Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ գվարդիա (այլ կիրառումներ)

«Սպիտակ գվարդիա» (ռուս.՝ Белая гвардия), Միխայիլ Բուլգակովի առաջին վեպը։ Նկարագրվում են 1918 թվականի վերջին Ուկրաինայում տեղի ունեցած Քաղաքացիական պատերազմի իրադարձությունները[1]։ Վեպը պատմում է ռուս մտավորական ընտանիքի և նրանց ընկերների մասին, ովքեր վերապրում էին քաղաքացիական պատերազմի սոցիալական համաղետը։ Վեպը հիմնականում ինքնակենսագրական է, համարյա բոլոր կերպարները ունեն իրենց նախատիպերը՝ Բուլգակովների բարեկամներ, ընկերներ և ընտանիքի ծանոթներ։ Վեպի դեկորացիաներ են դարձել Կիևի փողոցները և տունը, որտեղ ապրել են Բուլգակովները 1918 թվականին[2]։ Չնայած, որ վեպի ձեռագրերը չեն պահպանվել, բուլգակովագետները ստուգել են կերպարների բազմաթիվ նախատիպերի ճակատագրերը և ապացուցել են հեղինակի կողմից նկարագրված իրադարձությունների և կերպարների գրեթե փաստագրական ճշգրտությունն ու իրականությունը։

Սպիտակ գվարդիա
ռուս.՝ Белая гвардия
ՀեղինակՄիխայիլ Բուլգակով
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1923
Երկիր ԽՍՀՄ
ՀրատարակիչՆավայա Ռոսիա
Հրատարակման տարեթիվ1925
ԳՄՍՀ970-732-149-0
OCLC495367780
 The White Guard Վիքիպահեստում

Վեպ-ռեքվիեմում[3] հեղինակը նկարագրում է ռուսական մտավորական աշխարհի կործանման գործընթացը։ Ստեղծագործությունը հեղինակի կողմից ծրագրվում էր որպես մասշտաբային եռերգություն, որն կընդգրկեր քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանը։ Վեպից մի հատված առաջին անգամ հրապարակվել է «Россия» ամսագրում 1925 թվականին։ Վեպն առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել է Ֆրանսիայում 1927-1929 թվականներին։ Վեպը միանշանակ արժանացել էր քննադատության։ Խորհրդային կողմը քննադատում էր հեղինակի կողմից դասակարգային թշնամիներին հերոսացնելու, իսկ էմիգրանտական կողմը՝ Բուլգակովի նվիրվածությունը խորհրդային իշխանությանը։ Ստեղծագործությունը հիմք է հանդիսացել «Տուրբինների Օրերը»[4] պիեսի և հետագա մի քանի էկրանավորումների համար։

Սյուժե խմբագրել

 
Տուրբինների տունը, Անդրեևսկի զառիվայր, տուն № 13, «զարմանալի շենք»: Բուլգակովների ընտանիքը զբաղեցնում էր ամբողջ երկրորդ հարկը:

Վեպի գործողությունները ընթանում են 1918 թվականին, երբ քաղաքը լքում են Ուկրաինան օկուպացրած գերմանացիները, և այն գրավում են Պետլյուրայի զորքերը։ Հեղինակը նկարագրում է ռուս մտավորական ընտանիքի և նրանց ընկերների բարդ, բազմակողմ աշխարհը։ Այդ աշխարհը կոտրվում է սոցիալական կատակլիզմի ճնշման տակ և այն երբեք չի կրկնվի։ Հերոսներ Ալեքսեյ Տուրբինը, Ելենա Տուրբինա-Տալբերգը և Նիկոլկան ներգրավված են ռազմական և քաղաքական իրադարձությունների շրջապտույտի մեջ։ Քաղաքը, որում հեշտությամբ կարելի է ճանաչել Կիևը, օկուպացված է գերմանական բանակի կողմից։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրման արդյունքում այն չի հայտնվում բոլշևիկների իշխանության տակ և ապաստան է դառնում բազմաթիվ ռուսական մտավորականների և զինծառայողների համար, ովքեր փախչում են բոլշևիկյան Ռուսաստանից։ Քաղաքում ստեղծվում են Ռուսաստանի վերջին շրջանի թշնամի, գերմանացիների դաշնակից, հետման Սկորոպադսկու հովանավորության տակ գտնվող սպայական մարտական կազմակերպություններ։ Քաղաքի վրա հարձակվում է Պետլյուրայի բանակը։ Վեպի իրադարձությունների ընթացքում կնքվում է Կոմպիենի զինադադարը և գերմանացիները պատրաստվում են լքել Քաղաքը։ Փաստորեն Պետլյուրայից այն պաշտպանում են միայն կամավորները։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը, Տուրբինները հանգստացնում են իրենց ֆրանսիական զորքերի մոտեցման լուրերով, ովքեր, իբր, իջել են Օդեսայում (ըստ զինադադարի՝ նրանք իրավունք ունեին գրավել Ռուսաստանի օկուպացված տարածքները մինչև արևմուտքում գտնվող Վիսլան)։ Ալեքսեյ և Նիկոլկա Տուրբինները, ինչպես և Քաղաքի այլ բնակիչները, որպես կամավորներ միանում են պաշտպանական ջոկատներին, իսկ Ելենան պաշտպանում է տունը, որը դարձել էր ռուսական բանակի նախկին սպաների համար ապաստան։ Քանի որ Քաղաքը պաշտպանել սեփական ուժերով հնարավոր չէ, հետմանի հրամանատարությունը և վարչակազմը թողնում են այն բախտի քմահաճույքին և գնում են գերմանացիների հետ միասին (հետմանը, ընդ որում, քողարկվում է որպես գերմանական վիրավոր սպա)։ Կամավորները՝ ռուս սպաները և յունկերները անհաջող պաշտպանում են Քաղաքը առանց հրամանատարության թշնամու գերակշռող ուժերի դեմ (հեղինակը ստեղծել է գնդապետ Նայ-Տուրսի հերոսական կերպարը)։ Հրամանատարների մի մասը, գիտակցելով դիմադրության անիմաստությունը, իրենց մարտիկներին բաց են թողնում, մյուսները ակտիվորեն կազմակերպում են դիմադրությունը և զոհվում ենթակաների հետ միասին։ Պետլյուրան գրավում է քաղաքը, կազմակերպում է շքեղ շքերթ, սակայն 47 օր անց ստիպված է լինում հանձնել այն բոլշևիկներին։

Գլխավոր հերոս՝ Ալեքսեյ Տուրբինը, ով հավատարիմ էր իր պարտքին, փորձում է միանալ իր ստորաբաժանմանը (չիմանալով, որ այն ցրվել է), պայքարի մեջ է մտնում պետլյուրովցիների հետ, վիրավորվում է և պատահաբար իր սերն է գտնում՝ այն կնոջ կերպարով, ով փրկում է նրան թշնամու հետապնդումից։ Սոցիալական կատակլիզմը մերկացնում է բնավորությունները՝ ոմանք փախչում են, ոմանք նախընտրում են մահ կռվի դաշտում։ Ժողովուրդը ընդհանուր առմամբ ընդունում է նոր իշխանություն (Պետլյուրային) և նրա գալուց հետո արտահայտում է թշնամություն սպաների հանդեպ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новиков В. В. Введение // Михаил Булгаков — художник. — Московский рабочий. — М., 1996. — 357 с. — ISBN 5-239-01741-7
  2. Соколов Б. В. Булгаков. Энциклопедия, 2003, էջ 1
  3. Ребель Г. М. Художественные миры романов Михаила Булгакова, Директ-Медиа, М.:, 2013, С. 172.
  4. Рукописи не горят… // биобиблиографический указатель: к 120-летию со дня рождения М. А. Булгакова / Разумнова В. П.. — Томск: Томская обл. дет.-юнош. б-ка, 2011. — 47 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ գվարդիա (վեպ)» հոդվածին։