Թեմուր Նոդարի Չխեիձե (վրաց.՝ თემურ ნოდარის ძე ჩხეიძე, նոյեմբերի 18, 1943(1943-11-18), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2022(2022-06-05)), վրացի խորհրդային թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1994)[1], Լենինի մրցանակի դափնեկիր (1986)։

Թեմուր Չխեիձե
Ծնվել էնոյեմբերի 18, 1943(1943-11-18)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 5, 2022(2022-06-05) (78 տարեկան)
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտացումդերասան և կինոդերասան
Պարգևներ
IMDbID ID 0158524

Կենսագրություն խմբագրել

Թեմուր Չխեիձեն ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 18-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը (Դիմիտրի Ալեքսիձեի ինստիտուտ)։ 1965-1967 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Զաուգդիդիի Շալվա Դադիանիի անվան դրամատիկական թատրոնում, իսկ 1967—1970 թվականներին աշխատել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1970-1980 թվականներին աշխատել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնում[2]։

1991 թվականից համագործակցել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի հետ, բայց երկար ժամանակ մերժում էր գլխավոր ռեժիսորի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը[2]։ Ավելի ուշ Չխեիձեն ասել է. «Ես գիտեի. ինչ էլ այդտեղ անես, միշտ ավելի վատ կլինի, քան Գ. Տովստոգոնովի օրոք էր։ Բայց նա չկա, և ընդհանրապես, տովստոնոգովներ ծնվում են չափազանց հազվադեպ։ Իսկ կյանքը շարունակվում է, և ես, հիանալով այն թատրոնով, որ եղել է երբևէ, չեմ բեմադրում այնպես, ինչպես Տովստոգանովը»[3]։ Այնուամենայնիվ, 2004 թվականին Չխեիձեն զիջեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Լավրովի երկարամյա հորդորներին և նշանակվեց Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի ռեժիսոր[2]։ Լավրովի մահից հետո՝ 2007 թվականին, Չխեիձեն դարձավ թատրոնի գեղարվեստական ղեկավար[2]։

Վերջին տարիներին քննադատները գրում էին Մեծ դրամատիկական թատրոնում առաջացած լճացման մասին, և 2013 թվականի փետրվարի 19-ին Չխեիձեն հրաժարական տվեց։ Իր հրաժարականի պատճառները նա բացատրեց մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ. «Այժմ, հավանաբար, եկել է ժամանակը, երբ Մեծ դրամատիկական թատրոնին անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք ես անձամբ չեմ կարող կատարել։ Շատերն ինձ համարում են հետադիմական, սակայն դա իմ սկզբունքային ուղին էր՝ պահպանել Տովստոգանովի ժառանգությունը։ Համոզված եմ, որ կանցնեն ոչ լրիվ 10 տարիներ, և դասական արվեստը նորից պետք կլինի ռուսական թատրոնին։ Մի երիտասարդ մարդ ասել է ինձ, թե իմ ներկայացումները ժամանակավրեպ են։ Ես երախտապարտ եմ նրան ազնվության համար»[4]։

Թիմուր Չխեիձեն մահացել է 2022 թվականի հունիսի 5-ին[5]։

Պարգներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (14 փետրվարի, 2009 թվական) — հայրենական թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման ու երկարամյա ստեղծագործական գործունեության համար[6]
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ — (12 փետրվարի, 1994 թվական) — թատերական արվեստում ունեցած մեծ ներդրման համար[1]
  • ՌԴ մշակույթի նախարարության «Ռուսական մշակույթում ունեցած ներդրման համար» կրծքանշան (29 մարտի, 2013)[7]
  • Լենինի մրցանակ (1986 թվական)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Указ Президента Российской Федерации № 239 от 12 февраля 1994 года «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации“ творческим работникам Санкт-Петербургского академического Большого драматического театра имени Г. А. Товстоногова»(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Темур Чхеидзе на сайте БДТ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Дмитревская М. Вы должны знать, про какой Завет ставите (беседа с Т. Чхеидзе) // Петербургский театральный журнал. —СПб, 2007. — № 47.
  4. Кармунин О., Сопова А. (4 марта 2013). «Темур Чхеидзе: «Ни в каком театре больше работать не буду»». Культура. Известия (официальный сайт). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  5. Скончался грузинский режиссер Темур Чхеидзе
  6. Указ Президента Российской Федерации от 14 февраля 2009 года № 162 «О награждении орденом Почёта Чхеидзе Т. Н.»(չաշխատող հղում)
  7. «Владимир Мединский наградил Темура Чхеидзе серебряным знаком "За вклад в российскую культуру"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել