Յակոպո Բելլինի
Յակոպո Բելլինի (իտալ.՝ Jacopo Bellini, մոտ 1400, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1470[1][2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ
Յակոպո Բելլինի իտալ.՝ Jacopo Bellini | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1400 |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | 1470[1][2][3] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna and Child?, The Madonna of Humility Adored by a Prince of the House of Este?, Adoration of the Magi? և Madonna and Child? |
Ուսուցիչ | Ջենտիլե դա Ֆաբրիանո |
Աշակերտներ | Ջովանի Բելլինի և Ջենտիլե Բելլինի |
Զավակներ | Ջենտիլե Բելլինի[4], Նիկոլոզիա Բելլինի և Ջովանի Բելլինի[4] |
Ազգականներ | Անդրեա Մանտենյա |
![]() |

Կենսագրություն
խմբագրելԾնվել է պղնձե ամանեղեն նորոգողի՝ կլայեկողի ընտանիքում։ Ամենայն հավանականությամբ՝ նկարելու հմտություններ ձեռք է բերել Ջենտիլե դա Ֆաբրիանոյի արվեստանոցում, իսկ 1424 թվականին հենց ինքն է Վենետիկում իր սեփական արվեստանոցը բացել, որը վարել է մինչև իր մահը։ Այդ արվեստանոցում ոչ միայն ստեղծագործել է, այլև վարպետության դասեր է տվել աշակերտներին, որոնց թվում նաև իր տղաներն էին՝ Ջովաննին ու Ջենտիլեն։
Կյանքի մեծ մասն անց է կացրել Վենետիկում, որտեղ իր որմնանկարներով զարդարել է բազմաթիվ եկեղեցիներ ու այլ շինություններ։ 1441 թվականին Ֆեռարա քաղաքում մասնակցել է նկարչական մրցույթի՝ հերցոգ Լեոնելլո դ՛Էստեի դիմանկարն ստեղծելու պատվերն ստանալու համար և այդ մրցույթում հաղթելով Պիզանելլոյին՝ ստացել է պատվերը։
Տասնհինգերորդ դարի վենետիկցի անվանի ինժեներ, ֆիզիկոս Ջովաննի Ֆոնտանայի շնորհիվ Յակոպոն ծանոթացել է հեռանկարի մասին տրակտատի և ստացած գիտելիքներն օգտագործել իր արվեստում[5]։ Ավելի ուշ մեկնել է Պադովա, որտեղ 1460 թվականին ստեղծել է անվանի զորահրամանատար, կոնդոտիեր Էրազմո Գատամելատայի դիմանկարը; Այդ քաղաքում նա միաժամանակ նկարչության դասեր է տվել պատանի Անդրեա Մանտենյային, ով հետագայում դարձել է նրա դստեր ամուսինը։
Յակոպո Բելլինիի ստեղծագործական ուշ շրջանի աշխատանքներից պահպանվել են մի բավականին վնասված «Խաչելություն», որ ներկայումս գտնվում է Վերոնայի թանգարանում, և Բրեշիայի Սանտ՛ Ալեսսանդրո եկեղեցում պահպանված «Ավետումը»։
Նկարչի բազմաթիվ հիանալի գործեր կորած են համարվում։
Ստեղծագործությունների ընտրանի
խմբագրել- Խոնարհության Տիրամայրը 1440, Լուվր, Փարիզ
- Տիրամայրն ու օրհնյալ մանուկը 1440, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
- Տիրամայրն ու քերովբեն մոտ 1450, Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
- Սուրբ Կույսը Մանկան հետ, 1450, Ուֆֆիցի[6]
- Խաչելություն, 1450, Կոռեր թանգարան, Վենետիկ[7]
- Սբ. Հովհաննես ավետարանիչ, Սբ. Պողոս, Gemäldegalerie, Բեռլին.
- Սբ. Հովհաննես Մկրտիչ, երկու գծանկար ալբոմից. մեկը պահվում է Լուվրում, մյուսը՝ Բրիտանական թանգարանում[8]
Գրականություն
խմբագրել- C. Eisler, The genius of Jacopo Bellini: the complete paintings and drawings (London, The British Museum Press, 1989)
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 3 (11th ed.). Cambridge University Press.
- Гращенков В. Н. Портреты Джованни Беллини. — В кн.: От эпохи Возрождения к 20 в. М., 1963
- Лазарев В. Н. Джованни Беллини. — В кн.: Старые итальянские мастера. М., 1972
- Художественная галерея № 158, Киев, 2007
- «Беллини, венецианские живописцы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ 4,0 4,1 Union List of Artist Names — 2017.
- ↑ A.C. Sparavigna (2013). «Giovanni de la Fontana, engineer and magician» (PDF). Cornell University Library.
- ↑ |langue=français |auteur1=Mina Gregori |titre=Le Musée des Offices et le Palais Pitti |sous-titre=La Peinture à Florence |éditeur=Éditions Place des Victoires |collection= |lieu=Paris |année=1998 |volume= |tome= |pages totales= |passage=p.62 |isbn= |lire en ligne
- ↑ |langue=français |auteur1=Giovanna Nepi Sciré |titre=La Peinture dans les Musées de Venise |sous-titre= |éditeur=Editions Place des Victoires |collection= |lieu=Paris |année=2008 |volume= |tome= |pages totales= |passage=p.41 |isbn= |lire en ligne
- ↑ Albums de dessins
Արտաքին հղումներ
խմբագրել- Italian Paintings, Venetian School, a collection catalog containing information about Bellini and his works (see index; plate 9).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոպո Բելլինի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 365)։ |