Մոհամեդ Իբրահիմի Էլ Բաշիր

Մոհամեդ Իբրահիմի Էլ Բաշիր (արաբ․՝ محمد البشير الإبراهيمي‎‎, հունիսի 14, 1889(1889-06-14)[1][2], Ras El Oued - մայիսի 20, 1965(1965-05-20)[1][2], Սետիֆ, Sétif Province, Ալժիր)[3], ալժիրցի գիտնական աստվածաբան, հասարակական և կրոնական գործիչ, լրագրող, Ալժիրի մահմեդական ուլեմների ասոցիացիայի անդամ։

Մոհամեդ Իբրահիմի Էլ Բաշիր
Bachir Ibrahimi.jpg
Ծնվել էհունիսի 14, 1889(1889-06-14)[1][2]
Ras El Oued
Մահացել էմայիսի 20, 1965(1965-05-20)[1][2] (75 տարեկան)
Սետիֆ, Sétif Province, Ալժիր
ԳերեզմանԱլժիր
ՔաղաքացիությունFlag of Algeria.svg Ալժիր
Դավանանքիսլամ
Մասնագիտությունլրագրող, գրող, գրականագետ, պատմաբան, լեզվաբան և բանաստեղծ
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
Երեխա(ներ)Ահմեդ Թալեբ Իբրահիմի
Commons-logo.svg Mohamed Bachir El Ibrahimi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մոհամեդ Էլ Բաշիր Իբրահիմին ծնվել է 1889 թվականին Ռաս Էլ Ուեդում (Ալժիր, Կոնստանտինայից արևմուտք)։ 1908 թվականին նրա ընտանիքը գաղթել է Հիջազ, որտեղ ապրել է Մեդինա քաղաքում, 1911 թվականին Մուհամեդ Էլ Բաշիրը տեղափոխվել է Կահիրե։ Էլ Բաշիրը կրոնական կրթություն է ստացել և ծանոթ է եղել ժամանակի շատ հայտնի մահմեդական գիտնականների հետ։ 1913 թվականին ծանոթացել է ալժիրցի հայտնի մահմեդական գիտնական Բեն Բադիսի հետ։ Մոհամեդ Էլ Բաշիր Իբրահիմին պանարբայի դիրք է զբաղեցրել և մոտ է եղել Մեքքայի շերիֆ Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի հետ, ինչի համար 1917 թվականին Օսմանյան իշխանությունների կողմից արտաքսվել է Դամասկոս։ Այն բանից հետո, երբ 1919 թվականին Ֆեյսալ I իբն Հուսեյնն ազատագրել է Սիրիան օսմաններից, նա էլ Բաշիրին առաջարկել է ընդգրկվել Սիրիայի կառավարության կազմում։ Սակայն Էլ Բաշիրը հրաժարվել է և 1920 թվականին վերադարձել է Ալժիր։ Ալժիր վերադառնալուց հետո սկսել է համագործակցել Բեն Բադիսի հետ, որի հետ 1931 թվականին մասնակցել է Ալժիրի մուսուլման ուլեմների ասոցիացիայի ստեղծմանը։ Բեն Բադիսի մահից հետո 1940 թվականին գլխավորել է ասոցիացիան և եղել է նրա առաջնորդը մինչև 1952 թվականը[4]։ 1952 թվականին Մոհամեդ Էլ Բաշիրն այցելել է Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Իրաք և Հորդանան, որտեղ միջոցներ է ստացել ալժիրցի ուսանողների ուսուցման համար[5]։ Մոհամեդ Էլ Բաշիր Իբրահիմին հանդես է եկել Ֆրանսիայից Ալժիրի անկախության օգտին։ Այդ պատճառով նա ստիպված է եղել փախչել Եգիպտոս, Ալժիր նա կարողացել է վերադառնալ միայն 1962 թվականին Ալժիրի անկախության հռչակումից հետո։ Մոհամեդ Էլ Բաշիր Իբրահիմին մահացել է 1965 թվականի մայիսի 21-ին[3].

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi
  3. 3,0 3,1 «https://archive.islamonline.net/?p=8893» (անգլերեն)։ archive.islamonline.net։ Վերցված է 2017-07-11 
  4. «Muḥammad al-Bašīr Ṭālib al- Ibrāhīmī (1889-1965)» 
  5. «http://albayan.co.uk/article2.aspx?ID=2476» 

Արտաքին հղումներԽմբագրել