Յա՛կոբ Հուրտ (էստ․՝ Jakob Hurt, հուլիսի 22, 1839(1839-07-22)[1][2], Հիմմաստե - հունվարի 13, 1907(1907-01-13)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), էստոնացի բարբառագետ, աստվածաբան, լեզվաբան և հասարակական գործիչ։

Յակոբ Հուրտ
Jakob Hurt
Ծնվել էհուլիսի 22, 1839(1839-07-22)[1][2]
Հիմմաստե
Մահացել էհունվարի 13, 1907(1907-01-13)[1][2] (67 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունլեզվաբան, աստվածաբան, գրող և արխիվագետ
ԱնդամակցությունCorporation Livonia?
Ալմա մատերՏարտուի համալսարան և Հելսինկիի համալսարան
Տիրապետում է լեզուներինէստոներեն[1]
Երեխա(ներ)Rudolf Hurt?
 Jakob Hurt Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

 
Յակոբ Հուրտը 1866 թ.

Յակոբ Հուրտը ծնվել է էստոնական Հիմմաստե գյուղում գեղջուկի ընտանիքում։ Նրա հայրն աղքատ, բայց կրթված և բարեպաշտ գյուղացի էր, ով գյուղական դպրոցում ուսուցչություն էր անում։ Չնայած ընտանիքի աղքատությանը՝ Յակոբը հաջողությամբ ավարտեց գյուղական դպրոցը, ծխական և գյուղական ուսումնարանը։ 1859 թ. նա ընդունվեց Տարտուի համալսարան` հանդիպելով որոշակի դժվարությունների. երիտասարդն ունակ էր կրթություն ստանալու, բայց դրանով հանդերձ ճանաչեցին «անձնավորություն առանց որևէ կարողության», Տարտուի ուսումնարանի ուսուցիչները, որտեղ սովորում էր Յակոբը, հավաքեցին նրա համար 100 ռուբլի։ ։ Հետագա կյանքի հեռանկարից ելնելով և նաև հոր պնդմամբ՝ Յակոբն ընտրեց համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը՝ չնայած դեռ վաղ տարիքից հետաքրքված էր լեզվաբանությամբ և բարբառագիտությամբ[4]։

Դեռևս որպես ուսանող՝ Հուրտն իր մասնակցությունն ուներ Էստոնիայի գիտական ընկերության աշխատանքներին։ 1863 թ. նա հրատարակության հանձնեց պիլվայան ծխականների ժողովրդական զրույցները։ Հայտնի լեզվաբան, ուգրո-ֆիննական լեզուների մասնագետ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ Ֆերդինանդ Վիդեմանը Յակոբին օգնական վերցրեց հարավէստոնական բարբառների ուսումնասիրման գործում։ 1864 թ. թողարկեց փոքրիկ գրքույկ՝ աջակցություն էստոներենի նոր ուղղագրության։ Հաջորդ տարի նա ավարտեց Տարտուի համալսարանը աստվածաբանության թեկնածուի կոչումով։ Հուրտի թեկնածուական դիսերտացիան նվիրված էր պաստոր, հայտնի գրականագետ, էստոներենի առաջին դասագրքի հեղինակ Հայնրիխ Շտալի հետազոտական գործունեությանը։

Համալսարանն ավարտելուց հետո Յակոբը դարձավ ակադեմիկոս Ալեքսանդր Միդենդորֆի երեխաների տնային ուսուցիչը, միաժամանակ պրակտիկա էր անցնում Օտեպյաե քաղաքի եկեղեցում։ Սակայն Ռիգայի հանձնաժողովը չհաստատեց նրա թեկնածությունը քահանայական պաշտոնում, և Հուրտը, հանձնելով ուսուցչական քննությունները համալսարանի համար, 1868 թ. մեկնեց Սաարեմաա կղզի, ապա կարճ ժամանակ անց վերադարձավ Տարտու (Յուրև), որտեղ էլ դարձավ ավագ դպրոցի (գիմնազիա) ուսուցիչ[4]։

Տարտուի շրջան խմբագրել

Տարտուում անց կացրած տարիները չափազանց արգասաբեր էին Յակոբ Հուրտի համար։ 1869 թ. նա Համաէստոնական 1-ին երգի փառատոնի կազմկոմիտեի անդամ էր, 1869 թ. նա ընտրվեց էստոնացի գրողների միության նախագահ, ինչպես նաև Ալեքսանդրյան ուսումնարանի ստեղծման կոմիտեի նախագահ։ Այդ ուսումնարանը, անվանակոչված ի պատիվ Ալեքսանդր 2-րդի, ստեղծվել էր էստոն գյուղացիության նախաձեռնությամբ։

2 տարի շարունակ Հուրտը կատարում էր Տարտուի էստոնացի հողատերերի միության նախագահի պարտականությունները։ 1872 թ. նա դարձավ Օտեպյաե ավանի գործընկեր։ Նոր գործակցի ազդեցությունը շատ մեծ էր ծխականների շրջանի վրա. նրա աջակցությամբ կառուցվեց 3 դպրոց, հիմնվեց 3 նվագախումբ, վերաձևավորվեց դպրոցների կրթական կանոնակարգը[4]։

1870-կանների սկզբին Յակոբ Հուրտը լրջորեն սկսեց հետաքրքրվել բարբառագիտությամբ։ Նա էստոնական բանահյուսության հավաքչության ոլորտ է ներգրավում 114 մարդու՝ հավաքելով 13 հազար տեքստ 58 բնակավայրերից։ Դրանց հիման վրա կազմվում և հրատարակվում է ժողովրդական երգերի «Վանա կան-նել» («Հին տավիղ») երկհատորյակը։

Պետերբուրգում խմբագրել

 
Հուրտը քահանայական հանդերձանքով, Սանկտ Պետերբուրգ, XX դարի սկիզբ

1880 թվականից վերջնականորեն խզվեցին հարաբերությունները Հուրտի և գերմանական ու գերմանականացված կրոնավորների հետ, որի պատճառով նա ստիպված եղավ թողնելու Օտեպյաե եկեղեցական ծուխը և ընտանիքով տեղափոխվելու Սանկտ Պետերբուրգ և դարձավ Սբ. Հովհաննես եկեղեցու քահանա։ Ռուսական մայրաքաղաքում այդ ժամանակ ոչ պակաս 20 հազար էստոնացի էր ապրում, և դա Հուրտին ավելի մեծ հնարավորություն էր տալիս՝ զբաղվելու բարբառագիտությամբ։ 1886 թ. նա Հելսինգֆորսում պաշտպանեց դոկտորական դիսերտացիան լեզվաբանական թեմայով՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան։

1888 թ. քահանան գլխավորեց էստոնական ժողովրդական երգերի, լեգենդների, հավատալիքների հավաքման զանգվածային շարժման կազմակերպումը։ Նրա կոչին աջակցեցին 1400 կամավորներ։ Այդ կամավոր բանահավաքները այցելում էին էստոնացիների տները և գրի առնում բանահյուսական նյութերը՝ վերջիվերջո արդյունքում ունենալով մոտ 124 000 էջ։ Այնուհետև այդ նյութը համակարգվեց Հուրտի ու նրա օգնականների կողմից և առանձին հատորների բաժանվեց։ Արդյունքում Էստոնիայում ստեղծվեց ազգային բանահյուսության ամենահարուստ ֆոնդերից մեկը. 162 հատոր՝ բաղկացած 114 700 էջից։ Գալիք սերնդի և գիտության համար գրառված և պահպանված էր 47 556 ժողովրդական երգեր[4]։

Ֆինանսական դժվարությունների պատճառով լույս տեսան ազգային երգերի վեց հատորներից միայն երկուսը, որոնք հրատարակվեցին 1875 և 1876 թթ.՝ ընդհանուր «Հին քնար» («Vana kannel») անվանումով։ Եվս երկու հավաքածու լույս տեսան ավելի ուշ՝ 1938 և 1941 թթ.՝ Հուրտի մահից բավականին անց։ Հուրտը նաև հրատարակության է ներկայացրել երեք հավաքածու «Սետուսի երգեր» («Setukeste laulud») վերնագրով 1894 և 1907 թվականների ընթացքում։

Մահ խմբագրել

 
Յակոբ Հուրտի դիմանկարը 10 կրոնանոց թղթադրամի վրա

Անընդմեջ լարված տարիների աշխատանքը քայքայեց Յակոբ Հուրտի առողջությունը և 1907 թ. հունվարի 13-ին 67 տարեկանում նա հրաժեշտ տվեց կյանքին։ Ականավոր լեզվաբանի և աստվածաբանի թաղումը տեղի ունեցավ Տարտուում մեծ բազմության ուղեկցությամբ։

Յակոբ Հուրտի ավանդը էստոնական գիտության և մշակույթի ոլորտում բարձր է գնահատվում այսօրվա էլ. մոտ 20 տարի, մինչ Էստոնիան կանցներ եվրոյի գործածության, նրա դիմանկարը գտնվում էր էստոնական 10 կրոնանոց թղթադրամի ճակատային մասում։ Երկրի տարածքում նաև կան Հուրտի մի շարք հուշարձաններ։ Դրանցից ամենահայտնին Տարտուի[5] և Օտեպյաեի[6] հուշարձաններն են, որտեղ ապրել և աշխատել է քահանան։

Գրականություն խմբագրել

  • Rudolf Põldmäe, «Noor Jakob Hurt». Eesti Raamat, Tallinn 1988
  • «Jakob Hurt 1839—1907». Koostanud Mart Laar, Rein Saukas, Ülo Tedre. Eesti Raamat, Tallinn, 1989
  • Mart Laar, «Raamat Jakob Hurdast». Ilmamaa, Tartu 1995

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 3,2 Хурт Якоб // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Յակոբ Հուրտ. Ո՞վ եք Դուք, պաստոր Հուրտ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. «Քաղաք Տարտու. Յակոբ Հուրտի հուշարձանը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. Օտեպյաեի լյութերական եկեղեցին, Յակոբ Հուրտի հուշարձանը(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Հուրտ» հոդվածին։