Յուսիֆ Էյվազով
Յուսիֆ Էյվազով (ադրբ.՝ Yusif Eyvazov, մայիսի 2, 1977, Ալժիր, Ալժիր), ադրբեջանցի օպերային երգիչ (դրամատիկ տենոր), Ադրբեջանի վաստակավոր արտիստ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2018)[2][3];
Յուսիֆ Էյվազով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 2, 1977 (45 տարեկան) Ալժիր, Ալժիր |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Աննա Նետրեբկո[1] |
Պարգևներ | |
Կայք | yusifeyvazov.com |
Ստորագրություն | |
![]() |
Էյվազովը ելույթ է ունենում աշխարհահռչակ օպերային վայրերում, ինչպիսիք են Մետրոպոլիտեն օպերան, Լա Սկալան, Վիեննայի պետական օպերան, Մեծ թատրոնը, Փարիզի ազգային օպերան և այլք։ Իտալիայի մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր և Գրան պրիի հաղթող։ Ջանանդրեա Գավացենի անունով պատվավոր մեդալի դափնեկիր։ 2012 թվականին նա հաղթել է վոկալիստների Բյուլ-բյուլի անվան 6-րդ միջազգային մրցույթում ՛ Բաքվում։
ԿենսագրությունԽմբագրել
Յուսիֆ Էյվազովը ծնվել է 1977 թվականին Ալժիրում՝ ադրբեջանցի ուսուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ մետալուրգիայի պրոֆեսոր, այդ ժամանակ աշխատել է Ալժիրում։ Յուսիֆի երաժշտական կրթությունը սկսել է Բաքվի երաժշտական ակադեմիայում։ 1998 թվականին ուսումը շարունակելու համար տեղափոխվել է Իտալիա, բնակություն հաստատել է Միլանում։ Նա կատարելագործվել է Ֆրանկո Կորելլիի, Մակդա Օլիվերոյի, Պլասիդո Դոմինգոյի, Ջանանդրեա Գավացենու և Անտոնիո Ֆոլյանիի վարպետության դասընթացներում[4]։
Նա իր կարիերան սկսել է Իտալիայի փոքրիկ թատրոնների օպերային ներկայացումներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Սլովենիայի բեմերում։ 2012 թվականին նա հաղթել է Բաքվում անցկացվող VI միջազգային մրցույթում։
Վիեննայում բնակվում է կնոջ՝ Աննա Նետրեբկոյի և որդու հետ[5]։