Յոհան Մորից Նասաու Զիգենցի
Յոհան Մորից Նասաու Զիգենցի (գերմ.՝ Johann Moritz Fürst von Nassau-Siegen, հունիսի 17, 1604[1][2], Դիլենբուրգ, Լան Դիլ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա - դեկտեմբերի 20, 1679[1][3][2], Բեդբուրգ Հաու, Կլևե, Դյուսելդորֆ, Գերմանիա), կոմս, Միացյալ Նահանգների Հանրապետության ֆելդմարշալ, մականունը՝ «Բրազիլացի»։
Յոհան Մորից Նասաու Զիգենցի Johann Moritz Fürst von Nassau-Siegen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 17, 1604[1][2] |
Ծննդավայր | Դիլենբուրգ, Լան Դիլ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1679[1][3][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Բեդբուրգ Հաու, Կլևե, Դյուսելդորֆ, Գերմանիա |
Գերեզման | Burial vault of Nassau-Siegen |
Կրթություն | Բազելի համալսարան (1615) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Յոհան VII Նասաու Զիգենցի, մայր՝ Մարգարիտա Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգցի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վաղ տարիներ Եվրոպայում Խմբագրել
Յոհան Մորից Նասաու Զիգենցին Նասաուի տան ներկայացուցիչ էր։ Ծնվել է Դիլենբուրգի տոհմական տանը։ Որպես ընտանիքի փոքր Մորիցը հույս չուներ տիրանալ հայրենաժառանգ կալվածքներին։ Լինելով Վիլհելմ Օրանացու թոռական զարմիկը, նա 1621 թվականին ընդունվել է հոլանդական բանակ, որտեղ ծառայել է իր զարմիկ՝ Ֆրեդերիկ Հենրիխ Օրանացու ղեկավարությամբ։ 1626 թվականին աչքի է ընկել Հերտոգենբոսի ճակատամարտում։
Հոլանդական Բրազիլիայի կառավարիչ Խմբագրել
1636 թվականին Ֆրեդերիկ Հենրիխ Օրանացու հանձնարարականով Յոհան Մորիցը նշանակվել է Հոլանդական Բրազիլիայի կառավարիչ։ Հաջորդ տարվա սկզբին նա ժամանում է Ռեսիֆի և կարճ ժամանակ անց հոլանդական հողերը ընդարձակում է Սերժիպիից մինչև Սան Լուիս։ Նրա ղեկավարությամբ հոլանդացիները պորտուգալացիներից խլել են Սան Տոմե կղզին, Սան Ժորժի դա Մինա ամրոցը Ոսկե ափին և Լուանդա քաղաքը։
Բրազիլիայի կառավարման տարիներին Յոհան Մորիցը դարձրել է Միացյալ նահանգների հանրապետության ամենահարուստ անձանցից մեկը։ Նա Ռեսիֆում կառուցել է նոր քաղաք, որն իր պատվին անվանվել է Մաուրիցստադ, իսկ Հաագայում Բինենհոֆին կից կառուցել է իր Մաուրիցհեյս առանձանատունը։ Բանաստեղծ Կասպար Բարլեուսը լատիներենով գովերգել է Մորիցի նվաճումները։ Այնուամենայնիվ նրա վատնողությունը և նվաճողական հավակնոտ ծրագրերը անհանգստացրել են Վեստ հնդկական ընկերության ղեկավարությանը։ 1644 թվականին, Չիլի կատարած անհաջող արշավից հետո նա ետ է կանչվել Եվրոպա։
Վերադարձ Եվրոպա Խմբագրել
Նասաու Զիգենը մտադրություն ուներ մասանակցել Երեսնամյա պատերազմին, բայց այն շուտով ավարտվել է, և նա ընդունել է Բրանդենբուրգի կուրֆյուրստի առաջարկը՝ դառնալ Յուլիխ Կլեվե Բերգեի փոխարքա։ Նա դարձել է Սուրբ Հովհաննեսի ուխտի կոմանդոր և 1652 թվականին արժանացել է կայսերական իշխանի (ֆյուրստ) տիտղոսի։
1661 թվականին Յոհան Մորիցը կնքել է պաշտպանական միություն Անգլիայի և Բրանդենբուրգի միջև։ Երբ սկսել է Երկրորդ անգլո-հոլանդական պատերազմը, նա վերադարձել ծառայության հոլանդական բանակ և ետ է մղել Մյունստերի եպիսկոպոս Քրիստոֆոր Բերնգարդ ֆոն Գալենի հարձակումը։ 1672-1674 թվականներին պայքարել է Լյուդովիկոս XIV-ի դեմ։ Հատկապես աչքի է ընկել Սենեֆեի ճակատամարտի ժամանակ։
Նասաու Զիգենցի իշխանը ամուրի էր, և ժառանգներ չուներ։ Կյանքի վերջին տարիները ապրել է Կլևում։ Հայտնի բախտախնդիր Կարլ Նասաու Զիգենը համարել է իրեն Յոհան Մորիցի եղբոր ժառանգ։
Հիշատակ Խմբագրել
- Յոհան Մորից Նասաու Զիգենցու Հաագայի դղյակում 1822 թվականից պատկերասրահ է, որը կոչվում է Մաուրիցհեյս։
- Բրազիլացի Պաուլո Սետուբալը Մորիցի մասին պատմական վեպ է գրել։
Գրականություն Խմբագրել
- Нассау-Зиген, Иоганн Мориц // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Nassau-Siegen, John Maurice, Prince of, Appletons' Cyclopædia of American Biography disclaimer., Edition of 1900
Ծանոթագրություններ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յոհան Մորից Նասաու Զիգենցի կատեգորիայում։ |