոդովան, բաս-կիթառահար Ալեքսանդր Բալունովը, կիթառահար Ալեքսանդր Լեոնտևը։ Խմբի ստեղծագործական գործունեությունը դադարեց, նշանակությունը և պահանջարկը իջավ[11]։

Այդ դադարի ընթացքում գրեթե միաժամանակ Գորշոկը և Կնյազը թողարկեցին սեփական ալբոմները, որից հետո սկսեցին լուրեր տարածվել խմբի խմբի ցրման մասին։ Գորշենյովի «Я - Алкоголик Анархист» ալբոմը կազմված էր «Бригадный подряд» (Բրիգադնի Պոդրյադ) փանկ-ռոք խմբի վերամշակված երգերից[12], և ձայնագրվել էր երաժիշտ Նիկոլայ Միխայլովին բարեգործական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Կնյազևը թողարկում է ակուստիկ «Любовь негодяя» (Լյուբով նեգոդյայա) ալբոմը, որի ձայնագրման աշխատանքներին մասնակցեցին հրավիրված ռոք-երաժիշտներ՝ Օլեգ Շառն ու Վլադիմիր Կուդրյավցևը Ակվարիում խմբից, Սերգեյ Յանսոնը «Хоронько-оркестр»-ից, Սերգեյ "Չիժ" Չիգրակովը, երգչուհի Յուլիա Խուդյակովան և Dominia խմբի ջութակահար Դմիտրի "Casper" Ռիժկոն։

2006 թվականին "Կորոլ ի Շուտ"-ի նոր կազմը վերջնականապես համալրվեց։ Նոր բաս-կիթառահար դարձավ Սերգեյ Զախարովը, ջութակահարը՝ Դմիտրի Ռիժկոն։ Երկրորդ կիթառահար ունենալուց խումբը հրաժարվեց։ Նորացված կազմով խումբը թողարկեց «Продавец кошмаров» (Պրոդավեց կոշմառով - Սարսափների վաճառողը) ալբոմը, որից «Марионетки», «Маска», «Ром», «Отражение» և «Джокер» կատարումները տեղ գտան ռադիոկայանների հիթ-շքերթներում։ Նույն թվականին խումբը կրկին մեկնեց ԱՄՆ, որտեղ մասնակցեց "Շտոպոռ" փառատոնին և համերգով ելույթ ունեցավ Սան-Ֆրանցիսկոյում։ 2007 թվականի ամանորի գիշերը "Նաշե Ռադիո" ռադիոկայանի եթերում երաժիշտները պատմեցին "Մոռոզկո" հեքիաթը, որին միացնում էին «Продавца кошмаров» ալբոմի երգերի դրվագները[13]։

2007-ին խումբը Ռուսաստանի բազում քաղաքներով համերգային շրջագայությամբ նշում էր ստեղծման 15-ամյակը։ 2007 թ. կեսից սկսում են աշխատել նոր սկավառակի ձայնագրմամբ։ Խմբին է միանում ձայնային ռեժիսոր Պավել Սաժինովը՝ որպես դաշնակահար։ Խմբի նոր ձայնային ռեժիսոր է նշանակվում երիտասարդ մասնագետ Դենիս Նեվոլինը։ Նաև խմբին է միանում Վիկտորիա Վիատրիսը որպես խմբի մշտական լուսանկարիչ։

2007-ի օգոստոսին թողարկվում է Կնյազևի և Գորշենյովի կողմից ձայնգրված «Страшные сказки» (Ստռաշնիյե սկազկի - Վախենալու հեքիաթներ) հավաքածուն, որտեղ տեղ են գտել ռուսական առասպելներից ու Գրիմմ եղբայրների հեքիաթներից ամենից սարսափելի բովանդակությամբ 13 հեքիաթներ[14][15]։.

2008 թ. նոյեմբերի 18-ին թողարկվեց խմբի իններորդ՝ «Тень клоуна» (Ծաղրածուի ստվերը) ալբոմը։ 2009 թ. ապրիլի 10-ին Մոսկվայի "Live Music Hall" դահլիճում ձայնագրվեց համանուն համերգային տեսաերիզը[16]։.

2009 թվականին խումբը հայտարարեց նոր, ակուստիկ ալբոմի ձայնագրության մասին։ Քիչ ժամանակ անց լույս է տեսնում «Танец злобного гения» սինգլը, որը հետագայում թողարկվեց նոր ալբոմում։ Նույն թվականին խումբը մասնակցեց «Соль» (Սոլ) երաժշտական նախագծին, որի համար ձայնագրեց "Կորոբուշկա"՝ հին ռոսական ժողավրդական երգը[17]։.

2010-ին թողարկվեց «Фокусник» (Ֆոկուսնիկ) սինգլը ապագա ալբոմից[18].

2010 թ. հոկտեմբերի 11-ին «Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում կայացավ «Театр демона» (Տեատր դեմոնա - Դեվի թատրոն) ալբոմի պաշտոնական հրապարակումը[19]։ Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև հրավիրված ռոք-երաժիշտներ՝ շրթհարմոնիստ Օլեգ Շավկունուվը "Ակվարիում" խմբից, թավջութակահար Դմիտրի Օհանյանը "Կուկռինիկսի" խմբից, մանդոլինա նվագող Սերգեյ Ստարոդուբցևը "Կաֆե" խմբից, Սերգեյ "Անգել" Դավիդովը (ակուստիկ կիթառ), Սաշա Սուվորովը (շրթհարմոն), Ստաս Մակառովը (շեփոր)։ Ալբոմը թողարկվեց 16 էջանի գրքույկով, որտեղ, նախահեղափոխական ոճով, տեղ գտան խմբի լուսանկարները, խմբի անդամների մասին գեղարվեստական բնութագրերը և երգերի տեքստերը։ Ալբոմը ստացվեց խմբի համար էքսպերիմենտալ համարվող արտ-ռոք ոճով։

20-ամյակը. Փոփոխություններ

խմբագրել
 
Կնայզևը և Գորշենյովը՝ «Рок над Волгой» փառատոնի ժամանակ, 2011 թ.

2011 թվականին խմբի առաջատարներ Միխայիլ Գորշենյովն ու Անդրեյ Կնյազևը որոշում են զբաղվել սեփական նախագծերվ։ Կնյազը ստեղծում է "KnyaZZ" խումբը և արդեն հունիսին թողարկվում է այդ խմբի առաջին "Человек-загадка" (Չելովեկ-զագադկա - Մարդ-գաղտնիք) սինգլը և "Письмо из Трансильвании" (Պիսմո իզ Տրանսիլվանիի) ալբոմը։ Այդ ժամանակ Գորշակը աշխատում է մոլագար-վարսավիր Սուինի Թոդդի մասին մյուզիքլի ստեղծագործության աշխատանքներով։ 2011 թվականին լույս է տեսնում մյուզիքլ-ալբոմի առաջին «Праздник крови» սկավառակը[20]։.

2011 թ. օգոստոսի սկզբին ջութակահար Դմիտրի Ռիշկոն լքում է խումբը Անդրեյ Կնյազևի "KzyaZZ" խմբում մասնակցելու համար[21]։.

2011 թ. օգոստոսի 17-ին, 6-ամյա ընդմիջումից հետո խումբ է վերադառնում կիթառահար Ալեքսանդր Լեոնտևը[22]։

Խմբի 20-ամյա հոբելյանի նախօրեին, 2011 թ. դեկտեմբերի 11-ին, ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, ինչպես նաև «КnyaZz» խումբը զարգացնելու նպատակով, Անդրեյ Կնյազևը հայտարարեց խումբը լքելու իր որոշման մասին[23]։.

2012 թ. ապրիլի 28-ին խումբը հոբելյանական համերգով ելույթ ունեցավ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Ծրագիրը, որը անվանվեց «10 տարի անց...», և նվիրված էր իրենց առաջին մարզադաշտային համերգների տասնամյակին, տևեց 3 ժամ, որի ընթացքում խումբը կենդանի կատարեց 34 երգ։

2012 թ. ապրիլի 19-ին ձայնագրվել և մայիսի 24-ին թողարկվել է "ToDD. Акт 2 - На Краю" ալբոմը, որը լույս տեսավ մայիսին։ Ալբոմը, ի տարբերություն առաջին մասի, որը կոշտ և ռիթմիկ հնչողություն ուներ, ստացվել է ավելի լիրիկական ու մռայլ, միշտ պահպանվում է էմոցիոնալ լարվածությունը[24]։

2013 թ. սկզբին խումբը IV-րդ Ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «լավագույն խումբ» և «լավագույն մեներգիչ» մրցանակները[25]։

Մոտակա տարիներին նախատեսում է լայնածավալ նշել խմբի հոբելյանը, որը նշվելու է Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում երեք ժամ տևողությամբ համերգով՝ խմբի նախկին մասնակիցների և հրավիրված երաժիշտների մասնակցությամբ[26]։

2013 թվականի մարտի 22-ից մինչ ապրիլի 1-ը խումբը համերգային շրջագայությունով հաճախեց Գերմանիա, ելույթներ ունեցավ Մայնի Ֆրանկֆուրթ, Շտուտգարտ, Բեռլին, Համբուրգ, Հաննովեր և Քյոլն քաղաքներում։

2013 թ. հուլիսի 19-ին խմբի առաջնորդ Միխայիլ Գորշենյովը Սակնտ Պետերբուրգում գտնվող իր տանը վաղաժամկետ մահացել է 40 տարեկան հասակում[27][28][29][30]։

Հուլիսի 20-ին նախատեսված էր խմբի մեծ մենահամերգ Մոսկվայի Գորկու այգու «Կանաչ թատրոնում», սակայն մահվան պատճառով բոլոր համերգները չեղարկվեցին։ «Կորոլ ի Շուտ» խմբի ապագան այժմ անորոշ է, քանի որ Գորշենյովը հանդիսանում էր խմբի հիմնական մասնակիցը։

Օգոստոսի 1-ից խումբը վերականգնեց պաշտոնական կայքի աշխատանքը։

Սեվեռնի Ֆլոտ

խմբագրել

Օգոստոսի 14-ին խմբի պաշտոնական կայքում լրատվություն հայտնվեց[31], որ խմբի մասնակիցները որոշել են շարունակել հանդես գալ միասին, սակայն այլ՝ «Սեվեռնի Ֆլոտ» (ռուս.՝ Северный флот - Հյուսիսային նավատորմ) խմբի անվանումով։ Խումբը նախատեսել է Միխայիլ Գորշենյովի հիշատակին նվիրված ձայներիզ թողարկել[32][33]։

Խումբը պատրաստվում է մեկնել հրաժեշտի համերգային շրջագայության, ապա նոր տարուց սկսելու է հանդես գալ արդեն նոր անվանումով։ Վոկալիստ է ընտրվել խմբի բաս-կիթառահար և բեք-վոկալիստ Ալեքսանդր Լեոնտյևը[34][35]։

Խմբի անդամները

խմբագրել

Ներկայիս կազմը

խմբագրել
  • Միխայիլ Գորշենյով (Գորշոկ) - վոկալ, ակուստիկ կիթառ (1988-ից)
  • Ալեքսանդր Շիգոլյով (Պոռուչիկ) - հարվածային գործիքներ (1988-ից)
  • Յակով Ցվիրկունով (Յաշա) - կիթառ, բեք-վոկալ (1996-ից)
  • Ալեքսանդր Լեոնտյև (Ռենեգատ) - կիթառ, վոկալ (1999 - 2006, 2011-ից)
  • Սերգեյ Զախարով (Զախար) - բաս-կիթառ (2006-ից)
  • Պավել Սաժինով - ստեղնային (2007-ից)

Նախկին մասնակիցները

խմբագրել
  • Անդրեյ Կնյազև (Կնյազ) - վոկալ (1990 - 2011 թթ.)
  • Ալեքսանդր Բալունով (Բալու) - կիթառ, Բաս-կիթառ (1988 - 2006 թթ.)
  • Մարիա Նեֆյոդավա (Մաշա) - ջութակ (1998 - 2004 թթ.)
  • Դմիտրի Ռիշկո (Կասպեր) - ջութակ (2005 - 2010 թթ.)
  • Դմիտրի Կանդաուրով (Կոլբասա), բաս-կիթառ (պաշտոնապես խմբի մասնակից չի եղել)
  • Ալեքսանդր Վասիլյև (Վասյա), բաս-կիթառ (պաշտոնապես խմբի մասնակից չի եղել)
  • Ալեքսեյ Գորշենյով (Յագոդա) - հարվածային գործիքներ (պաշտոնապես խմբի մասնակից չի եղել)

Սկավառակագրություն

խմբագրել

Չթողարկված սկավառակներ

խմբագրել
  • 1990 - "Демо-записи"[36]
  • 1992 - "В долине болот"[37]
  • 1994 - "Король и Шут"[37]
  • 1995 - "Любовь негодяя" (Անդրեյ Կնյազևի չթողարկված ալբոմը)[38]

Պաշտոնական ալբոմներ

խմբագրել
Տարեթիվ Անվանումը Հայերեն թարգմանությունը
1996 Камнем по голове Քարով գլխին
1997 Король и Шут Թագավորն ու ծաղրածուն
1999 Акустический альбом Ակուստիկ ալբոմ
1999 Ели мясо мужики Տղամարդիկ միս էին ուտում
2000 Герои и злодеи Հերոսներն ու չարագործները
2001 Собрание Հանդիպում
2001 Как в старой сказке Ինչպես հին հեքիաթում
2002 Жаль, нет ружья! Ափսոս, հրացան չկա
2004 Бунт на корабле Ապստամբություն նավի վրա
2006 Продавец кошмаров Սարսափների վաճառողը
2008 Тень клоуна Ծաղրածուի ստվերը
2010 Театр демона Դևի թատրոնը
2011 TODD. Акт 1. Праздник Крови TODD. Ակտ 1. Արյան տոնը
2012 TODD. Акт 2. На краю TODD. Ակտ 2. Ծայրեզրին
2013 նախատեսված է թողարկել

Համերգային ալբոմներ

խմբագրել
  • 1999 - "Ели мясо мужики"
  • 2003 - "Мёртвый анархист"
  • 2004 - "Концерт в Олимпийском"
  • 2011 - "Тень клоуна"[39][40]

Հավաքածուներ

խմբագրել
  • 2001 - "Собрание"
  • 2007 - "Страшные сказки" (աուդիոպատմվածքներ)
  • 2010 - "Новая антология MP3"

Սոլո ալբոմներ

խմբագրել
  • 2005 - "Я алкоголик, я анархист" - Միխայիլ Գորշենյովի ալբոմը
  • 2005 - "Любовь негодяя" - Անդրեյ Կնյազևի ալբոմը
  • 2011 - "Письмо из Трансильвании" - Անդրեյ Կնյազևի նորաստեղծ "KnyaZZ" խմբի ալբոմը

Համերգային տեսաերիզները

խմբագրել
  • 1997 - "Проказник скоморох"
  • 1999 - "Ели мясо мужики"
  • 2003 - "Мёртвый анархист"
  • 2003 - "Страшные истории. Том 1"
  • 2004 - "Концерт в Олимпийском"
  • 2011 - "Тень клоуна"[41][42]

Տեսահոլովակներ

խմբագրել
  • Лесник
  • Дурак и молния
  • Блуждают тени
  • Садовник
  • Внезапная голова
  • Камнем по голове
  • Ели мясо мужики[43]
  • Охотник[44]
  • Валет и Дама[45]
  • Проклятый старый дом[46]
  • Волосокрад
  • Месть Гарри[47]
  • Ром[48]
  • Джокер
  • Марионетки
  • Фокусник[49]
  • Танец злобного гения
  • Воспоминания о былой любви
  • Прыгну со скалы
  • Северный флот
  • Помнят с горечью древляне
  • Жизнь

Մրցանակներ

խմբագրել
  • 2001 «Fuzz» ամսագիր - "Լավագույն խումբը"
  • 2002 «Նաշե Ռադիո» - "Ունկնդիրների ընտրությունը"
  • 2002 «Օվացիա» - "Լավագույն ռոք-խումբ"[50]
  • 2008 «Չարտովա դյուժինա» - "Ինտերնետի ընտրությունը"
  • 2008 «Fuzz» ամսագիր - "Լավագույն տեսահոլովակ" (Ром)
  • 2008 «Russian Alternative Music Prize» - "Respect"
  • 2008 «Նաշե Ռադիո» - "Տասնամյակի լավագույն երգը" (Прыгну со скалы)
  • 2008 «Петербургский музыкант» ամսագիր - "2007-2008 թթ. լավագույն բաս-կիթառահարը" (Սերգեյ Զախարով)
  • 2008 «Петербургский музыкант» ամսագիր - "2007-2008 թթ. լավագույն ջութակահարը" (Դմիտրի Ռիշկո)
  • 2008 «Петербургский музыкант» ամսագիր - "2007-2008 թթ. լավագույն տեսահոլավակը" (Ром)
  • 2010 «Musecube.ru» պորտալ - "Լավագույն ալբոմ" (Театръ Демона)[51]
  • 2010 «Չարտովա դյուժինա» - "Լավագույն երգ" (Танец злобного гения)

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Цирк приехал. - Рецензия в журнале «Мир Фантастики» Արխիվացված 2014-10-24 Wayback Machine.
  2. Коммерсантъ. Рецензия на альбом «Тень Клоуна»
  3. «Король и Шут «Продавец Кошмаров» Журнал «Восьмая Нота»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  4. «Тексты песен Русского Рока». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  5. Король и Шут «Театр Демона» Журнал «Коммерсантъ»
  6. Король и Шут «Театр Демона» Портал «KM.RU»(չաշխատող հղում)
  7. Биография Король и Шут Megalyrics.ru(ռուս.)
  8. «Официальный сайт группы Бригадный подряд. История группы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  9. «Король и Шут :: 1000 пластинок». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  10. «Наив официальный сайт. Новости о Наив». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  11. интервью с Князем. Князь - После альбомов похуже мы ощущали спад и в концертной деятельности, как после «Бунта на корабле».
  12. Горшок - "Я алкоголик, я анархист" - RockShop.Ru - рецензии пластинок
  13. KISH History
  14. "Король и Шут" записали "Страшные сказки(չաշխատող հղում)
  15. "Король и Шут" записали "Страшные сказки" - NEWSmusic.ru
  16. Новости официального сайта группы «Король и Шут»
  17. «НАШЕ.ру | Все о НАШЕЙ рок-музыке: новости, интервью рок-музыкантов, видеоклипы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  18. Новости официального сайта группы «Король и Шут»
  19. Пресс-релиз альбома группы «Король и Шут» «Театр Демона»
  20. «Премьера альбома «Праздник Крови»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  21. КняZz | Официальный сайт Андрея Князева » Casper прекратил сотрудничество с группой «Король и Шут»
  22. Гитарист Александр Леонтьев вернулся в «Король и Шут» - KM.ru
  23. Андрей Князев официально объявил о выходе из состава группы «Король и Шут»
  24. www.korol-i-shut.ru/news/
  25. Культура: Музыка: Объявлены лауреаты премии «Чартова дюжина»(չաշխատող հղում)(ռուս.)
  26. Юбилей(ռուս.)
  27. Умер солист «Короля и шута»(ռուս.)
  28. Wikinews. Умер Михаил Горшенёв(ռուս.)
  29. Скоропостижно ушёл из жизни Михаил Горшенев(ռուս.)
  30. Умер лидер группы «Король и шут» Михаил Горшенев(ռուս.)
  31. «Официальный сайт группы "Король и шут". Новости». 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14–ին-ին.
  32. Максим Семенов (2013 թ․ օգոստոսի 14). «Группа «Король и Шут» переименовалась в «Северный Флот»». Взгляд.ру. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14–ին-ին.
  33. Группа "Король и Шут" без Горшенева станет "Северным Флотом"(ռուս.)
  34. Флот без короля(ռուս.)
  35. Гитарист "КиШ" Александр Леонтьев о "Северном флоте" и Горшеневе(ռուս.)
  36. «Андрей Князев: Спрашивали? Отвечаю!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  37. 37,0 37,1 История группы, на официальном сайте
  38. [1]Արխիվացված 2012-04-01 Wayback Machine Тема - Князь - Любовь негодяя [Раритет] (199?) [Punk Rock] :: Rock-video.net
  39. Комсомольская правда: «Король и шут» дарит поклонникам концерт
  40. MapMusic: http://mapmusic.ru/newsm/3316-korol-i-shut-ten-klouna.html(չաշխատող հղում)
  41. Новости газеты Комсомольская правда
  42. Новости портала MapMusic(չաշխատող հղում)
  43. Տեսահոլովակը YouTube-ում
  44. Տեսահոլովակը YouTube-ում
  45. Տեսահոլովակը Youube-ում
  46. պաշտոնական ալիքը YouTube-ում
  47. պաշտոնական ալիքը YouTube-ում
  48. պաշտոնական ալիքը YouTube-ում
  49. պաշտոնական ալիքը YouTube-ում
  50. www.korol-i-shut.ru History
  51. «В этой битве нет проигравших!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորոլ ի Շուտ» հոդվածին։