Բելվեդերյան պալատ (ռուս.՝ Бельведер), գտնվում է Վարշավայում՝ Բելվեդերսկո պողոտայի մոտակայքում:

Belweder
5 Warszawa 083.jpg
Ժամանակակից կարգավիճակ`բնակարան
Երկիր`Լեհաստան
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն և կլասիցիզմ
Ճարտարապետ`Յակուբ Կուբիցկի

ՊատմությունԽմբագրել

Ժամանակակից պալատի տեղում նախկինում եղել են շենքեր: Այդտեղ առաջին պալատը կառուցվել է 1662 թվականին: 1798 թվականին այն դարձել է Կոցկի Լյուդվիկի սեփականությունը, այնուհետև պալատը տվեց իր դստերը՝ Թերեզային և 1818 թվականին նա վաճառեց այն:

Ժամանակակից շենքը կառուցվել է 1824 թվականին ճարտարապետ Յակուբ Կուբիցկիի հանձնարարությամբ: Պալատում ապրում էր մեծ իշխան Կոստանտին Պավլովիչը: 1830 թվականի լեհական ապստամբության ժամանակ մի խումբ դավադիրներ մեծ իշխանին սպանելու մտադրությաբ ներխուժել են պալատ, սակայն նրան նախազգուշացրել են և նա հասցրել է փախչել:

1918 թվականին Լեհաստանի անկախության վերականգնումից հետո պալատը դարձել է Լեհաստանի նախագահ Պիլուդսկիի նստավայրը: Նա մահացել է 1935 թվականին Բելվեդերյան պալատում: Գերմանական օկուպացիայի ժամանակ Լեհաստանի շենքը վերակառուցվել է գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկի համար: 1941-1945 թվականներին եղել է Բոլեսլավ Բերուտի նստավայրը: Այժմ պալատը Լեհաստանի նախագահի բնակավայրերց մեկն է: Այստեղ գտնվում է փոքր էքսպոզիցիա՝ նվիրված մարշալին[1]:

Պալատը պատկերված է լեհական «Belvedere» օղու շշի վրա[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Belvedere» (em inglês). 23 de março de 2009
  2. Vodka Belvedere

ԳրականությունԽմբագրել

Бельведерский дворец // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.