Լեոնիդ Իոակիմովիչ Կանեգիսեր (ռուս.՝ Леонид Иоакимович Каннегисер մարտի 15 (27), 1896[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբեր 1918 կամ նոյեմբերի 19, 1918(1918-11-19)[1], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան Պետրոգրադ), ռուս բանաստեղծ, համաժողովրդական սոցիալիստների անդամ, Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող, որպես Մոյիսեյ Ուրիցկու սպանող գնդակահարվել է։

Լեոնիդ Կանեգիսեր
Ծնվել էմարտի 15 (27), 1896[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբեր 1918 (22 տարեկան) կամ նոյեմբերի 19, 1918(1918-11-19)[1] (22 տարեկան)
Վախճանի վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ
 Leonid Kannegisser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կանեգիսերի հայրը՝ Իոակիմ (Ակիմ) Սամուիլովիչ Կանեգիսերը Նիկոլաևի նավաշինության, մետաղամշակման ձուլարանների գործադիր տնօրենը, այնուհետև որպես ինժեներ Պետերբուրգում։ Մայրը՝ Սակեր Ռոզա Լվովնան բժիշկ էր։ Եղբայրը՝ Սերգեյը[2] (1917 թ․ ինքնասպան է եղել Փետրվարյան հեղափոխությունից հետո Օդեսայում), քույրը Ելիզավետան է[3]։ Լեոնիդ Կանեգիսերը ծնվել է 1896 թ․ մարտին հայտի ինժեներ-մեխանիկի ընտանիքում, որը Ռուսաստանի խոշորագույն նավաշինության հիմնադիրն է։ Անգամ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո ամբողջ ընտանիքը, սովորության համաձայն, ամառը անցկացնում էր Օդեսայում։ Լեոնիդը ավարտեց Գուրեվիչի գիմնազիան և վերջին նախապատերազմյան շրջանում ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական բաժինը։ Նա չէր թաքցնում իր միասեռականությունը[2]։ Միխայլովսկու հրետանային ուսումնարանի յունկեր։ Հոկտեմբերի 25-ի գիշերը Կանեգիսերը բոլոր կուրսանտների հետ միասին գնաց պաշտպանելու ժամանակավոր կառավարությունը[4]։

Ուրիցկու սպանությունը խմբագրել

Կանեգիսերը անցավ հակաբոլշևիկների կազմ, որը գլխավորում էր նրա հորեղբոր որդին՝ Մաքսիմիլիան Ֆիլոնենկոն։ Ֆիլոնենկոն ոգևորում էր սերտ կապը Բորիս Սավինկովու հետ, որը և հրամայեց լիկվիդացնել Ուրիցկուն[5]։ Կանեգիսերը, ըստ իր խոստովանության, որոշել էր վրեժխնդիր լինել Ուրիցկուց իր ընկերոջ՝ սպա Վլադիմիր Պերելցվեյգի մահվան համար, որը գնդակահարվել էր։ Գնդակահարվելուց առաջ նա զանգահարել էր Ուրիցկուն և խոսել նրա հետ հեռախոսով։ Սպանությունը Ռոման Գուլը նկարագրում է հետևյալ կերպ։

  Օգոստոսի 31-ին առավոտյան ժամը 11-ին Պետերբուրգում Սապյորնի նրբանցքի բնակարանից դուրս եկավ քսանամյա մի գեղեցիկ պատանի կաշվե բաճկոնով և բուրժուական ծագմամբ, ազգությամբ հրեա։ Երիտասարդ բանաստեղծ Լեոնիդ Կաննեգիսերը հեծանիվով ուղևորվեց դեպի Ձմեռային պալատի հրապարակ։ Արտաքին գործերի նախարարության դիմաց, ուր սովորաբար գալիս էր Ուրիցկին, Կաննեգիսերը կանգ առավ և մտավ այն նույն շքամուտքը ուր սովորաբար մտնում էր Ուրիցկին։

- Պարոն Ուրիցկին ընդունու՞մ է, - հարցրեց պատանին դռնապանից։

- Դեռ չի ժամանել, - պատասխանեց դռնապանը։ Բանաստեղծը մոտեցավ պատուհանին, նստեց պատուհանագոգին։ Նա երկար նայում էր պատուհանից։ Հրապարակով գնում էին մարդիկ։ Քսան րոպեն մի ամբողջ հավերժություն թվաց։ Վերջապես հեռվից լսվեց մեքենայի փափուկ թնդյունը։ Թագավորական մեքենան կանգնեցրեց ընթացքը և կանգ առավ մուտքի մոտ։ Ժամանելով իր սեփական բնակարանից, որը գտնվում էր Վասիլևսկի կղզում, կարճ ծուռ ոտքերով փոքրիկ հրեշը, բադի նման ճոճվելով, մոտեցավ շքամուտքին։ Պատմում են, որ Ուրիցկին սիրում էր պարծենալ մահապատժի ենթարկվող մարդկանցով, որոնց մահապատիժը նա էր որոշում։ Սակայն կաշվե բաճկոնով երիտասարդը կանգնեց։ Եվ մինչդեռ նա կմոտենար վերելակին հնչեց կրակոց։ Լեոնիդ Կաննեգիսերը սպանեց Ուրիցկուն։

 

Ուրիցկին, սպասելով մինչ դռնապանը կբացի վերելակի դուռը, մահացու վիրավորվեց գլխից։ Կաննեգիսերը վազեց դեպի փողոց։ Նրան կործանեց այն, որ նա հանցանքի վայրում մոռացել էր գլխարկը և անգամ չէր թաքցրել ատրճանակը։ Եվ փոխարենը Կաննեգիսերը խառնվի ամբոխի հետ, նստում է հեծանիվը և արագ անհետանում։ Հոկտեմբերին (ստույգ թիվը հայտնի չէ) Կաննեգիսերը գնդակահարվեց։ Քննության ընթացքում ձերբակալվեցին բազմաթիվ անձինք Կաննեգիսերի ընկերական շրջապատից, օրինակ՝ Յուրի Յուրկինը։ Կաննեգիսերի ծնողները հարցաքննությունից հետո մեկնեցին արտասահման և մահացան Վարշավայում։ Այն շարժառիթները, որոնք երիտասարդին դրդել են այդ արարքին, ներկայացնում է գրող Մարկ Ալդանովը իր «Ուրիցկու սպանությունը» երկում[6]։ Սկսնակ բանաստեղծը մտել է Միխայիլ Կուզմինի շրջապատ։ Եղել է երիտասարդ պետրոգրադյան բանաստեղծների կազմում (Րյուրիկ Իվնև, Վլադիմիր Չերնյաևսկի, Կոնստանտին Լյանդաու, Միխայիլ Ստրուվե և ուրիշներ), որոնց հետ սերտ կապված էր Եսենինը 1915 թ․ մարտ-ապրիլին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 Зенькович Н. А. Глава 2. Стреляющий велосипедист // Покушения и инсценировки: от Ленина до Ельцина. — Москва: ОЛМА-ПРЕСС, 2004. — Т. 6. — С. 115—139. — 636 с. — ISBN 5-224-02152-9.
  3. Собрание сочинений. Т. 6. Покушения и инсценировки: От Ленина до Ельцина — Микалай Аляксандравич Зянькович, Николай А. Зен·кович — Google Книги.
  4. Ярослав ЛЕОНТЬЕВ Три товарища
  5. Цветков В. Ж. Белое дело в России. 1919 г. (формирование и эволюция политических структур Белого движения в России). — 1-е. — Москва: Посев, 2009. — 636 с. — 250 экз. — ISBN 978-5-85824-184-3.
  6. Алданов Марк. Убийство Урицкого
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Կանեգիսեր» հոդվածին։