Կանադայի ռազմական թանգարան

Կանադայի զինվորական թանգարան անգլ.՝ Canadian War Museum, ֆր.՝ Musée canadien de la guerre, ազգային ռազմապատմական թանգարան[1], որը տեղակայված է Օտտավա քաղաքի Լեբրետոն Ֆլեթս շրջանում՝ Բութ փողոցի և Շոդյեր կամրջի մոտ գտնվող Օտտավա գետի հովտի անկյունում։ Թանգարանն ընդգրկում է Կանադայի ամբողջ ռազմական պատմությունը՝ հնդկացի ցեղերի հետ հակամարտությունից մինչև եվրոպացիների մուտքը և մինչև առավել ժամանակակից հակամարտությունները։ Ներառում է ռազմական տեխնիկայի նմուշների բավականին մասշտաբային հավաքածու, որի մի մասը ցուցադրվում է առանձին օդանավարանում, իսկ մյուս մասը՝ ցուցասրահներում։

Կանադայի ռազմական թանգարան
Տեսակազգային թանգարան, ռազմական թանգարան և թանգարանի շենք
Երկիր Կանադա
ՏեղագրությունՕտտավա
ՎայրLeBreton Flats?
Հիմնադրվել է1880
Մակերես440 000 քառակուսի մետր
ՏնօրենՍթեֆեն Քուիք
Կայքwarmuseum.ca
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի էքսպոզիցիաները շատ «ընկերասեր» են այցելուների հետ։ Վերջիններս կարող են իրենց զգալ իրադարձությունների մասնակից և նույնիսկ ձեռք տալ որոշ ցուցանմուշներ։ Թանգարանի շենքում է գտնվում նաև Ռազմապատմական հետազոտական կենտրոնը և գրադարանը։ Թանգարանի հավաքածուն (այդ թվում նաև պահեստայինները) ներառում է մոտ 500 000 առարկա[2]։ Թանգարանը ծագել է 1880 թվականին, որպես ռազմական արտեֆակտների դաշնային հավաքածու, որը գտնվում էր Օտտավայի կայազորի պահպանության տակ և պաշտոնապես բացվել է 1942 թվականին։

Ի սկզբանե թանգարանը գտնվում էր Դրիլ Հոլում, Լորյե ավենյու կամրջի մոտ, այնուհետև տեղափոխվել է Սասեքս դրայվի փողոցի վրա գտնվող Կանադայի Հանրային արխիվի շենք։ Ժամանակակից շենքը բացվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Կանադայի խորհրդարանի շենքից 2 կմ դեպի արևմուտք։

Մշտական ցուցանմուշներ խմբագրել

  • Ռազմաճակատ՝ պատերազմ Կանադայի տարածքում հին ժամանակներից մինչև 1885 թվականը,
  • Թագի և երկրի համար՝ բուրական պատերազմ և առաջին համաշխարհային պատերազմ, 1885-1931 թվականներ,
  • Կրակով կոփվածները՝ երկրորդ համաշխարհային պատերազմ, 1931-1945 թվականներ,
  • Բռնի աշխարհ՝ սառը պատերազմ, խաղաղապահ գործողություններ և ոչ վաղ ժամանակում տեղի ունեցած հակամարտություններ՝ 1945 թվականից մինչ օրս,
  • Թագավորական կանադական լեգիոնի փառքի սրահ,
  • Լեբրետոնի ցուցասրահ (ռազմական տեխնիկայի՝ այդ թվում նաև հրետանու, տանկերի, ինքնագնաց կայաններ և այլ տեխնիկայի ցուցանմուշների ցուցադրում),
  • Վերածննդի սրահ՝ նեղացող պատերով խորհրդանշական սրահ,
  • Հուշասրահ՝ ամեն տարի նոյեմբերի 11-ին ժամը 11։00-ին նեղ պատուհանի միջով արևը լուսավորում է սրահում գտնվող անհայտ զինվորի գերազմանաքարը,
  • Ռազմարվեստի հավաքածու,
  • Ռազմապատմական հետազոտական կենտրոն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pierre Pontbriand. «The Canadian Encyclopedia». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  2. Canadian War Museum Fact Sheet (PDF), About the Museum, Canadian War Museum, n.d., Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 9-ին, Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի ռազմական թանգարան» հոդվածին։