Յադվիգա Պիլսուդսկայա-Յարաչևսկայա (լեհ.՝ Jadwiga Piłsudska-Jaraczewska, փետրվարի 28, 1920(1920-02-28), Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - նոյեմբերի 16, 2014(2014-11-16), Վարշավա, Լեհաստան), լեհ ռազմական ու հասարակական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի օդաչու։

Յադվիգա Պիլսուդսկայա
 
Կրթություն՝ Լիվերպուլի համալսարան և Նյունհեմի քոլեջ
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ մարզիկ, սպա, ճարտարապետ և օդաչու
Ծննդյան օր փետրվարի 28, 1920(1920-02-28)
Ծննդավայր Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանի օր նոյեմբերի 16, 2014(2014-11-16) (94 տարեկան)
Վախճանի վայր Վարշավա, Լեհաստան
Թաղված Պովոնզկի գերեզմանատուն
Դինաստիա House of Piłsudski? և Q63531928?
Քաղաքացիություն  Լեհաստան
Հայր Յուզեֆ Պիլսուդսկի
Մայր Aleksandra Piłsudska?
Ամուսին Andrzej Jaraczewski?
Զավակներ Krzysztof Jaraczewski? և Joanna Onyszkiewicz?
 
Պարգևներ
Bronze Cross of Merit Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Gold Medal of the Guardian of National Memorials Medal Lotniczy և Medal "Guardian of National Memorials"

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

 
Յադվիգան հոր` Յուզեֆ Պիլսուդսկու հետ

Յադվիգա Պիլսուդսկայան ծնվել է 1920 թվականի փետրվարի 28-ին Վարշավայում, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու և նրա ապագա երկրորդ կնոջ` Ալեքսանդրայի (ծնունդով` Շչերբինսկայա) ընտանիքում։ Այդ ժամանակ Յուզեֆը չէր կարող ամուսնանալ Ալեքսանդրայի հետ, քանի որ առաջին կինը` Մարիան, հրաժարվել էր ամուսնալուծությունից. նրանք ամուսնացել են միայն Մարիայի մահից հետո` 1921 թվականին[1]։ Յադվիգայի կնքահայրը եղել է Լեհաստանի ապագա վարչապետ Վալերի Սլավեկը[2]։ Յադվիգայի ավագ քույրը եղել է հոգեբան Վանդա Պիլուդսկին[3]։

Մանկության տարիներն անցկացրել է հիմնականում Վարշավայում, որտեղ 1921-1922 թվականներին ապրել է Բելվեդերի պալատում, իսկ 1923-1926 թվականներին` Սուլեյուվեկի վիլլայում[4]։ Մայիսյան հեղաշրջումից հետո 1926 թվականին Պիլսուդսկիները նորից տեղափոխվել են Բելվեդեր և այնտեղ ապրել մինչև Յուզեֆ Պիլսուդսկու մահը 1935 թվականին[5]։ Յադվիգան մոր ու քրոջ հետ մասնակցել է հոր սրտի թաղման արարողությանը Վիլնոյի դամբարանում[6]։

Սովորել է դպրոցում, որը Բելվեդերում կազմավորվել էր զինվորների երեխաների համար, ապա քրոջ հետ ուսանել է Վանդա Պոսելտի անվան դպրոցում, որտեղ 1939 թվականին ստացել է միջնակարգ կրթության վկայական։

Օդաչուական կարիերա և կրթություն խմբագրել

Ավիացիայի նկատմամբ հետաքրքրությունը Յադվիգայի մոտ առաջացել է 12 տարեկան հասակում, երբ սկսել է պատրաստել ինքնաթիռների մոդելներ։ 17 տարեկանում ավարտել է սավառնորդների դպրոցը։ 1937 թվականին Յադվիգան սկսել է թռչել սավառնակներով և ստացել օդաչուի «A»-«D» կարգեր` ավելի քան 100 ժամ թռիչք ունենալով։ Մտադրվել էր ավիաշինարարություն ուսանել Վարշավայի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ինժեներիա բաժանմունքում, սակայն սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանական ու խորհրդային զորքերը ներխուժում են Լեհաստան, և 1939 թվականի սեպտեմբերին Յադվիգան մոր ու ավագ քրոջ հետ մասնակցում է Կարմիր խաչի աշխատանքներին[7]։ Դրանից հետո մեկնել է Վիլնյուս, ապա նրանց ընտանիքը հատուկ ինքնթիռով Լատվիայից էվակուացվել է Շվեդիա և Մեծ Բրիտանիա, որտեղ նրանց ընդունել է դեսպան Էդվարդ Ռաչինսկին[3][4]։

1940 թվականին վերսկսել է կրթությունը`ընդունվելով Քեմբրիջի համալսարանի Նյունեմ քոլեջ։ Զուգահեռ Յադվիգան մի քանի փորձ է արել ընդունվելու ռազմաօդային ուժեր, և որոշ ժամանակ անց ստացել է ինքնաթիռի օդաչուի արտոնագիր, իսկ 1942 թվականի հուլիսին միացել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի լրացուցիչ գնդին[8]։ Այնտեղ երկու տարի ծառայելով` Յադվիգան ստացել է պորուչիկի կոչում` դառնալով լեհ մի քանի կանացից մեկը, որ որպես օդաչու մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին[9]։ 1943 թվականի նոյեմբերին ղեկավարությունը Յադվիգա Պիլսուդսկայայի` խոստումնալից ու հեռանկար ունեցող օդաչուի կարողությունները գնահատել է միջինից բարձր։ Ընդհանուր առմամբ 21 տեսակի 230 ինքնաթիռով թռչելով 312 ժամ և 35 րոպե `Յադվիգան իր մատուցած ծառայությունների համար արժանացել է Բրոնզե խաչի[3]։

Հետագա կյանք խմբագրել

1944 թվականին Յադվիգան կամավոր դուրս է եկել ռազմական ծառայությունից ուսումը շարունակելու նպատակով։ Նա ընդունվել է Լիվերպուլի համալսարանի ճարտարապետական դպրոց, որն ավարտել է 1946 թվականին ճարտարապետության մագիստրոսի որոկավորմամբ։ Բացի այդ` նա սովորել է քաղաքային ճարտարապետության պլանավորում ու հոգեբանություն[3]։ Երբ Լեհաստանում իշխանության են եկել կոմունիստները, Յադվիգան մնացել է Մեծ Բրիտանիայում որպես քաղաքական վտարանդի, սակայն չի ընդունել բրիտանական հպատակություն` օգտվելով նանսենյան անձնագրից, որը վավերական է եղել բոլոր երկրներում` բացի Լեհաստանից[8][10][11]։ Լոնդոնում ապրելով` Յադվիգան նախագծել է իր սեփական տունը, այնուհետև աշխատանքի է անցել Լոնդոնի կոմսության` քաղաքային պլանավորման բաժանմունքում։ Ավելի ուշ ամուսնու հետ բացել է լամպերի, ջահերի, կահույքի արտադրության ոչ մեծ ընկերություն, որ դարձել է նրանց ընտանեկան եկամուտի աղբյուրը[3][8]։ Ընտանիքը նաև օգնություն է կազմակերպել «Համերաշխություն» արհմիության համար` ջանքեր գործադրելով, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, և Լեհաստանում ժողովրդավարական ընդդիմությունը զարգանա[12]։

Հասարակական գործունեություն Լեհաստանում խմբագրել

Երբ 1990 թվականին Լեհաստանում իշխանափոխություն է եղել, Յադվիգան ընտանիքի ու քրոջ հետ վերադարձել է հայրենիք և հաստատվել Վարշավայում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Պիլսուդսկիների ընտանիքի ֆոնդի և Յուզեֆ Պիլսուդսկու ինստիտուտի աշխատանքներին[13], վերականգնել է իրենց կալվածքը Սուլեյուվեկում՝ այնտեղ հիմնադրելով Յուզեֆ Պիլսուդսկու թանգարան[3]։ Քույրը` Վանդան, մահացել է 2001 թվականին[14]։

2008 թվականի փետրվարի 28-ին լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին Յադվիգա Պիլսուդսկայայային շնորհել է Լեհաստանի վերածննդի օրդենի կոմանդորի աստիճան «Երկրորդ համաշխարհային տարիներին քաջության, խիզախության, լեհ ժողովրդի պատմության ու ավանդույթների հանրահռչակման ու մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու հիշատակը պահպանելու համար»[15][16]։

2012 թվականին Յադվիգան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ մասնակցել է Բելվեդերի պալատում Յուզեֆ Պիլսուդսկու աշխատասենյակ-թանգարանի բացմանը[17]։

Մահ և թաղում խմբագրել

Յադվիգա Պիլսուդսկայան մահացել է 2014 թվականի նոյեմբերի 16-ին Վարշավայում 94 տարեկան հասակում` շրջապատված հարազատներով ու մտերիմներով[4][18][19][20]։

Հոգեհանգստի արարողությունը կայացել է նոյեմբերի 21-ին Սուրբ Կառլ Բորոմեո եկեղեցում, թաղվել է Ստարե Պովազկի գերեզմանատանը։ Թաղմանը ներկա են եղել նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, հարազատներ, ազգականներ ու հարյուրավոր լեհեր[21][22][23]։

Անձնական կյանք խմբագրել

1944 թվականին ամուսնացել է Լեհաստանի ռազմածովային ուժերի սպա Անջեյ Յարաչևսկու հետ[5]։ Ունեցել են երկու երեխա` Քշիշտոֆ Յուզեֆը և Յոհանա Մարիան[7][24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Daughter of Polish hero Pilsudski dies at 94». The Daily Mail. 19 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  2. Hanna Jędruszczak, Tadeusz Jędruszczak: Ostatnie lata Drugiej Rzeczypospolitej (1935–1939). Warszawa: Książka i Wiedza, 1970, s. 342.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Jadwiga Piłsudska». Воздушные силы Польши. Վերցված է 24 ноября 2014-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Nie żyje Jadwiga Piłsudska-Jaraczewska. Miała 94 lata». Wiadomości. 16 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  5. 5,0 5,1 «Zmarła Jadwiga Piłsudska-Jaraczewska, córka Józefa Piłsudskiego». Newsweek.pl. 17 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 24 ноября 2014-ին.
  6. Tomasz Krzywicki Litwa: przewodnik, Oficyna Wydawnicza "Rewasz", 2005, ISBN 83-89188-40-6
  7. 7,0 7,1 «Jadwiga Piłsudska-Jaraczewska - córka Patrona CBW nie żyje». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 24 ноября 2014-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Jadwiga Pilsudska-Jaraczewska - obituary». The Telegraph. 21 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  9. T. J. Krzystek, Personel Polskich Sił Powietrznych w Wielkiej Brytanii w latach 1940-1947 łącznie z Pomocniczą Lotniczą Służbą Kobiet (PLSK-WAFF), Agencja Lotnicza ALTAIR – Krajowa Rada Lotnicza, Warszawa 2007
  10. «Zmarła Jadwiga Piłsudska - córka marszałka». Gazeta Prawna. 16 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  11. A. Romanowski, Piękne wczoraj, "Apokryf", No 13 (in Tygodnik Powszechny, No 45/1998)
  12. «Zmarła córka marszałka Józefa Piłsudskiego. Jadwiga Piłsudska-Jaraczewska miała 94 lata». Polskie Radio. 16 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  13. «List prezydenta do Jadwigi Piłsudskiej-Jaraczewskiej». Президент Польши. 28 февраля 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 24 ноября 2014-ին.
  14. «Daughter of Polish Hero Pilsudski Dies at 94». ABC News. 19 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 24 ноября 2014-ին.
  15. «Prezydent RP odznaczył Jadwigę Jaraczewską». Президент Польши. 28 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 24 ноября 2014-ին.
  16. «M.P. 2008 nr 71 poz. 642». Сейм Республики Польша. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 24 ноября 2014-ին.
  17. «Otwarcie Gabinetu Marszałka Józefa Piłsudskiego». Президент Польши. 19 марта 2012. Վերցված է 24 ноября 2014-ին.(չաշխատող հղում)
  18. «Jadwiga Piłsudska nie żyje. W córce Marszałka płynęło bardzo dużo suwalskiej krwi». Gazeta Współczesna. 22 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  19. «Nie żyje Jadwiga Piłsudska-Jaraczewska, córka Marszałka Piłsudskiego». Niezalezna.pl. 16 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  20. «Jadwiga Pilsudska-Jaraczewska: Pilot daughter of Marshal Pilsudski who served the Air Transport Auxiliary during WW2». The Independent. 20 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  21. «Pogrzeb córki marszałka Piłsudskiego. Jadwiga Piłsudska-Jaraczewska spoczęła na Powązkach». Wiadomości — Dziennik.pl. 21 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 24 ноября 2014-ին.
  22. «Uroczystości pogrzebowe Jadwigi Piłsudskiej». Mazowiecka Wspólnota Samorządowa. 21 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  23. «Na Powązkach spoczęła Jadwiga Piłsudska-Jaraczewska». Польское телевидение. 21 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
  24. «Daughter of Polish independence leader Jozef Pilsudski dies at 94». FOX News. 19 ноября 2014. Վերցված է 24 ноября 2014-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադվիգա Պիլսուդսկայա» հոդվածին։