Աննա Ախմատովայի թանգարան
Աննա Ախմատովայի թանգարան (ռուս.՝ Музей Анны Ахматовой в Фонтанном доме), ռուս բանաստեղծուհի, գրականագետ Աննա Ախմատովային (1889-1966) նվիրված գրական թանգարան Սանկտ Պետերբուրգում[1][2]: Բացվել է Աննա Ախմատովայի ծննդյան 100-ամյա տարելիցին՝ 1989 թվականի հունիսի 24-ին։
Աննա Ախմատովայի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Fontanka River Embankment? |
Հիմնադրված է | հունիսի 24, 1989 |
Կայք | akhmatova.spb.ru |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը բացվել է 1989 թվականին որպես Դոստոևսկու անվան գրականության թանգարանի մասնաճյուղ[3]: Ավելի ուշ առանձնացել և դարձել է անկախ թանգարան։ 2009 թվականին թանգարանի հավաքածուն ներառել է 50,000 նմուշ, այդ թվում Ախմատովայի ստեղծագործությունների ինքնագրով հրատարակություններ, Ախմատովայի և նրա ժամանակակիցների լուսանկարներ, ձեռագրեր։
Թանգարանը տեղակայված է Ֆոնտանկա գետի երկայնքում գտնվող 18-րդ դարում կառուցված Շերեմետևների պալատի Շատրվանային տուն 34 հասցեում։ 1935-1941 թվականներին այստեղ գործել է Գիտահանրամատչելի թանգարան, որը գերմանական նվաճումների ժամանակ փակվել է։ Աննա Ախմատովան 1918-1920 թվականներին ապրել է Շատրվանային տան հյուսիսային հատվածում, 1920-ական թվականներից մինչև 1952 թվականի փետրվար՝ հարավային հատվածում։
Հետագայում շենքն ամբողջությամբ տրվել է Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտին, և միայն 20-րդ դարի վերջում, երբ ինստիտուտը տեղափոխվել է քաղաք, այն կիրառվել է թանգարանային նպատակներով։
Այժմ շենքի հիմնական մասը հատկացված է Սանկտ Պետերբուրգի երաժշտական թանգարանին, իսկ շենքի թևային հատվածը՝ գրողի թանգարանին։
Ախմատովայի անվան այլ թանգարաններԽմբագրել
Սանկտ Պետերբուրգում բանաստեղծուհուն և նրա գործունեությանը նվիրված մյուս թանգարանը կոչվում է «Աննա Ախմատովա: Արծաթե դար»[4] և գտնվում է Պետերբուրգի Ավտովո մետրոյի կայարանի հարևանությամբ[5]:
Ուկրաինայի Խմելնիցկու մարզի Սլոբոդկա-Շելեխովսկայա գյուղում գործում է Աննա Ախմատովայի անվան գրական թանգարան[6][7]:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Anna Akhmatova Literary and Memorial Museum, St Petersburg Encyclopedia.
- ↑ The Anna Akhmatova Museum at The Fountain House, Russian Museums.info.
- ↑ The Anna Akhmatova Museum at The Fountain House, St Petersburg City information.
- ↑ http://www.akhmatova.org/museums/aa_servek.htm
- ↑ http://www.russianmuseums.info/M189
- ↑ Олена О'Лір. Анна Ахматова — в українському інтер'єрі // День. — 2 серпня 2012 р.
- ↑ [1]
Արտաքին հղումներԽմբագրել
- Anna Akhmatova Museum website (ռուս.)
- The Anna Akhmatova Museum at The Fountain House (անգլերեն)