Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան

Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան (ուկրաիներեն՝ Ніжинський державний університет імені Миколи Гоголя), բարձրագույն ուսումնական հաստատություն Ուկրաինայի Չեռնոգորի շրջանի Նեժին քաղաքում։ 1821-1828 թվականներին այստեղ է սովորել Նիկոլայ Գոգոլը։

Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան
ռուս.՝ Нежинский педагогический университет имени Николая Гоголя, ռուս.՝ Нежинский педагогический институт, ռուս.՝ Институт народного образования, ռուս.՝ Историко-филологический институт князя Безбородко, ռուս.՝ Юридический лицей, ռուս.՝ Физико-математический лицей, ռուս.՝ Нежинская гимназия высших наук, ուկրաիներեն՝ Ніжинська гімназія вищих наук, ուկրաիներեն՝ Ніжинський фізико-математичний ліцей, ուկրաիներեն՝ Ніжинський юридичний ліцей, ուկրաիներեն՝ Історико-філологічний інститут князя Безбородька, ուկրաիներեն՝ Ніжинський інститут народної освіти, ուկրաիներեն՝ Ніжинський педагогічний інститут, ուկրաիներեն՝ Ніжинський державний педагогічний інститут імені М. В. Гоголя, ուկրաիներեն՝ Ніжинський державний педагогічний університет імені Миколи Гоголя, ուկրաիներեն՝ Ніжинський державний університет імені Миколи Гоголя և ուկրաիներեն՝ Ніжинський державний університет імені Миколи Гоголя
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1805
Անվանված էՆիկոլայ Գոգոլ
ՌեկտորOleksandr Samoylenko?
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունՆեժին
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքndu.edu.ua
Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան (Ուկրաինա)##
Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան (Ուկրաինա)
Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան, Ուկրաինա
 Nizhyn Gogol State University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

19-րդ դարի սկզբին ուկրաինացի կալվածատեր, կոմս Իլյա Անդրեևիչ Բեզբորոդկոն, կատարելով մահացածի եղբոր` իշխան Ալեքսանդր Անդրեևիչի կամքը, սկսեց կառուցել Նեժինի բարձրագույն գիտությունների դպրոց։ Շինարարության համար ընտրվեց Նեժինում Օստեր գետի աջ ափին գտնվող Բեզբորոդկոյի կալվածքը։ Հաստատության գլխավոր շենքը 1805-1817 թվականներին կառուցել է ճարտարապետության ակադեմիկոս Ա. Ի. Ռուսկան։ 1805 թվականի հուլիսի 25-ին ցարական սենատը որոշում է ընդունել Նեժինում բարձրագույն գիտությունների դպրոցի ստեղծման և կառուցման մասին։ 1820 թվականին կայացել է համալսարանին հավասար իրավունքներ ունեցող դպրոցի պաշտոնական բացումը։ 1832 թվականին «Ազատախոհության գործի հետ կապված» առաջադեմ հայացքների տեր պրոֆեսորներն ազատվել են աշխատանքից, դպրոցը դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական դպրոց 3 տարի ուսուցման ժամկետով, 1840 թվականին դարձել է իրավաբանական դպրոց (3 տարի ժամկետով), 1875 թվականին՝ իշխան Բեզբորոդկոյի անվան պատմա-բանասիրական ինստիտուտ։ 1909 թվականին ինստիտուտի տարածքում տեղադրվել է Նիկոլայ Գոգոլի կիսանդրին։

Խորհրդային շրջան խմբագրել

  • 1920` Ժողովրդական կրթության ինստիտուտ
  • 1934 ` Մանկավարժական ինստիտուտ
  • 1939` Նեժինի Ն. Գոգոլի անվան մանկավարժական ինստիտուտ
  • 1998, սեպտեմբերի 4` Ուկրաինայի նախարարների կաբինետը հրամանագիր է ընդունել (№ 1381) «Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական մանկավարժական համալսարանի ստեղծման մասին»
  • 2004, հոկտեմբերի 15` Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան

Ֆակուլտետներ խմբագրել

  • Բանասիրության ֆակուլտետ
  • Պատմա-իրավական ֆակուլտետ
  • Օտար լեզուների ֆակուլտետ
  • Մշակույթի և արվեստի ֆակուլտետ
  • Հոգեբանության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետ[1]
  • Բնա-աշխարհագրության ֆակուլտետ
  • Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «факультет психологии». Нежинский государственный университет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան» հոդվածին։