Յան Հանուշ
Յան (Իվան) Իոսիֆովիչ Հանուշ (հուլիսի 13, 1858[1] կամ 1858[2], Kolodiyivka, Տիսմենիցայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ - հուլիսի 26, 1887[1] կամ 1887[2], Փարիզ, Ֆրանսիա և Պլոցկ, Płock Governorate, Q4104100?, Ռուսական կայսրություն), լեհ լեզվաբան, հայագետ։ Հանդիսացել է Երիտքերականական դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել է Կրակովի, Լայպցիգի, Բեռլինի և Վիեննայի համալսարաններում։ 1884 թ.-ից սկսած եղել է Վիեննայի համալսարանի դասախոս։ Գրել է մոտ 150 աշխատություն՝ նվիրված սլավոնական և հնդեվրոպական լեզվաբանությանը։ 1885 թ.-ին ուսումնասիրել է Արևմտյան Ուկրաինայի Կուտի քաղաքի հայ ազգաբնակչության լեզուն, գրել «Լեհահայոց լեզվի մասին» (հատոր 1, 1886 թ.) և «Հայ բարբառագիտության մասին» (1887 թ.) գործերը, որոնցում քննել է հայերենի հնչյունաբանությունը, հայերենըը համեմատել այլ հնդեվրոպական լեզուների հետ։ Հանուշը տվել է արևելահայ և արևմտահայ գրական լեզուների քերականական էական տարբերությունները, ապա, մասնավորելով, վերլուծել լեհահայերի բարբառի հնչյունական կազմը և բառապաշարը։ Հանուշն անդրադարձել է հայկական ազգանունների ծագմանն ու քննարկմանը և բանասիրական այլ հարցերի։
Յան Հանուշ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1858[1] կամ 1858[2] Kolodiyivka, Տիսմենիցայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ |
Մահացել է | հուլիսի 26, 1887[1] կամ 1887[2] Փարիզ, Ֆրանսիա կամ Պլոցկ, Płock Governorate, Q4104100?, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր, հնդկագետ, լեզվաբան և սլավոնագետ |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[3], Հնդեվրոպական լեզվաբանություն[3], հնդկագիտություն[3], Slavic studies?[3] և Armenian philology?[3] |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն[3] |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |