Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները
«Այնտեղ,որտեղ ապրում են հրեշները», մանկական գիրք, որը նկարազարդված է ամերիկացի գրող և նկարիչ Մորիս Սենդակի կողմից։ Հրապարակվել է 1963 թվականին «Harper & Row» հրատարակչությունում՝ դառնալով ԱՄՆ մանկական ժամանակակից գրականության դասական գլուխգործոցը։ Գիրքն ընդգրկված է աշխարհի ամենավաճառված գրքերի ցանկում (ավելի քան 19 միլիոն կրկնօրինակ 2008 թվականի դրությամբ[1]), այն թարգմանված է բազմաթիվ լեզուներով։ Գրքի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ, ստեղծվել է օպերա, իսկ 2009 թվականին լույս է տեսել լիամետրաժ ֆիլմ, որը մեծ ճանաչում է ձեռք բերել։
Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները անգլ.՝ Where the Wild Things Are | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Ձև | նկարազարդ գիրք |
Հեղինակ | Մորիս Սենդակ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Նկարազարդող | Մորիս Սենդակ |
Հրատարակչություն | Harper |
Հրատարակվել է | 1963 և նոյեմբերի 13, 1963 |
![]() |
Ռուսերեն թարգմանությամբ գիրքը լույս է տեսել 2014 թվականի վերջում, արդեն հեղինակի մահվանից հետո և բնօրինակի հրապարակումից ավելի քան կես դար անց։
ՊատմությունԽմբագրել
«Հրեշները» դարձել է Սենդակի առաջին հեղինակային գիրքը, որը մինչ այդ լուսաբանել են այլ գրողներ։
Գրքի վրա աշխատանքը ՍԵնդակն սկսել է 1955 թվականին, լույս տեսնելուց ութ տարի առաջ, ընդ որում, գրքի սևագիր տարբերակում հրեշների փոխարեն մարմնավորել են ձիերը, և ենթադրյալ անվանումը պետք է լիներ «Այնտեղ, որտեղ ապրում են ձիերը» (Where the Wild Horses Are)։ Սակայն հրատարակիչն առաջարկել է փոխել այդ հերոսներին ինչ-որ այլ «էակներով», քանի որ պարզվել է, որ նկարչի մոտ չի ստացվում նկարել ձիեր[2]։Խորհելով այն մասին, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ «էակները», Սենդակը հիշում է իր մանկական տպավորությունների մասին, երբ նա գնում էր այցելության իր հարազատների տուն, որոնք հոգնեցնում էին իրեն և ասում․«Դու այնքան համով ես, որ ես քեզ հիմա կուտեմ »[3][4][5]։ Հետագայում, երբ Սենդակն աշխատում էր երգահան Օլիվեր Կլասենի հետ՝ գրքի մոտիվներով օպերայի ստեղծման վրա, նա հրեշներին տվեց իր բարեկամների անունները (Ցիպի,Մոյշե, Ահարոն, Էմիլ և Բեռնարդ)։
Գրքի հրատարակումից հետո սկզբնական շրջանում արգելում էին վաճառքը գրախանութներում և տալիս էին բացասական գնահատական, առաջին հերթին Մակսի և մոր միջև ակնառու վեճի պատճառով, որը ընդունված չէր այդ ժամանակաշրջանի մանկական գրականության մեջ։ Անցավ գրեթե երկու տարի, մինչ գրադարանավարներն ու ուսուցիչներն ամբողջովին գիտակցեցին, որ երեխաները ձգտում են կարդալ այդ գիրքը և մշտապես հարցնում դրանից․ շուտով և գրքի գրախոսությունը դարձավ ավելի թույլատրելի[6]։ Բացի դրանից, 1964 թվականին այն արժանացավ Կալդեկոտի անվան լավագույն նկարազարդումներով գիրքը մեդալին[7]։
ՍյուժեԽմբագրել
Գրքի գլխավոր հերոսը մի տղա էր Մակս անունով, ով խաղում էր տանը և հագնվում էր գայլի պես։ Մի քանի չարաճճի արարքներից հետո մայրը նրան անվանում է «հրեշ» (Wild Thing), իսկ նա ի պատասխան ասում է․«Ես քեզ կուտեմ»։ Այդ ժամանակ մայրը նրան ուղարկում է քնելու՝ առանց ընթրել։ Իր սենյակում Մակսը իրեն պատկերացնում է, որ շուրջը գտնվում է անանցանելի անտառ։ Հետո նա նավով լողում է ծովում և հայտնվում Հրեշների Աշխարհում։ Հրեշները, բնակեցնելով երկիրը, ունեին վախեցնող տեսք (խոշոր չափեր ՝ ժանիքներ և եղջյուրներ), միայն թե Մակսը հմայում է նրանց, քանի որ կարողանում է «նայել նրանց դեղին աչքերին՝ առանց թարթելու»։ Նա դառնում է բոլոր հրեշների թագավորը և հրամայում է նրանց կազմակերպել վայրի խնջույքներ, որոնց մասնակցում է և ինքը։ Միայն թե շուտով նրան սկսում է այս ամենը ձանձրացնել, և նա արդեն հրեշներին ուղարկում է քնելու՝ առանց ընթրել։ Մակսը զգում է իրեն միայնակ և վերադառնում է նավ, չնայած այն հանգամանքին, որ հրեշները խնդրում են նրան մնալ և գոռում են ․«Մենք քեզ կուտենք, մենք քեզ սիրում ենք»։ Հայտնվելով իր սենյակում՝ Մակսը հայտնաբերում է սեղանին դեռևս տաք ընթրիք։
Գեղարվեստական առանձնահատկություններԽմբագրել
- Գրքի տեքստը ծավալով մեծ չէ, ընդամենը (անգլերեն բնօրինակում) 338 բառ։ Աշխատանքի ընթացքում Սենդակը նույնիսկ կրճատել է սկզբնական տեքստը, քանի որ ցանկանում էր, որ պատմությունը մեծ մասամբ մատուցվեր նկարների միջոցով[3]։
- Սենդակի ստեղծագործություններում քննադատները գտնում են Ուիլյամ Բլեյքի պոեզիայի ազդեցությունը, մասնավորապես, Բլեյկի վագրերի հայտնի կերպարը կարելի է համադրել Սենդակի հրեշների հետ[3]։
Էկրանավորումներ և բեմադրություններԽմբագրել
- 1993 թվականին ռեժիսոր Ջին Դեյչը գրքի հիման վրա նկարահանել է կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որում պատկերը հիմնված է եղել Սենդակի օրիգինալ նկարազարդումների վրա, տեքստը կարդացվել է Ալեն Սվիֆտի կողմից, իսկ ֆիլմի երաժշտությունը ստեղծվել է Դեյչի կողմից։1988 թվականին նկարահանվել է մուլտֆիլմի այլ տարբերակ կոնկրետ երաժշտությամբ և տեքստն ընթերցել է Պիտեր Շիկելը։
- 1970-ական թվականների երկրորդ կեսին Սենդակը գրքի հիման վրա գրել է լիբրետո համանուն օպերայի համար, որի երաժշտությունը ստեղծել է բրիտանացի երաժիշտ Օլիվեր Կնասենը։ Օպերան մասամբ ցուցադրվել է 1980 թվականին Բրյուսելում, իսկ 1984 թվականին Լոնդոնում կայացել է առաջին ամբողջական ցուցադրությունը։ Հետագայում օպերան ցուցադրվել է ԱՄՆ-ում՝ 1985 թվականին Սեյնթ Փոլում և 1987 թվականին Նյու Յորքում։ Սենդակը նաև մշակել է Մոցարտի «Կախարդական սրինգ» ներկայացման հագուստը և դեկորացիան[3]։ Հետագայում, 1997 թվականին, Սենդակի լիբրետոյի հիման վրա բեմադրվել է նաև «Հրեշներ»-ի բալետային տարբերակը։
- 1993 թվականին Ուոլթ Դիսնեյ ընկերությունն սկսում է համակարգչային հատուկ էֆեկտների փորձարկումը գրքի հնարավոր էկրանավորման համար[8]։ Ֆիլմի նկարահանումները երկար են տևում և ժամանակի ընթացքում այն էականապես փոխվում է։ Գրքի հիման վրա լիամետրաժ ֆիլմը նկարահանել է Սպայկ Ջոնսը, որը լույս է տեսել 2009 թվականի հոկտեմբերի 16-ին։ Սցենարի հեղինակները Ջոնս և Ջեյվ Էջերսն են, իսկ Սենդակը հանդես է եկել պրոդյուսերներից մեկի դերում։ 2009 թվականին տեղի ունեցավ ֆիլմի հրապարակումը՝ Ջեյվ Էջերսի բեմադրմամբ։ Նույն թվականին դուրս եկավ նաև ֆիլմի մոտիվներով վիդեոխաղը Where the Wild Things [9]։
ԹարգմանություններԽմբագրել
- Ռուսերենով գրքի թարգմանությունը տպագրվել է «Ուրախ նկարներ» (ռուս.՝ «Весёлые картинки») ամսագրում 1988 թվականին (առանց թարգմանչին նշելու)[10]։
- 1989 թվականին Էննա Սոոսաարի էստոներեն թարգմանությունը լույս է տեսել Տալլինում առանձին գրքով՝ հատուկ նկարազարդումներով[11]։
- ՍԵնդակի գրքի ռուսերեն անվանումը փոխանցվել է ոչ միայն որպես «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները», նաև՝ «Այնտեղ, որտեղ հրեշներն են ապրում»[12], և նույնիսկ «Որտեղ ապրում են վայրի տղաներ» [13]։ 1988 թվականի ամսագրում թարգմանությունն ունի «Հյուր Իսկական Հրեշներին» վերնագիրը, իսկ 1988 թվականի էստոնական ամսագրի շապիկի վերջին էջի թարգմանությամբ ունի «Այնտեղ, որտեղ ապրում են սատանաները» վերնագիրը։
- 2014 թվականի վերջում գիրքը հրատարակչի կողմից հրապարակվել է «Վարդագույն շարֆ»՝ Եվգենի Կանիշենի ռուսերեն թարգմանությամբ[14]։ Գրքի անվանումը հրատարակվել է «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները» տարբերակով։
Հիշատակումներ զանգվածային մշակույթումԽմբագրել
- «The Girl Who Slept Too Little» անիմացիոն սերիալի 17-րդ եթերաշրջանում «Симпсоны» գրքում հիշատակվում է «Վայրի գազանների երկիր» անվանումով (The Land of Wild Beasts)[15]։
- Ամերիկյան մետալ խումբ Metallica-ն գրքի մոտիվներով գրել է «Where The Wild Things Are» երգը ReLoad ալբոմից։
Նշանակալից հանրային կատարումներԽմբագրել
- 2016 թվականի մարտի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, Սպիտակ Տանը Սուրբ Զատկի տոնի առթիվ բարձրաձայն կարդացին Սենդակի գիրքը, հրավիրելով բոլոր ցանկացողներին միանալ իրենց՝ քննարկելու ստեղծագործությունում նկարագրված իրադարձությունները[16][17]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Thornton, Matthew «Wild Things All Over» (Publishers Weekly, February 4, 2008)
- ↑ Warrick, Pamela. «Facing the Frightful Things» // Los Angeles Times (October 11, 1993).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Marcovitz, Hal. Maurice Sendak. (Who wrote that?) Infobase Publishing, 2006. ISBN 0-7910-8796-4
- ↑ «Wild Things: The Art of Maurice Sendak»։ www.tfaoi.com։ April 15 - August 14, 2005։ Արխիվացված օրիգինալից September 17, 2012-ին։ Վերցված է August 28, 2009
- ↑ Brockes, Emma (2011-10-02)։ «Maurice Sendak: 'I refuse to lie to children'»։ The Guardian (London)։ Վերցված է October 05, 2011
- ↑ Интервью в видеосюжете к публикации: Hugh Hart. Review: «Where the Wild Things Are Is Woolly, But Not Wild Enough» (October 16, 2009)
- ↑ American Library Association: Caldecott Medal Winners.
- ↑ «Early CG Experiments by John Lasseter and Glen Keane»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2018-10-31
- ↑ «Where The Wild Things Are: The Videogame»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-16-ին։ Վերցված է 2021-05-23
- ↑ В гостях у Настоящих Чудовищ // «Весёлые картинки». 1988. № 12.
- ↑ Sendak, Maurice. Seal, kus elavad metsakollid; Ingl. k. tlk. E. Soosaar; Iil. M. Sendak. — Tln.: Eesti Raamat, 1989. — ISBN 5450003854 (Там, где лешие живут / Рассказал и нарисовал М. Сендак; Пер. с англ. Э. Соосаар. Таллинн: Ээсти раамат, 1989.)
- ↑ Мяэотс О. Морис Сендак — повелитель диких чудищ // «Детская литература». 1997. № 3. — С. 41—50. (См. также: Ольга Мяэотс. МОРИС СЕНДАК (MAURICE SENDAK) Archived 2010-11-25 at the Wayback Machine..)
- ↑ Мир сказок: Антология / Сост. Н. Будур. — М.: ОЛМА-ПРЕСС, 2005. — С. 443. ISBN 978-5-373-03803-4
- ↑ Сендак М. Там, где живут чудовища / написал и нарисовал М. Сендак; пер. с англ. Е. Канищевой. М.: Розовой жираф, 2014. 37 с. ISBN 978-5-4370-0071-7
- ↑ «The Simpsons — Season 17, Episode 2: The Girl Who Slept Too Little — TV.com»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-11-ին։ Վերցված է 2018-10-31
- ↑ Michelle and Barack Obama perform Where the Wild Things Are at White House for Easter | People | News | The Independent
- ↑ Michelle and Barack Obama read Where the Wild Things Are – video | Life and style | The Guardian
Արտաքին հղումներԽմբագրել
- Интервью Мориса Сендака, включающее рассказ о создании книги «Там, где живут чудовища»(անգլ.)
- Морис Сендак — «Там, где живут чудовища» на сайте издательства «Розовый жираф»
- Морис Сендак — «В гостях у настоящих чудовищ» («Весёлые картинки», 1988 год)
- Морис Сендак — «Где пасутся дикие штучки» (перевод Марии Блинкиной-Мельник)
- Морис Сендак — «Там, где живут чудовища» (любительский русский перевод)
- Where the Wild Things Are (мультфильм Джина Дейча, 1973)(անգլ.)
- Where The Wild Things Are (пластилиновый мультфильм)(անգլ.)
- Where the Wild Things Are (чтение-импровизация Кристофера Уокена)(անգլ.)
- Seal, kus elavad metsakollid… (детский кукольный спектакль по книге, на эстонском языке)