Ալեքսանդր Միդենդորֆ
Ալեքսանդր Ֆեոդորովիչ Միդենդորֆ (ռուս.՝ Александр Фёдорович Миддендорф, գերմ.՝ Alexander Theodor von Middendorff, օգոստոսի 6 (18), 1815[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 16 (28), 1894[3], Հելլենուռմե, Վալգամաա, Էստոնիա), ռուս բնախույզ, ճանապարհորդ։
Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1850)։ 1842-1845 թվականներին ճանապարհորդել է հյուսիսային ու Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ Միդենդորֆ ճանապարհորդական հաշվետվությունն իր ժամանակի համար եղել է Սիբիրի առավել լրիվ բնապատմական նկարագրությունը, հատկապես կարևոր էին Սիբիրում հավերժական սառածության տարածման և բուսականության գոտիական տեղաբաշխվածության մասին նրա եզրակացությունները։ 1870 թվականին ուսումնասիրել է Բարաբայի տափաստանը, 1878 թվականին՝ Ֆերգանայի հովիտը։ 1883-1885 թվականներին ղեկավարել է Ռուսաստանում անասնապահության վիճակն ուսումնասիրող արշավախումբը։ Զբաղվել է ձիաբուծության և տավարաբուծության սելեկցիայի հարցերով։ Միդենդորֆի անունով են կոչվում հրվանդան Նոր երկիր կղզում և ծոց՝ Թայմիր թերակղզում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119211963 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Միդենդորֆ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Միդենդորֆ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 531)։ |