Մորիս Սենդակ (անգլ.՝ Maurice Sendak, հունիսի 10, 1928(1928-06-10)[2][3][4][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մայիսի 8, 2012(2012-05-08)[2][3][5][…], Կոնեկտիկուտ, ԱՄՆ[1]), ամերիկացի մանկագիր և նկարազարդող, որին համաշխարհային հռչակ է բերել «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները» նկարազարդ գիրքը՝ հեղինակի նկարազարդումներով (1963

Մորիս Սենդակ
անգլ.՝ Maurice Sendak
Ծննդյան անունանգլ.՝ Maurice Bernard Sendak[1]
Ծնվել էհունիսի 10, 1928(1928-06-10)[2][3][4][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Վախճանվել էմայիսի 8, 2012(2012-05-08)[2][3][5][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԿոնեկտիկուտ, ԱՄՆ[1]
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ, կոմիքսների հեղինակ, գրող, նկարազարդող, արվեստագետ, նկարիչ, մանկագիր, սցենարիստ և ռեժիսոր
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Լաֆայեթի ավագ դպրոց[1]
Ուշագրավ աշխատանքներԱյնտեղ, որտեղ ապրում են հրեշները և In the Night Kitchen?
ԱշխատավայրAll-American Publications?[1] և FAO Schwarz?[1]
Պարգևներ
Կայքbarclayagency.com/sendak.html
 Maurice Sendak Վիքիպահեստում

ՍԵնդակի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, սակայն մեր ընթերցողին գրեթե անհայտ է մնացել, բացառությամբ մի քանի ամսագրային հրապարակումների[10][11], ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է 2014 թվականի վերջում։ ԽՍՀՄ-ում հրապարակվել է գրքի միայն մեկ թարգմանություն՝ էստոներենով[12]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները՝ Ֆիլիպ (Փինխոս) Սենդակ և Սառա Շինդլեր[13], ներգաղթել են Լեհաստանից (Լոմժա) և Ռուսաստանից 1913 թվականին և բնակվել են Բրուքլինում[14]։ Նկարազարդող որոշել է դառնալ տասներկու տարեկանում՝ ոգեշնչվելով «Երևակայություն» մուլտֆիլմից։ Հեքիաթների առաջին ժողովածուն հրապարակել է 1951 թվականին, իսկ 1963 թվականին թողարկել է իր ամենահայտնի գիրքը՝ «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները»՝ տպագրված մի շարք երկրներում։

1999 թվականին գրող, ռեժիսոր Արթուր Յորինկսի հետ մասնակցել է Pilobolus ընկերության պարային ներկայացման ստեղծմանը՝ նվիրված Հոլոքոսթին։ 2003 թվականին «Հրեշտակներն Ամերիկայում» սերիալում խաղացել է տարեց ռաբբի դերը, որի սցենարը գրել է Սենդակի ընկերը՝ Տոնի Կուշները։ Նույն թվականին սեփական նկարազարդումներով թողարկել է հոր՝ Ֆիլիպ Սենդակի «Պապիկի տանը» գիրքը (իդիշից անգլերեն թարգմանած)։

2009 թվականին Սենդակի «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները» գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։

Անձնական կյանք խմբագրել

Սենդակը եղել է համասեռամոլ, չնայած երբեք դրա մասին չի բարձրաձայնել։ Նրա խոստովանությունը հրապարակվել է միայն 2008 թվականի The New York Times ամսագրի հոդվածում։ Դա տեղի է ունեցել Սենդակի գործընկերոջ՝ հոգեվերլուծաբան Յուջինա Գլինի մահից հետո, որը մահացել է 2007 թվականի մայիսին՝ թոքերի քաղցկեղից։ Նրանց հարաբերությունները շարունակվել են 50 տարի։ Գրողի ծնողները չեն իմացել նրա կողմնորոշման մասին։ Սենդակը չի ցանկացել դա հրապարակայնացնել իր կարիերայի ընթացքում՝ գիտակցելով, որ այս խոստովանությունը կարող հեղինակազրկել իրեն՝ որպես մանկական գրողի[15]։

Գրքեր խմբագրել

Սեփական գրքերը, որոնց և՛ տեքստի հեղինակն է, և՛ նկարազարդողը.

  • Kenny’s Window (1956)
  • Very Far Away (1957)
  • The Sign on Rosie’s Door (1960)
  • The Nutshell Library (1962)
    • Alligators All Around (An Alphabet)
    • Chicken Soup with Rice (A Book of Months)
    • One Was Johnny (A Counting Book)
    • Pierre (A Cautionary Tale)
  • Where the Wild Things Are (1963)
  • Higglety Pigglety Pop! or There Must Be More to Life (1967) ISBN 0-06-028479-X
  • In the Night Kitchen (1970)
  • Ten Little Rabbits: A Counting Book with Mino the Magician (1970)
  • Some Swell Pup or Are You Sure You Want a Dog? (совместно с Мэтью Марголисом) (1976)
  • Seven Little Monsters (1977)
  • Fantasy Sketches (1981)
  • Outside Over There (1981)
  • Caldecott and Co: Notes on Books and Pictures (сборник эссе о детской литературе) (1988)
  • We Are All in the Dumps with Jack and Guy (1993)
  • Maurice Sendak’s Christmas Mystery (1995) (книжка с приложением паззла)
  • Mommy? (книжка-панорама) (2006) ISBN 0-439-88050-5
  • Bumble-Ardy (2011) ISBN 0-06-205198-9, ISBN 978-0-06-205198-1

Պարգևներ խմբագրել

Հիշողություն խմբագրել

Սենդակի հիշատակին Հյուսիսային Հոլիվուդում (Կալիֆոռնիա) անվանակոչել են դպրոց[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fox M. Maurice Sendak, Author of Splendid Nightmares, Dies at 83The New York Times, 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Maurice Sendak (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. https://web.archive.org/web/20171006144300/http://jeugdliteratuur.org/auteurs/maurice-sendak
  7. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/maurice-sendak/
  8. https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
  9. https://www.nationalbook.org/books/outside-over-there/
  10. В гостях у настоящих чудовищ; Весёлый счёт // «Весёлые картинки». 1988. № 12.
  11. Отрывок из книги Kenny’s Window: Морис Сендак. Можно ли исправить нарушенное обещание? (Перевела Ольга Мяэотс) // «Детская литература». 1997. № 3. — С. 50—51.
  12. Seal, kus elavad metsakollid (Там, где лешие живут) / Рассказал и нарисовал М. Сендак; Пер. с англ. Э. Соосаар. Таллинн: Ээсти раамат, 1989. 36 с. цв. ил.
  13. Документы о натурализации Пинхоса (Филипа) Сендака: первоначальная фамилия Синдак
  14. Документы о гражданстве США(չաշխատող հղում): Сара (Сэйди) Сендак родилась в России
  15. Cohen, Patricia, The New York Times (2008 թ․ սեպտեմբերի 9). «Concerns Beyond Just Where the Wild Things Are».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «National Book Awards — 1982». Retrieved February 27, 2012.
  17. «Lifetime Honors – National Medal of Arts». Nea.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  18. «Maurice Sendak Elementary School». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Սենդակ» հոդվածին։