ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Թեյլոր» ռազմանավ

ԱՄՆ-ի Թեյլոր ռազմանավը (FFG-50) - (Օլիվեր Հազարդ Փերրի դասի ֆրեգատ), ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի նավ է եղել, որը կոչվել է կոմանդեր Ջես Ջ. Թեյլորի (1925–1965) անվամբ։ Վերջինս ռազմածովային նավատորմի օդաչու էր, ով Վիետնամի պատերազմում իր հերոսության համար հետմահու պարգևատրվել էր ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի Խաչով։

ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Թեյլոր» ռազմանավը 2014 թվականի հունվարին դուրս է գալիս Մեյփորթից

Կառուցումը խմբագրել

Թեյլորի նավակմախքը հիմնադրվել է Բաթ Այրոնս Վորքս Ընկերության կողմից, ԱՄՆՄեն նահանգի Բաթ նավահանգստային քաղաքում, 1983 թվականի մայիսի 5-ին։ Նավն անուն ստացավ և ջրարձակվեց 1983 թվականի նոյեմբերի 5-ին, իսկ շարք մտնելու մասին հրամանն արձակվեց 1984 թվականի դեկտեմբերի 1-ին, Մեն նահանգի Բաթ քաղաքում։ «Թեյլորը» հովանավորվել է Բարբարա Ա. Թեյլորի կողմից, որը նավի անվանատուի այրին էր, ինչպես նաև Դայան Թեյլոր-Օելանդի կողմից, որը նավի «պատվո տիրուհին» էր։

Պատմություն խմբագրել

Թեյլորը գրանցված էր ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն նավահանգստային քաղաքում՝ 1985-1993 թվականներին։ Նավը 1987 թվականին գործուղվել էր Հյուսիսային Եվրոպա՝ մաս կազմելով Ատլանտիկայում մշտական պատրաստության ռազմածովային ուժերին՝ ՍԹԱՆԱՎՖՈՐԼԱՆԹ-ին (STANAVFORLANT): Այնուհետև՝ 1988 և 1990 թվականներին այն գործուղվել էր Պարսից ծոց։ Մասնակցել է ՛՛Համոզիչ կամք՛՛ ռազմագործողությանը (՛՛Ըրնիսթ Վիլլ՛՛): 1993 թվականին Թեյլորի նոր գրանցման նավահանգիստը դարձավ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մեյփորթ նավահանգստային քաղաքը, քանզի Չարլսթոնի նավակայանը փակվել էր։

Մինչև 2015 թվականը, Թեյլորը գրանցված էր Մեյփորթում, Ֆլորիդա, և 14-րդ էսկադրային ականակիրների էսկադրայի մասն էր կազմում։

2008 թվականի օգոստոսին Թեյլորը մուտք գործեց Սև ծով[1]։

2010 թվականի սեպտեմբերին Թեյլորի վրայով ցածրաթռիչք անցել է Ռուսաստանի Տու-95 ռմբակոծիչը[2]։

2004 թվականի դրությամբ, այս դասի նավերի վրայից հանված է եղել հակաօդային գրեթե ամբողջ հիմնական սպառազինությունը։ 2014 թվականի հունվարի 8-ին Թեյլորը դուրս եկավ Մեյփորթի նավակայանից՝ իր վերջին, 7-ամսյա գործուղման համար՝ դեպի ԱՄՆ-ի 5-րդ և 6-րդ նավատորմերը։ 2014 թվականի փետրվարի 5-ին պլանավորված էր Թեյլորի մուտքը Սև ծով՝ ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի Մաունթ Վիթնի նավի հետ միասին՝ ի սատարումն Սոչիի օլիմպիական խաղերի[3]։

2014 թվականի փետրվարի 12-ին Թեյլորը ծանծաղուտի վրա նստեց Թուրքիայի Սամսուն նավահանգստային քաղաքի մոտ՝ 2014 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի սատարման գործողության ժամանակ[4]։ "Թուրքական նավահագստային մի ավագ պաշտոնյա հաղորդել էր, որ Սամսունի ծանծաղուտում նստելիս նավի պտուտակը վնասվածքներ էր ստացել։"[5]

Նավի նավապետը՝ կոմանդեր Դենիս Վոլփը պաշտոնից հեռացվեց[6]։

Թեյլորին շարքից դուրս բերելու հրամանը արձակվեց 2015 թվականի մայիսի 8-ին և ուղարկվեց Թայվան[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tran, Mark (2008 թ․ օգոստոսի 21). «Russia suspends military cooperation with Nato». Guardian. London. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «DoD details Russian buzzing of U.S. frigate». 2010 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «U.S. Navy Warship In Black Sea Ahead of Sochi Olympics». 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  4. «USS Taylor being inspected after running aground off Turkey». 2014 թ․ փետրվարի 18. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  5. «U.S. Warship Deployed Near Sochi Runs Aground». 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  6. Beardsley, Steven, "Navy relieves USS Taylor's commander after ship ran aground", Stars & Stripes, 25 February 2014
  7. "Six Things to Know About USS Taylor (FFG-50)", U.S. Navy, retrieved 9 May 2015

Կաղապար:NVR

Արտաքին կապեր խմբագրել

Կաղապար:Oliver Hazard Perry class frigate