Յուրի Զբանացկի (ուկրաիներեն՝ Збанацький Юрій Оліферович, հունվարի 1, 1914(1914-01-01), Ostyorsky Uyezd, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1994(1994-04-25) կամ մարտի 25, 1994(1994-03-25)[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային գրող, պարտիզանական միավորման հրամանատար։ ԽՍՀՄ հերոս (1944 թ.)։ Գերագույն Ռադայի 9-րդ գումարման պատգամավոր։ ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի, Լեսյա Ուկրաինկայի անվան մրցանակների դափնեկիր։

Յուրի Զբանացկի
Ծնվել էհունվարի 1, 1914(1914-01-01)
ԾննդավայրOstyorsky Uyezd, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 25, 1994(1994-04-25) (80 տարեկան) կամ մարտի 25, 1994(1994-03-25)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՆեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
Изображение автографа
 Yurii Zbanatskyi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուրի Զբանացկին ծնվել է Չեռնիգովի մարզի Բորսուկով գյուղում։ Ավարտելով յոթնամյա դպրոցը և Չեռնիգովի մանկավարժական տեխնիկումի առաջին կուրսը՝ 1931 թվականից ուսուցչությամբ է զբաղվել գյուղական դպրոցում, այնուհետև նշանակվել է յոթնամյա դպրոցի տնօրեն։ Միաժամանակ սովորել է Նեժինի մանկավարժական ինստիտուտում։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը և նշանակվել ժողկրթբաժնի վարիչ։ Էքստերն կարգով սովորել է Կիևի համալսարանի պատմության ֆակուլտետում, աշխատել է կուսակցական շրջկոմում, խմբագրել է շրջանային թերթը[2]։

1974 թվականի օգոստոսին կուսակցական մարմինների որոշմամբ գտնվել է Չեռնիգովշչինայի թշնամական թիկունքում, ընդհատակում, ընկել է ֆաշիստական տանջարանները, համակենտրոնացման ճամբար, որտեղից փախել է 1942 թվականի աշնանը։ Կազմակերպել է պարտիզանական ջոկատ, որը շուտով վեր է ածվել խոշոր միավորման։

Հետպատերազմյա տարիներին եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար, վարչության նախագահի տեղակալ, Կիևի գրողների կազմակերպության առաջին քարտուղար։

Գրել սկսել է պատերազմից առաջ։ Առանձին գրքերով լույս են տեսել վեպեր, վիպակներ, պատմվածքներ։ Տպագրվել սկսել է 1940-ական թվականներին։ Զբանացկու մի շարք գործեր նկարահանվել են Ալեքսանդր Դովժենկոյի անվան ստուդիայում։

Մահը խմբագրել

Մահացել է 1994 թվականի ապրիլի 25-ին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Ոսկե աստղ» մեդալ
  • Լենինի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (6.4.1985 թ.)
  • Աշխատանքի կարմիր դրոշի երեք շքանշան,
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1970 թ.)
  • Ն. Ա. Օստրովսկու անվան Ուկրաինայի կոմերիտմիության մրցանակ
  • Մ. Սեսպելի անվան Չուվաշիայի կոմերիտմիության մրցանակ
  • Չուվաշիայի մշակույթի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Աղբյուրներ խմբագրել

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - С. 539. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Журналисты на войне. М.,1974,кн.2.
  • Церковный М. Ф.,Шиганов А. Д.,Юрьев Б. Ф. Героев подвиги бессмертны.-Киев:1982

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Զբանացկի» հոդվածին։