Մոնթրեյ, կոչվել է նաև Մոնթրեյ սու Բուա (ֆր.՝ Montreuil. mɔ̃.tʁœj[4]), համայնք և քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում, Մեծ Փարիզ կոչվող մետրոպոլիայում։ Փարիզի արևելյան արվարձանն է, նրանից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 8,92 քառակուսի կիլոմետր տարածք։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչոթյան թվաքանակը եղել է 108 402[5] (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է գրավում դեպարտամենտում՝ Սեն Դենիից հետո, և չորրորդը՝ Իլ դը Ֆրանս երկրամասում)։

Բնակավայր
ֆր.՝ Montreuil[1]
Զինանշան
Blason ville fr Montreuil (Seine-Saint-Denis).svg

Montreuil panorama.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Առաջին հիշատակում722
Մակերես8,92 կմ²
Բնակչություն111 240 մարդ (հունվարի 1, 2019)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ93100[3]
Պաշտոնական կայքmontreuil.fr
##Մոնթրեյ (Ֆրանսիա)
Red pog.png

Նկատի առնելով մալիացիների մեծ գաղթօջախի առկայությունը քաղաքում՝ նրան կատակով անվանում են «Փոքր Բամակո» կամ «Բամակո սու Բուա»[6]։

ԺողովրդագրությունԽմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ հիշատակվել է 722 թվականին Թեոդորիքոս IV-ի հրամանագրում, Monasteriolum (փոքր վանք) անվանումով։ Միջի դարերում նրա բնակիչները Վենսենյան ամրոցն աահովել են ջրով, որի համար էլ ազատվել են հարկերից։ Բաց այդ, մթերք են մատակարարել արքունիքին (հարգի ու գովական է եղել հատկապես Մոնտրեյի դեղձը)։

XIX դարում քաղաքում զարգացել են փայտարդյունաբերությունը և շնանյութերի արտադրությունը։ Հիմնադրվել է Ժորժ Մելիեսի կինոստուդիան։

1944 թվականին Մոնտրեյը դարձել է նացիստներից ազատագրված փարիզյան առաջին արվարձանը։ Հետպատերազմյան տարիներին քաղաքի զարգացումը շարունակվել է, այստեղ բնակություն են հաստատել բազմաթիվ ներգաղթյալներ հատկապես Մալիից։

Քույր քաղաքներԽմբագրել

Մոնտրեյի քույր քաղաքներն են[7]՝

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2019The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Prononciation en français standard retranscrite selon la méthode de l'alphabet phonétique international (API).
  5. Montreuil, www.citypopulation.de
  6. ։ 29 novembre 2018 https://www.leparisien.fr/seine-saint-denis-93/montreuil-les-habitants-de-l-historique-foyer-bara-demenagent-29-11-2018-7956723.php 
  7. Coopération décentralisée, échanges internationaux Archived 2016-03-05 at the Wayback Machine., consulté le 23/10/2009.
  8. «Our twin cities- Cottbus»։ http://www.cottbus.de/։ Վերցված է 2013-06-24 

ԳրականությունԽմբագրել

  • Montreuil-sous-Bois, Philippe Hivert, Eden/Folies d'encre։
  • Arlette Auduc - Montreuil, patrimoine horticole, éditeur=Lieux Dits Éditions, année=2003, isbn 2-911330-25-0
  • Hélène Bocard - Montreuil, patrimoine de l'Entre-deux-guerres, éditeur=Lieux Dits Éditions, année=2006, isbn 978-2-905913-47-0
  • Jérôme Decoux - Usines en ville. Architecture et histoire des ateliers et usines de Montreuil, 2004, pages totales=132
  • Jérôme Decoux - Montreuil, patrimoine industriel, éditeur=Lieux Dits Éditions, année=2008, isbn 978-2-905913-39-5

Արտաքին հղումներԽմբագրել