Յուրի Յուրկուն
Յուրի Իվանովիչ Յուրկուն (ռուս.՝ Ю́рий Ива́нович Юрку́н, ծննդյան անունը՝ Իոզաս Յուրկունաս ռուս.՝ Йо́зас Юрку́нас[2], սեպտեմբերի 17, 1895[1], Սեդունայ, Q12655200?, Širvintos District Municipality, Լիտվա - սեպտեմբերի 21, 1938[1] կամ սեպտեմբերի 20, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ծագումով լիտվացի ռուս գրող, գրաֆիկ, նկարիչ։ Եղել է Միխայիլ Կուզմինի երկարամյա սիրահարը։
Յուրի Յուրկուն լիտ.՝ Juozas Jurkūnas | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Йозас Юркунас |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1895[1] |
Ծննդավայր | Սեդունայ, Q12655200?, Širvintos District Municipality, Լիտվա |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 1938[1] (43 տարեկան) կամ սեպտեմբերի 20, 1938 (43 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և նկարիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Yury Yurkun Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործական ուղի խմբագրել
Ծագումով Իոզաս (ռուսական փաստաթղթերում Իոսիֆ) Յուրկունասը լիտվացի է, բայց իր բանաստեղծությունները և արձակը միշտ գրել է ռուսերեն։ Կիևում հանդես է եկել Մոնգանդրիի հնչեղ կեղծանունով[3]։
1913 թվականին Յուրկունի համար ճակատագրական հանդիպում է տեղի ունեցել բանաստեղծ Միխայիլ Կուզմինի հետ, ով տասնյոթամյա տղայի մեջ նկատել է մեծ տաղանդ և նպաստել նրա գրական աճին։ Նա մտահղացել է գրողի կեղծանունը և օգնել նրան հրատարակել իր դեբյուտային վեպը՝ «Շվեդական ձեռնոցներ»-ը։
1915 թվականից Կուզմինը և Յուրկունը ապրել են Պետրոգրադում՝ Սպասկայա փողոցում (17/19, բն. 9)[4]։ Կուզմինի ստեղծագործությունների հետազոտողները գրել են բազմաթիվ տարբեր ակնարկներ և հոդվածներ այդ «քաղաքացիական ամուսնության» մասին[5]։ Նրանց հարաբերությունների մասին շատ մանրամասներ հայտնի են Յուրկունի Կուզմինի հետ նամակագրությունից, որը հրապարակվել է, ինչպես նաև բանաստեղծի օրագրից[6]։
Յուրկունը միացել է Կուզմինի գլխավորած էմոցիոնալիստների խմբին, ընկերացել Սերգեյ և Աննա Ռադլովների, Վլադիմիր Միլաշևսկու, Բենեդիկտ Լիվշիցի և Լեոնիդ Կանեգիսերի հետ[5]։ Կուզմինի հետ հաճախ են եղել «Թափառական շուն» և «Պարետների հանգրվան» սրճարաններում։
Յուրկունը 1921 թվականի Նոր տարվա կապակցությամբ Գրողների տանը կազմակերպված ամանորյա խնջույքից հետո գնացել է Օլգա Հիլդեբրանդտ-Արբենինայի ընկերախումբ, որի սրտի համար այն ժամանակ պայքարել են Գումիլյովն ու Մանդելշտամը։ Այսպես էլ սկսվել է «եռյակի ամենատարօրինակ ամուսնությունը» ռուս գրականության պատմության մեջ (Նիկոլայ Բոգոմոլովի և Ջ. Մալմստադի տերմինը[7]):
Թեև ժամանակակիցները Յուրկունին և Արբենինին համարել են ամուսնական զույգ, նրանց հարաբերությունները այդպես էլ պաշտոնապես չեն ձևակերպվել։ «Պարոն Դորիանը» (Յուրիի ընտանեկան մականունը, որ պահպանել է նրա երիտասարդ տեսքը) և նրա մայրը շարունակել է ապրել Կուզմինի բնակարանում Սպասկայայում, որտեղ հետագայում նրանք նույնպես տեղափոխվել են «բազմամարդ ու մեծ հրեական ընտանիք»։ Մինչդեռ Յուրկունը շարունակել է «կողքից» սիրավեպեր ունենալ։ Այսպես, 1923 և 1924 թվականների սահմանագծում նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ուսանող Լև Ռակովի հետ[8]։
1923 թվականից հետո Յուրկունին այլևս չեն հրատարակում։ Առանց Արբենինի և նրա ընկերների աջակցության, նրան ճանաչել է որպես նկարիչ[9] «13» խմբի կազմում[10]։
Ձերբակալություն և մահ խմբագրել
1918 թվականին Յուրկունը ընդգրկվել է Ուրիցկու սպանության հետաքննության մեջ․ Կուզմինը հիշում է նրա ձերբակալությունը և բավականին երկար բանտարկությունը «ծովափին գտնվող բարաքներում»[11]։ Այդ ժամանակվա խռովություններն արտացոլվել են Կուզմինի «Կռոնշտադտում խորտակված լաստանավերը» բանաստեղծության մեջ, որը «Կարմրախայտը կոտրում է սառույցը» ժողովածուի հրատարակման ժամանակ փոխարինվել է կետերով։
1931 թվականին, հերթական խուզարկությունից հետո, նրանք համառորեն փորձել են հավաքագրել Յուրկունին որպես հատուկ ծառայությունների իրազեկիչ (Կուզմին՝ «Յուրկունն իրեն տարօրինակ է պահում, կարծես խելագարվել էր»)։ 1931 թվականի նոյեմբերի վերջին Կուզմինը գնացել է Մոսկվա, որտեղ հանդիպել է իր գրական երիտասարդության վաղեմի ծանոթ Վյաչեսլավ Մենժինսկու հետ և խնդրել, որ Յուրկունին ազատեն իրազեկիչի պարտականություններից (հավանաբար Յուրկունի հարցով դիմել է նաև Լիլյա Բրիկը)։ Բայց նրա դեմ հարուցված գործերը մնացել են[12]։
Նա կրկին ձերբակալվել է 1938 թվականի փետրվարի 3-ին՝ «Լենինգրադյան գրողների գործով» ներգրավված չորս գրողներից վերջինը՝ Բենեդիկտ Լիվշիցը (որին անվանել են կազմակերպության ղեկավարներից մեկը), Վալենտին Ստենիչը և Վիլհելմ Զորգենֆրեյը նույնպես ավելի վաղ ձերբակալվել են։ Նրանք մեղադրվել են մտացածին «հակասովետական աջակողմյան տրոցկիստ գրողների ահաբեկչական կազմակերպությանը» մասնակցելու մեջ։ Սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի արտագնա նիստի ժամանակ չորսն էլ մահապատժի են դատապարտվել և նույն օրը մահապատժի ենթարկվել։ Մահապատիժը իրականացվել է Լենինգրադի Նիժեգորոդսկայա 39 հասցեում գտնվող բանտի շենքում։
Յուրկունի արխիվը (որը պարունակել է Կուզմինի չհրատարակված ձեռագրերը) ամբողջությամբ կորել է, մի մասը բռնագրավվել է նրա ձերբակալության ժամանակ, մյուս մասը թողնվել է ծանոթների մոտ պահպանության համար, սակայն կորել է Լենինգրադի պաշարման ժամանակ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1946 թվականին Օլգա Արբենինան, չունենալով լուր ամուսնու ճակատագրի մասին, նրան գրել է[13]․
1958 թվականի մարտի 22-ին Յուրի Յուրկունը հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել հանցագործության ապացույցների բացակայության պատճառով։
Յուրկունի հիշատակ խմբագրել
Երկար ժամանակ Յուրկունը հիշվել է բացառապես Միխայիլ Կուզմինի հետ կապված և դիտարկվել վերջինիս ստեղծագործության պրիզմայով։ 1998 թվականին վերահրատարակվել է Յուրկունի արձակը, որը գրվել է 1914-1923 թվականներին։ 21-րդ դարի սկզբին փորձեր են արվել ցույց տալ Յուրկունի գրական և գրաֆիկական ստեղծագործությունների ինքնուրույն գեղարվեստական արժեքը, նշվել է նրա մտերմությունը սյուրռեալիստների և Ժակ Վաշեի ստեղծագործության հետ[2]։
2010 թվականի մարտին Աննա Ախմատովայի թանգարանում տեղի է ունեցել նկարչի գրաֆիկական նկարների, լուսանկարների և փաստաթղթերի ցուցահանդես՝ կապված Յուրի Յուրկունի կյանքին և ստեղծագործությանը[9]։
2017 թվականի ապրիլին «Վերջին հասցե» ակցիայի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում Ռիլեևի փողոցի 17/19 տան ճակատին տեղադրվել է հուշատախտակ՝ ի հիշատակ գրողի և նկարչի[14]։ Նույն թվականի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Լիտվայի գլխավոր հյուպատոսության ջանքերով Լևաշովսկոե գերեզմանատանը տեղադրվել է Յուրկունի հուշաքարը[15]։
Հրապարակումներ խմբագրել
- Юркун Ю. Шведские перчатки: роман: в 3 ч. / предисл. М. Кузмина. — СПб.: Тип. «Печ. труд», 1914.
- Юркун Ю. Рассказы, написанные на Кирочной ул. в доме под № 48. — Пг.: Лукоморье, 1916.
- Юркун Ю. Дурная компания. — СПб.: Терра-Азбука. 1995. — 509 с. ISBN 5-300-00034-5
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 Галерея искусств двадцатого века
- ↑ Вячеслав Михайлович Недошивин. Прогулки по Серебряному веку: Санкт Петербург. — М.: АСТ, 2010. — С. 396. — 512 с. — ISBN 978-5-17-067521-0
- ↑ На этом доме в 2017 году установлен мемориальный знак Արխիվացված 2017-08-27 Wayback Machine «Последний адрес».
- ↑ 5,0 5,1 «Письма и записки Михаилу Кузмину». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Дневник Михаила Кузмина». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Н. Богомолов, Дж. Малмстад. Михаил Кузмин. М.: Молодая гвардия, 2013. С. 273
- ↑ Кабинет доктора Либидо. Том IV (З — И — Й — К) — Александр Сосновский — Google Книги
- ↑ 9,0 9,1 «Юрий Юркун. Дурная компания». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Российский гуманитарный энциклопедический словарь Արխիվացված 2014-08-10 Wayback MachineԿաղապար:Мёртвая ссылка
- ↑ Глеб Алексеевич Морев․ Из истории русской литературы 1910-х годов: К биографии Леонида Каннегисера // Минувшее. Исторический альманах. М.; СПб., 1994. [Вып.] 16.
- ↑ Шаталов А. Предмет влюбленных междометий. Ю. Юркун и М. Кузмин к истории литературных отношений // Вопросы литературы. 1996. № 6.
- ↑ «Письмо Ольги Арбениной-Гильдебрандт к мужу». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Литовский Петербург. Последний адрес Юркуна». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Открыта памятная доска Юозасу Юркунасу». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Презентация выставки Юрия Юркуна
- Александр Николаевич Шаталов Предмет влюбленных междометий. Ю. Юркун и М. Кузмин к истории литературных отношений // Вопросы литературы : журнал. — 1996. — № 6. — ISSN 0042-8795. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2013.
- Дневник Михаила Кузмина
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Յուրկուն» հոդվածին։ |