Մորիս Կալլեն

կանադացի նկարիչ

Մորիս Կալլեն (անգլ.՝ Maurice Galbraith Cullen, հունիսի 6, 1866(1866-06-06)[1][2], Սենտ-Ջոնս, Newfoundland Colony - մարտի 28, 1934(1934-03-28)[1][3], Շամբլի, La Vallée-du-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[4]), կանադացի բնանկարիչ, նկարել է իմպրեսիոնիզմի ոճով։

Մորիս Կալլեն
Ծնվել էհունիսի 6, 1866(1866-06-06)[1][2]
ԾննդավայրՍենտ-Ջոնս, Newfoundland Colony
Վախճանվել էմարտի 28, 1934(1934-03-28)[1][3] (67 տարեկան)
Մահվան վայրՇամբլի, La Vallée-du-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[4]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԼանդշաֆտ և Ծովանկար
ԱշակերտներՉարլզ Ուոլթեր Սիմփսոն
 Maurice Galbraith Cullen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մորիս Կալլենը ծնվել է Նյուֆաունդլենդ կղզում, Սենտ-Ջոնս քաղաքում։ 1870 թվականին Կալլեն ընտանիքի հետ տեղափոխվում է Մոնրեալ, որտեղ սկսում է գեղարվեստական կրթություն ստանալ Մոնրեալի գեղարվեստա-արդյունաբերական խորհրդին կից գեղարվեստի դպրոցում, քանդակագործ Լուի Ֆիլիպ Էբերի մոտ։ Ինչպես իր սերնդի շատ նկարիչներ, նա տեղափոխվեց Փարիզ գեղարվեստական կրթությունը շարունակելու համար։ 1889 թվականին Փարիզ գալուց հետո նա սովորել է Գեղարվեստի դպրոցում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել ակադեմիական ուղղության ֆրանսիացի նկարիչներ Ժան Լեոն Ժերոմը և Էլի Դելոնեն։ Բայց երբ Կալլենը 1985 թվականին վերադարձավ Մոնրեալ, նա արդեն դավանում էր ֆրանսիական իմպրեսիոնիզմի սկզբունքներին։

Բնանկարի ժանրում աշխատելով, նա ժամանակի ընթացքում դարձավ Մոնրեալի իսկական տարեգիր։ Նրա մոտ հատկապես հաջող էր ստացվում մթնշաղի և գիշերային տեսարանները, մշտապես շողշողացող լույսերով։ Կալլենի մոտ հրաշալի էին ստացվում նաև ձմռային բնանկարները, նա ձյունածածկ Կանդայի մեծ նկարիչներից մեկն էր։ Ինչպես իր գործընկեր և ընկեր Ջեյմս Ուիլսոն Մորրիսը, Մորիս Կալլենը ժամանակի ընթացքում դարձավ կանադական արվեստի գլխավոր գործող դեմքերից մեկը։

Նա ռոմանտիկ տաղանդ ուներ, նրան հաջողվում էր «որսալ» լույսը և տրամադրությունը։ Նրա որոշ ստեղծագործությունների վրա ազդեցություն է ունեցել Ուիլյամ Բլեյր Բրյուսը, ում մոտ Գրյոզում, 1892-1894 թվականներին հաճախակի էր լինում Կալլենը։

Կալլենն իր հերթին ազդել է իր շատ աշակերտների վրա, երբ երկար տարիներ դասավանդում էր Մոնրեալի գեղարվեստի ընկերությունում[5]։ Նա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Սյուզոր Կոտեի վրա, որի արվեստանոցը գտնվում էր նույն շենքում, որտեղ Մորիս Կալլենի ստուդիան էր[6]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

L'Art français ցուցասրահը ներկայացրել է Կալլենի ստեղծագործությունները[7]։ 2009 թվականի հունվարի 31-ից ապրիլի 19-ը Վանկուվեր գեղարվեստի պատկերասրահում ներկայացվել է «Կանադական իմպրեսիոնիզմի լեգենդները. երեք ցուցադրություն» ցուցահանդեսը։

Պարգևներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Maurice Galbraith Cullen (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Paikowsky S. Cullen, Maurice // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T020598
  3. 3,0 3,1 3,2 répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
  5. «The Canadian Encyclopedia — Maurice Galbraith Cullen». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. ГОРИЗОНТЫ. Пейзаж в русской и канадской живописи (1860-1940) - Морис Голбрайт Каллен(չաշխատող հղում)
  7. Vie des arts, printemps 1963, n°30, p.40, "Galerie L'Art français, 370 ouest, rue Laurier: Brymner" http://www.erudit.org/feuilletage/index.html?va1081917.va1205271@56 Արխիվացված 2014-04-26 Wayback Machine
  8. «Members since 1880». Royal Canadian Academy of Arts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Maurice Galbraith Cullen National Historic Person». Parks Canada. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Կալլեն» հոդվածին։