Բինենհոֆ
Բինենհոֆ (հոլ.՝ Binnenhof, ներքին բակ), Հաագայի կենտրոնում շենքերի համալիր, որտեղ գտնվում է Նիդերլանդների Ազգային ժողովը և վարչապետի նստավայրը։ Բինենհոֆի մոտակայքում են գտնվում բազմաթիվ թանգարաններր և պատմական հուշարձաններ, այդ թվում Մաուրիցհեյս պատկերասրահը։
Բինենհոֆ Binnenhof | |
---|---|
![]() Բինենհոֆը պալատական լճի կողմից | |
Երկիր | ![]() |
Նիդերլանդներ | Նիդերլանդներ |
Վիճակ | գործող |
🌐 | binnenhof.nl |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Բինենհոֆի պատմությունը սկսում է 1230 թվականից, երբ Հոլանդիայի կոմս Ֆլորիս IV-ը հողատարածք գնեց, որի վրա հետագայում կառուցվեց Հաագա քաղաքը։ Նրա որդի Վիլեմ II-ը 1247 այս տարածքում կառուցել է որսորդական ամրոց, իսկ թոռան Ֆլորիս V-ի օրոք Գերարդ վան Լեյդենի նախագծով կառուցվել է Ռիդերզաալ ամրոցը (հոլ.՝ Ridderzaal)։
1815 թվականից մեկ շինություն ևս օգտագործվել է ազգային ժողովի համար։ 1992 թվականին ազգային ժողովի ստորին պալատը տեղափոխվել է ժամանակակից շենք, որը նույնպես Բինենհոֆի համալիրի մեջ է։ Աշտարակներից մեկը օգտագործվում է որպես վարչապետի նստավայր։ Պաշտոնական նստավայր է համարվում Կատսհեյս առանձնատունը։
Ռիդերզաալ Խմբագրել
Ռիդերզաալը եռանկյունի ճակտոնով և կողքերին երկու աշտարակով գոթական ոճի շենք է։ Մուտքի վերևում մեծ կլոր վարդակ պատուհան է, որը զարդարված է Նիդերլանդները ղեկավարած հարստությունների զինանշաններով։ 16-րդ դարի վերջին Մորից Օրհանացին Ռիդերզաալը վերածում է Նիդերլանդների շտատհալտերների նստավայր։ Այժմ Ռիդերզաալը ծառայում է տոնակատարությունների և պաշտոնական միջոցառումների իրականացմանը։
Աղբյուրներ Խմբագրել
- Արքայական պալատը և Բինենհոֆը, Հաագա Archived 2010-06-13 at the Wayback Machine. (ռուս.)
Արտաքին աղբյուրներ Խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2012-07-18 at the Wayback Machine.
- Բինենհոֆի մասին The Hague Tourism & Conventions կայքում Archived 2009-03-04 at the Wayback Machine.