Նաոխրեբ

գյուղ Վրաստանում
(Վերահղված է Մոխրեբից)

Նաոխրեբ կամ Նորխեբ (Մորխեբ, վրացերեն՝ ნაოხრები), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում՝ Ախալցխա քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևմուտք, փոքր-ինչ թեք արևմտահայաց սարահարթին, ծովի մակերևույթից 1130-1240 մ բարձրության վրա[2]:

Գյուղ
Նաոխրեբ
վրացերեն՝ ნაოხრები
Կոորդինատներ: 41°35′56″ հս․ լ. 42°51′30″ ավ. ե. / 41.59889° հս․. լ. 42.85833° ավ. ե. / 41.59889; 42.85833
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալցխայի
Հիմնադրված է1830 թ.
ԲԾՄ1300 մ
Խոսվող լեզուներՎրացերեն (որպես պետական)
Հայերեն (որպես մայրենի)
Բնակչություն488[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ կաթողիկե եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Նաոխրեբ (Վրաստան)
Red pog.png
##Նաոխրեբ (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Գյուղի բնակիչները հայեր են, որոնց նախնիները, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխվել են Կարինի գավառի Արծաթի, Կամպիր, Ղարակեպակ և Հինձք գյուղերից[2][3][4][5][6][7][8][9]:

Նաև հայտնի է, թե որ ազգատոհմի նախնիները որ բնակավայրից են տեղափոխվել Նաոխրեբ: Պապոյենք կամպիրցիներ են, Փիլոսենք, Ղազարենք և Մելքոնենք` արծաթցիներ, Ղևենենք` ղարակեպակցիներ, իսկ Նազարեթենք և Փաշենք` հինձքցիներ[2][9]:

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ, ինչպես նաև անասնապահությամբ: Գյուղի մոտակայքում արդյունահանվում է գորշ ածուխ:

Եկեղեցական կյանքԽմբագրել

Գյուղի հավատավոր բնակչությունը հիմնականում Հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդներ են[2]:

Հայտնի է, որ գյուղի առաջին քահանան եղել է տեր Սահակ Ղազարյանը, ում շիրմաքարը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում[10]:[11]: 1991 թվականին քահանայագործելիս է եղել Սարգիս Մելքոնյանը, ում շիրմաքարը նույնպես գտնվում է եկեղեցու արևելյան կողմում[10][12]: 1915 թվականին գյուղի եկեղեցու քահանա է նշանակվել Բագրատ Տեր-Սիմոնյանցը, ով այդ պաշտոնում հիշվում է նաև 1916 թվականին[10][13][14]: 1936 թվականին հիշատակվում է Սարգիս քահանան, ում շիրմաքարը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում[10]: 1965 թվականին հիշվում է տիրացու Պետրոս Մուրադյանը[10]: 1994 թվականի մարտից մինչև 2003 թվականը գյուղի բնակչության հոգևոր կարիքները սպասարկում էր Էմմանուել վարդապետ Տապպաղյանը, ով պատարագ էր մատուցում նաև Աբաթխև, Ղուլալիս, Ծինուբան և Սուխլիս գյուղերում[10]: 2008 թվականից գյուղի քահանան է տեր Պողոս Գրիգորյանը, ով հովվում է նաև Աբաթխև, Ծինուբան և Ղուլալիս գյուղերին[15]:

Գյուղում գործում է Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին (կառուցված` 1860 թ.) և նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը:

Պատմական հուշարձաններԽմբագրել

Նաոխրեբը հարուստ է պատմական հուշարձաններով, այդ թվում եկեղեցի, հին գերեզմանոցներ և այլն[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 243։ ISBN 978-99941-875-0-8 
  3. Յ. Քօսեան (1902)։ «Հանդէս Ամսօրեայ»։ Ախալցխա։ էջ 83 
  4. Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 201։ ISBN 978-99941-875-0-8 
  5. Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 202։ ISBN 978-99941-875-0-8 
  6. Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 212։ ISBN 978-99941-875-0-8 
  7. Յ. Քօսեան (1926)։ Բարձր Հայք, հատոր Բ։ Վիեննա։ էջ 100 
  8. Պ. Յակոբեան (1993)։ Հրաւէր ողջմտութեան։ Ս. Էջմիածին։ էջ 131 
  9. 9,0 9,1 Հ. Հակոբյան (2002)։ Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը։ Երևան։ էջ 150 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 247։ ISBN 978-99941-875-0-8 
  11. Հ. Հակոբյան (2002)։ Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը։ Երևան։ էջ 152 
  12. Յ. Քօսեան (1992թ.-ի մարտ)։ Հանդէս Ամսօրեայ։ Ախալցխա։ էջ 83 
  13. Ա. Դավթյան (1997)։ Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում։ Երևան։ էջ 180 
  14. Օրացոյց եւ պատկեր տօնից։ Թիֆլիս։ 1916։ էջ 79 
  15. Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 248։ ISBN 978-99941-875-0-8