Մուհամմադ ալ-Բաշիր ալ-Իբրահիմի

Մուհամմադ ալ-Բաշիր ալ-Իբրահիմի (արաբ․՝ محمد البشير الإبراهيمي‎‎, հունիսի 14, 1889(1889-06-14)[1][2], Ras El Oued - մայիսի 20, 1965(1965-05-20)[1][2], Սետիֆ, Ալժիր)[3], ալժիրցի գիտնական աստվածաբան, հասարակական և կրոնական գործիչ, լրագրող, Ալժիրի ուլեմների ասոցիացիայի անդամ։

Մուհամմադ ալ-Բաշիր ալ-Իբրահիմի
Ծնվել էհունիսի 14, 1889(1889-06-14)[1][2]
Ras El Oued
Մահացել էմայիսի 20, 1965(1965-05-20)[1][2] (75 տարեկան)
Սետիֆ, Ալժիր
ԳերեզմանԱլժիր
Քաղաքացիություն Ալժիր
Դավանանքիսլամ
Մասնագիտությունլրագրող, գրող, գրականագետ, պատմաբան, լեզվաբան և բանաստեղծ
ԱնդամակցությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
Երեխա(ներ)Ահմեդ Թալեբ Իբրահիմի
 Mohamed Bachir El Ibrahimi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մուհամմադ ալ-Բաշիր ալ-Իբրահիմին ծնվել է 1889 թվականին Ռաս Էլ Ուեդում (Ալժիր, Կոնստանտինայից արևմուտք)։ 1908 թվականին նրա ընտանիքը գաղթել է Հիջազ, որտեղ ապրել է Մեդինա քաղաքում, 1911 թվականին Մուհամեդ Էլ Բաշիրը տեղափոխվել է Կահիրե։ Էլ Բաշիրը կրոնական կրթություն է ստացել և ծանոթ է եղել ժամանակի շատ հայտնի մուսուլման գիտնականների հետ։ 1913 թվականին ծանոթացել է ալժիրցի հայտնի գիտնական Բեն Բադիսի հետ։ Մոհամեդ Էլ Բաշիր Իբրահիմին պանարբայի դիրք է զբաղեցրել և մոտ է եղել Մեքքայի շերիֆ Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի հետ, ինչի համար 1917 թվականին Օսմանյան իշխանությունների կողմից արտաքսվել է Դամասկոս։ Այն բանից հետո, երբ 1919 թվականին Ֆեյսալ I իբն Հուսեյնն ազատագրել է Սիրիան օսմաններից, նա էլ Բաշիրին առաջարկել է ընդգրկվել Սիրիայի կառավարության կազմում։ Սակայն Էլ Բաշիրը հրաժարվել է և 1920 թվականին վերադարձել է Ալժիր։ Ալժիր վերադառնալուց հետո սկսել է համագործակցել Բեն Բադիսի հետ, որի հետ 1931 թվականին մասնակցել է Ալժիրի մուսուլման ուլեմների ասոցիացիայի ստեղծմանը։ Բեն Բադիսի մահից հետո 1940 թվականին գլխավորել է ասոցիացիան և եղել է նրա առաջնորդը մինչև 1952 թվականը[4]։ 1952 թվականին Մուհամմադ ալ-Բաշիր ալ-Իբրահիմին այցելել է Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Իրաք և Հորդանան, որտեղ միջոցներ է ստացել ալժիրցի ուսանողների ուսուցման համար[5]։ Մուհամմադ ալ-Բաշիր ալ-Իբրահիմին հանդես է եկել Ֆրանսիայից Ալժիրի անկախության օգտին։ Այդ պատճառով նա ստիպված է եղել փախչել Եգիպտոս, Ալժիր նա կարողացել է վերադառնալ միայն 1962 թվականին Ալժիրի անկախության հռչակումից հետո։ Մուհամմադ ալ-Բաշիր ալ-Իբրահիմին մահացել է 1965 թվականի մայիսի 21-ին[3].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 «https://archive.islamonline.net/?p=8893» (անգլերեն). archive.islamonline.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. «Muḥammad al-Bašīr Ṭālib al- Ibrāhīmī (1889-1965)».
  5. «http://albayan.co.uk/article2.aspx?ID=2476». {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ ալ-Բաշիր ալ-Իբրահիմի» հոդվածին։