Բրոնիսլավ Կոմորովսկի
Բրոնիսլավ Մարիա Կոմորովսկին (լեհ.՝ Bronisław Maria Komorowski[4], հունիսի 4, 1952[1][2][3], Oborniki Śląskie, Տշեբնիցկիյ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի նախագահը 2010 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 6-ը։
Բրոնիսլավ Կոմորովսկի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական հարթակ, Ազատության միություն, Conservative People's Party? և Solidarity Electoral Action? |
---|---|
Կրթություն՝ | Վարշավայի համալսարան (1977) և Q9383141? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պատմաբան և այլախոհ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 4, 1952[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Oborniki Śląskie, Տշեբնիցկիյ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան |
Դինաստիա | Komorowski family? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Զիգմունտ Կոմորովսկի |
Մայր | Ջադվիգա Կոմորովսկա |
Ամուսին | Աննա Կոմորովսկի |
Կայք՝ | bronislawkomorowski.org |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Medal of the Day of Remembrance for the Victims of the Katyn Massacre? (2008) , և |
Կոմարովսկին ավելի վաղ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի, իսկ այնուհետև Լեհաստանի Սեյմի Մարշալի պաշտոններն էր զբաղեցնում 2007 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2010 թվականի հուլիսի 5-ը։ 2010 թվականի ապրիլի 10-ից հուլիսի 5-ը Լեհաստանի նախագահի պաշտոնակատար Լեխ Կաչինսկիի սպանությունից հետո 2010 թվականին «Քաղաքական պլատֆորմ» կուսակցությունից ընտրվել է երկրի նախագահ։
Մանկություն և պատանեկություն Խմբագրել
Ծնվել է Լեհաստանի Ազգային Հանրապետության հարավ-արևմուտքում, Օբորնիկի Սլյոնսկ քաղաքում[5], 1952 թվականի հունիսի 4-ին։ Ընտանիքում եղել է երկրորդ երեխան (երեքից) և տան միակ որդին[5][6]
1957-1959 թվականներին ընտանիքի հետ ապրել է Յուզեֆուվում, այնուհետև 1959-1966 թվականներին՝ Պրուշկուվայում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Եղել է լեհական սկաուտական կազմակերպության անդամ։ 1977 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի Պատմության ֆակուլտետը։ 1977-1980 թվականներին աշխատել է Słowo Powszechne ամսագրի խմբագրությունում։
Այլախոհ գործունեություն Խմբագրել
Մասնակցել է ժողովրդական ընդդիմության գործունեությանը, Անտոնի Մացիրևիչի հետ միասին հրատարակել է Głos ընդհատակյա ամսագիրը:1979 թվականի նոյեմբերի 11-ին մասնակցել է «Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության շարժման» կազմակերպած բողոքի ցույցին, որի համար դատապարտվել է մեկ ամիս ազատազրկման։ 1980-1981 թվականներին աշխատել է «Համերաշխություն» արհմիության սոցիալական հետազոտությունների կենտրոնում։ 1981 թվականի սեպտեմբերի 27-ին, ի թիվս այլոց, հռչակագիր է ստորագրել «Անկախության ծառայության ակումբներ» կազմակերպության հիմնադրման մասին։ Ռազմական դրության ժամանակ որոշ ժամանակ պահվել է կալանքի տակ։ 1981-1989 թվականներին պատմություն է դասավանդել Կաթոլիկ սանկտուարիային կից ճեմարանում՝ Նեպոկալյանով։
Քաղաքական գործունեությունը Երրորդ Հանրապետությունում Խմբագրել
1989-1990 թվականներին եղել է քաղաքական կազմակերպությունների և ասոցիացիաների հետ համագործակցության հարցերով նախարարի՝ Ալեքսանդր Հալլի աշխատակազմի ղեկավար։ 1990-1993 թվականներին զբաղեցրել է Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի պարտականությունները Թադեուշ Մազովեցկու, Յան Բելեցկու և Հաննա Սուխոցկայայի կառավարությունում։ 1990-ական թվականների սկզբին մասնակցել է սկզբում Ժողովրդավարական ունիայի գործունեությանը։ Լինելով Ժողովրդավարական ունիա կուսակցության թեկնածու՝ 1991 և 1993 թվականներին ընտրվել է Լեհաստանի Սեյմի անդամ։ 1997 թվականին մտել է «Koło Konserwatywno-Ludowe» խորհրդարանական խումբ, որը գլխավորում էր Յան Ռոքիտան, որը հետագայում միացավ «Համերաշխության ընտրական ակցիա» դաշինքին և կազմավորվեց «Stronnictwo Konserwatywno-Ludowe»-ը։
Մասնակցել է կեղծ մեղադրանքների ակցիային, որոնք ներկայացվել էին Լեհաստանի պաշտպանության նախարար դոկտոր Ռոմուալդ Շերեմետևի դեմ 1992 թվականին։ Կոմորովսկին այն ժամանակ հայտարարել էր, որ եթե դատարանը արդարացնի Շերեմետևին, նա կլքի Լեհական քաղաքականությունը։ Ի հեճուկս այն բանի, որ 2010 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը Շերեմետևոյին անմեղ է ճանաչել, Կոմարովսկին մինչև հիմա հրաժարական չի տվել։
Գործունեությունը Սեյմի Մարշալի պաշտոնում Խմբագրել
2007 թվականի նոյեմբերի 5-ին Սեյմի 6-րդ գումարման առաջին նիստում Բրոնիսլավ Կոմորովսկին 292 ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվել է Սեյմի Մարշալ։ Նրա մրցակից Քշիշտոֆ Պուտրան «Իրավունք և արդարություն» կուսակցությունից ստացել է 160 ձայն։ 2010 թվականի հուլիսի 8-ին Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, հրաժարվել է Սեյմի Մարշալի պաշտոնից և հանձնել պատգամավորական մանդատը։
Նախագահություն Խմբագրել
2010 թվականի օգոստոսի 6-ին տեղի է ունեցել Կոմորովսկու հրապարակային երդումը, որը ստանձնել է նախագահի պաշտոնը։
2015 թվականի օգոստոսի 6-ին իր լիազորությունները փոխանցել է ընտրված նախագահ Անջեյ Դուդային։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Biuletyn Informacji Publicznej Instytutu Pamięci Narodowej»։ katalog.bip.ipn.gov.pl (լեհերեն)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 12
- ↑ 5,0 5,1 hr. Komorowski z Komorowa (լեհ.) (Ստուգված է 2 Հուլիսի 2010)
- ↑ Все они — представители рода Коморовских с Коморова герба Корчак (լեհ.).