Մոյզե Կեն

իտալացի ֆուտբոլիստ

Մոյզե Կեն (իտալ.՝ Moise Kean, փետրվարի 28, 2000(2000-02-28)[1][2], Վերչելի, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Մոյզե Կեն
Moise Kean
Կենը Յուվենտուսի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Moise Bioty Kean
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 2000(2000-02-28)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Վերչելի, Պիեմոնտ, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 27
Պատանեկան կարիերա
2007 Իտալիա Աստի
2007-2010 Իտալիա Տորինո
2010-2017 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Իտալիա Յուվենտուս 16 (7)
2017-2018   Իտալիա Վերոնա 19 (4)
2019-ներկա Անգլիա Էվերթոն 0 (0)
Ազգային հավաքական
2015 Իտալիա Իտալիա Մ15 6 (2)
2015 Իտալիա Իտալիա Մ16 4 (3)
2015-2017 Իտալիա Իտալիա Մ17 17 (8)
2017-2018 Իտալիա Իտալիա Մ19 6 (4)
2018 Իտալիա Իտալիա Մ20 1 (2)
2018-ներկա Իտալիա Իտալիա Մ21 5 (2)
2018-ներկա Իտալիա Իտալիա 3 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Յուվենտուս խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Կենը սկսել է Տորինոյում[4][5]։ 2010 թվականին նա միացավ Յուվենտուսի ակադեմիային[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 19-ին՝ փոխարինելով Մարիո Մանջուկիչին Պեսկարայի դեմ խաղում[7][8] և դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Սերիա A-ում[9]։ Նոյեմբերի 22-ին Կենը դարձավ առաջին 2000-ական թվականներին ծնված ֆուտբոլիստը[10], ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում՝ փոխարինելով Միրալեմ Պյանիչին Սևիլիայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի մայիսի 27-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[12]՝ դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի 5 հիմնական առաջնություններում[13]։

2017 թվականի օգոստոսի 31-ին Կենը երկարաձգեց իր պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2020 թվականը, ինչից հետո վարձավճարով միացավ Վերոնային[14][15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Տորինոյի դեմ խաղում[19]։ 2018 թվականի հունվարի 28-ին իտալացին դուբլ ձևակերպեց Ֆիորենտինայի դեմ խաղում[20]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[21]։ Վերոնայի կազմում Կենը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[22]։

2019 թվականի հունվարի 12-ին Կենը գոլ խփեց Իտալիայի գավաթի Բոլոնյայի դեմ խաղում[23]։ Մարտի 8-ին նա 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում[24][25][26]։ Մարտի 30-ին իտալացին խփեց Էմպոլիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին[27][28]։ Ապրիլի 6-ին նա փոխարինման մտավ և գոլ խփեց Միլանի դեմ հանդիպման 84-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[29][30]։ Ապրիլի 13-ին Կենը գոլ խփեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում, սակայն Յուվենտուսը պարտվեց 2-1 հաշվով[31][32]։ 2018-19 մրցաշրջանում իտալացին դարձավ 7 գոլի հեղինակ անցկացրած 17 հանդիպումներում[33]՝ գրավելով միջազգային հանրության ուշադրությունը[34][35][36]։

Էվերթոն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 4-ին Կենը 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[37][38][39]։ Ակումբը նրա համար վճարեց 27.5 միլիոն եվրո[40][41][42]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կենը իրավասու էր ներկայացնել Իտալիան և Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում[43][44]։ 2016[45] և 2017[46] թվականներին նա Իտալիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնություններին՝ ամեն մրցաշարում դառնալով 1-ական գոլի հեղինակ[47][48]։ 2018 թվականին Կենը մասնակցեց Իտալիայի Մ19 առաջնությանը։ Այստեղ նա գոլի հեղինակ դարձավ խմբային փուլի Նորվեգիայի[49][50] և կիսաեզրափակչի Ֆրանսիայի[51][52] դեմ խաղերում՝ օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ[53]։ Հուլիսի 29-ին նա փոխարինման մտավ եզրափակչի Պորտուգալիայի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում[54]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և տեղափոխելով խաղը լրացուցիչ ժամանակ[55], որտեղ սակայն Իտալիան պարտվեց 3-4 հաշվով[56]։ Կենը ընդգրկվեց առաջնության պահեստային խորհրդանշական հավաքականում[57] և դարձավ 2-րդ լավագույն ռմբարկուն՝ խփած 4 գոլերով[58]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[59][60]՝ անցկացնելով 2 հանդիպում[61]։

Իտալիայի ազգային հավաքական Կենը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 16-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղերի համար[62][63][64]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 20-ին՝ փոխարինելով Դոմենիկո Բերարդիին Միացյալ Նահանգների դեմ խաղում[65]։ Իր առաջին գոլը Կենը խփեց 2019 թվականի մարտի 23-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[66][67]՝ դառնալով Իտալիայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել հավաքականի կազմում[68][69]։ 3 օր անց՝ Լիխտենշտայնի դեմ խաղում նա խփեց իր երկրորդ գոլը ազգային հավաքականում[70][71]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[72]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվենտուս 2016–17 Սերիա A 3 1 0 0 1 0 4 1
2018–19 13 6 1 1 3 0 17 7
Ընդհանուր 16 7 1 1 4 0 0 0 21 8
Վերոնա (վարձավճար) 2017–18 Սերիա A 19 4 1 0 20 4
Էվերթոն 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 35 11 2 1 4 0 0 0 41 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[72]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 2 2
Ընդհանուր 3 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 23, 2019 Ֆրիուլի մարզադաշտ, Ուդինե, Իտալիա   Ֆինլանդիա 2–0 2–0 Եվրո 2020 Որակավորում
2. Մարտի 26, 2019 Էնիո Տարդինի մարզադաշտ, Պարմա, Իտալիա   Լիխտենշտայն 5–0 6–0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Յուվենտուս

Միջազգային խմբագրել

Իտալիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2018[55]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Italy - M. Kean - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  4. uefa.com (2016 թ․ դեկտեմբերի 3). «UEFA.com's weekly wonderkid: Moise Kean». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  5. «Moise Kean: Who is Juventus' 16-year-old kid represented by Raiola?». Mail Online. 2016 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «Who is 16-year-old Juventus sensation Moise Kean? Introducing the 'new Balotelli' wanted by Manchester City and Arsenal | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Juventus FC - Delfino Pescara 1936, Nov 19, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «Juventus 3-0 Pescara». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «16-year-old Moise Kean makes Juventus debut as first Serie A player born in 2000s». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  10. UEFA.com. «Moise Kean makes UEFA Champions League history». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  11. «Sevilla FC - Juventus FC, Nov 22, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «Bologna FC 1909 - Juventus FC, May 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  13. «Moise Kean Makes History, Seals Final Win For Juventus». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  14. «Good luck, Moise! - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  15. «Official: Kean loaned to Verona | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  16. «Transfer deadline day: Juventus send highly-rated Kean on loan to Verona | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  17. «OFFICIAL: Moise Kean joins Hellas Verona». Juvefc.com (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  18. «Hellas Verona - ACF Fiorentina, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  19. «Torino FC - Hellas Verona, Oct 1, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «ACF Fiorentina - Hellas Verona, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  21. «Moise Kean scores first Serie A brace | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «Moise Kean | Football Stats | Everton | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  23. «Bologna FC 1909 - Juventus FC, Jan 12, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  24. «Juventus FC - Udinese Calcio, Mar 8, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  25. Jones, Matt. «Cristiano Ronaldo Rested as Moise Kean Inspires Juventus Past Udinese in Serie A». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  26. «Juventus 4-1 Udinese: Moise Kean scores twice as champions go 19 points clear» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «Juventus FC - FC Empoli, Mar 30, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  28. «Teenager Kean gives Juve narrow win over stubborn Empoli». euronews (անգլերեն). 2019 թ․ մարտի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  29. «Juventus FC - AC Milan, Apr 6, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  30. «Moise Kean: Juventus teen scores winner days after being racially abused». CNN. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  31. «SPAL - Juventus FC, Apr 13, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  32. «Juventus fall at SPAL as Moise Kean takes Balotelli record». AS.com (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  33. «Moise Kean | Football Stats | Everton | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  34. «Moise Kean: The 'miracle' Italy have been praying for | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  35. «Moise Kean admits 'stealing' from Juventus team-mate in bid for glory». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  36. «Moise Kean: Patience has paid off for Juve's future star». Football Whispers (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  37. «Everton Sign Striker Kean». www.evertonfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  38. «Moise Kean joins Everton from Juventus». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  39. «Moise Kean: Everton sign Italy striker from Juventus» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  40. «Thank you Moise Kean, and good luck!». Juventus.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  41. «Everton sign Juve striker Kean on five-year deal». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  42. «Everton confirm £27.5m signing of Moise Kean from Juventus». Mail Online. 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  43. «Paul Pogba FaceTimes Juventus sensation Moise Kean to give him advice as Man City and Arsenal eye swoop». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  44. McLeman, Neil (2016 թ․ նոյեմբերի 24). «Who is Moise Kean? Mino Raiola's latest wonderkid in profile». mirror. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  45. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  46. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  47. «Italy U17 - Serbia U17, May 6, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  48. «Croatia U17 - Italy U17, May 3, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  49. «Italy U19 - Norway U19, Jul 22, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  50. UEFA.com. «Under-19 - Italy-Norway». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  51. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  52. UEFA.com. «Under-19 - Italy-France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  53. «Italy to face Portugal in Under-19 European Championship final». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  54. «Italy U19 - Portugal U19, Jul 29, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  55. 55,0 55,1 UEFA.com. «Under-19 - Italy-Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  56. «Portugal U19 4-3 Italy U19 (AET): Pedro Correia snatches dramatic winner in Euro final». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  57. UEFA.com. «Under-19 EURO team of the tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  58. «Domingos Quina, Moise Kean, Joao Filipe impress at Under-19 Euros». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  59. «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  60. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  61. UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  62. «Kean to get Italy call | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  63. «Breaking: Kean to receive Italy call-up». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  64. «Moise Kean to get called up to Italy senior squad for United States friendly». Black & White & Read All Over. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  65. «Italy - United States, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  66. «Italy - Finland, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  67. Verschueren, Gianni. «Moise Kean Scores Debut Goal, Italy Beat Finland 2-0 in Euro 2020 Qualifier». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  68. «Moise Kean makes history in Italy victory». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  69. «Football news - Moise Kean scores on debut as Italy overcome Finland in Euro 2020 qualifier». Eurosport. 2019 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  70. «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  71. Simpson, Christopher. «Moise Kean, Italy Beat Liechtenstein 6-0 in Euro 2020 Qualifying». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  72. 72,0 72,1 «Moise Kean». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  73. «Record-breaking Juventus win sixth straight Serie A title | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  74. «Juventus win record eighth successive Serie A as Ronaldo completes set». The Independent (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  75. Bandini, Paolo (2017 թ․ մայիսի 18). «Juventus win Coppa Italia and complete first step to treble of their dreams | Paolo Bandini». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  76. CNN, Euan McKirdy. «Ronaldo back to winning ways with Italian Super Cup final triumph». CNN. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոյզե Կեն» հոդվածին։