Մյունստերի համալսարան
«Մյունստերի համալսարանը» (գերմ.՝ Westfälische Wilhelms-Universität Münster, WWU) պետական համալսարան, որը գտնվում է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի Մյունստեր քաղաքում։
Մյունստերի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և հասարակական համալսարան |
Կարգախոս | wissen.leben և living.knowledge |
Հիմնադրված է | 1902 և հուլիսի 1, 1902 |
Տնօրեն | Johannes Wessels? |
Ընդհանուր անձնակազմ | 7850 մարդ |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3], Եվրոպայի համալսարանների միություն[4] և Informationsdienst Wissenschaft e.V.?[5] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մյունստեր |
Կայք | uni-muenster.de(գերմ.)(անգլ.) |
Westfälische Wilhelms-Universität Վիքիպահեստում |
Այն Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանն է և գերմանական մտավոր կյանքի առաջատար կենտրոններից մեկը՝ ունենալով ավելի քան 43,000 ուսանող, 15 ֆակուլտետ, 120 և ավելի ուսումնական ոլորտներ։ Համալսարանն առաջարկում է առարկաների լայն շրջանակ՝ գիտության, հասարակական գիտությունների և հումանիտար գիտությունների ոլորտներում։ Որոշ դասընթացներ դասավանդվում են նաև անգլերեն լեզվով՝ ներառյալ ասպիրանտուրայի ծրագրերը, ինչպես նաև՝ գեոինֆորմատիկայի, աշխարհագրական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի ասպիրանտուրայում։
Պրոֆեսորներն ու նախկին ուսանողները նվաճել են Եվրոպայում ամենահեղինակավոր և ամենալավ ֆինանսավորվող Լեյբնիզի տասը մրցանակներ և մեկ Ֆիլդսյան մրցանակ։ Մյունստերի համալսարանը հաջող է հանդես եկել նաև Գերմանիայի կառավարության Գերազանցության Նախաձեռնության իրականացման գործում:
ՊատմությունԽմբագրել
Համալսարանի պատմությունը սկսվել է 1588 թվականին հիմնադրված «Մյունստերի Եսուիթ» քոլեջից և 1040 թվականին հիմնադրված Լիբֆրաուեն մենաստանից, որտեղից էլ համալսարանը վերցրել է իր կնիքը։ Մենաստանը լուծարվեց 1773 թվականին, և 1780 թվականի ապրիլի 16-ին դրա միջոցները օգտագործվեցին՝ հիմնադրելու Մյունստերի համալսարանը։
1631 թվականին Ուրբանոս VIII-ը և Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ II-ն արտոնություններ շնորհեցին համալսարան հիմնել Մյունստերում։ Այնուամենայնիվ, ֆինանսավորման բացակայության պատճառով, այն շահագործման է հանձնվել միայն 1780 թվականին չորս ֆակուլտետներով՝ իրավագիտություն, բժշկություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն[6] ։
1843 թվականին այն վերանվանվեց «Աստվածաբանության և փիլիսոփայության ակադեմիա»[6] (ոչ պաշտոնական «Մյունստերի ակադեմիա»)։
Հաստատության հիմնարկեքի արարողությունը կատարել է Ֆրանց Ֆրայհեր ֆոն Ֆյուրստենբերգը։ Համալսարանն իր ներկայիս անունը ստացել է 1907 թվականի օգոստոսի 22-ին կայսր Վիլհելմ II-ի կողմից [6]։
Եվրոպական աստիճաններԽմբագրել
1999 թվականին սկսվեց Բոլոնիայի գործընթացը ՝ ուղղված բարձրագույն կրթության որակավորումների չափանիշների և որակի համադրելիության ապահովմանը։ Մյունստերի բիզնեսի կառավարման և տնտեսագիտության դպրոցն առաջինն էր, որ սահմանեց բակալավրի և մագիստրոսի կոչումները։
2006-2007 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակում գրեթե բոլոր ուսումնական ծրագրերը փոփոխվել են բակալավրիատի/մագիստրատուրայի համակարգին համապատասխան: Բացառություն են կազմել միայն բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության և իրավագիտության պետական քննությունները [7] ։
ԴասակարգումԽմբագրել
Մյունստերի համալսարանը գերմանական U15 ասոցիացիայի անդամ է, որը Գերմանիայի տասնհինգ խոշոր հետազոտական-ինտենսիվ և առաջատար բժշկական համալսարանների կոալիցիա է ՝ լիարժեք կարգապահական սպեկտրով։
Լայդենի համալսարանի վարկանիշում Մյունստերը զբաղեցնում է երրորդ տեղը լավագույն գերմանական համալսարանների շարքում՝ անկախ վարկանիշի չափից: Զարգացած ճյուղերից են՝ մաթեմատիկա, քիմիա, բժշկություն և բիզնես հետազոտություններ։ Համաձայն Շանհայի համալսարանական դասակարգման ՝ Մյունստերի համալսարանը քիմիայի չորրորդ լավագույն գերմանական համալսարանն է (քիմիայի ոլորտում 46-րդ լավագույն համալսարանը աշխարհում): Մաքս Պլանկի մրցանակի երկու դափնեկիրներ և Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցի մրցանակակիրներ ներկայումս մաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսորներ են։
ԿառուցվածքԽմբագրել
- Բողոքական աստվածաբանության ֆակուլտետ
- Կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ
- Իրավագիտության
- Տնտեսագիտության (Մյունստերի բիզնեսի կառավարման և տնտեսագիտության դպրոց) ֆակուլտետ
- Առողջության գիտության ֆակուլտետ (բժշկություն և ստոմատոլոգիա)
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Կրթական և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Կապի գիտության ինստիտուտ (IfK) (PR, լրագրություն, մեդիա գիտություն)
- Հոգեբանության և սպորտի գիտության ֆակուլտետ
- Պատմության / փիլիսոփայության ֆակուլտետ
- Բանասիրության ֆակուլտետ
- Բնական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Քիմիայի և դեղագործության ֆակուլտետ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Երկրի գիտության ֆակուլտետ
- Երաժշտության ֆակուլտետ
ԳրադարանԽմբագրել
Համալսարանի կենտրոնական գրադարանը Մյունստերի համալսարանական և պետական գրադարանն է, որը հանդիսանում է նաև Վեստֆալիայի տարածաշրջանային գրադարանը: 2011 թվականի դրությամբ գրադարանն ունի ավելի քան 6,2 միլիոն հատոր, որից 2.68 միլիոն հատորը պահվում է գրադարանում, իսկ 3,53 միլիոն հատորը պահվում է 146 ֆակուլտետի և ֆակուլտետային գրադարաններում: Դրանցից 47.350-ը էլեկտրոնային հոդվածներ և թերթեր են [8] ։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Մյունստերի այգին համալսարանի պատմական բուսաբանական այգին է։
Ուսանողական կյանքԽմբագրել
Համալսարանն առաջարկում է շատ ակտիվ ուսանողական կյանք: Համալսարանի մարզական ակումբն առաջարկում է ավելի քան 100 մարզական դասընթացներ, մարզական շրջագայություններ, հետագա կրթություն և միջազգային մրցաշարեր:[9]: Համալսարանի ՏՏ ոլորտը տրամադրում է տեղեկատվության մշակման և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոնացված ծառայություններ: Այն հնարավորություն է տալիս ուսանողներին սովորելու ՏՏ ստանդարտ և հատուկ ծրագրեր [10]։ Օտար լեզուներ կարելի է սովորել համալսարանի լեզվական կենտրոնում : Այն առաջարկում է ավանդական լեզվի դասընթացներ, տանդեմի դասընթացներ (տարբեր մայրենի լեզուներով երկու անձ հանդիպում են, որպեսզի միմյանցից սովորեն) և լեզվական վկայագրեր (օրինակ ՝ Յունիսերտ) [11]։ Մշակութային ծրագիրը ներառում է նաև տարբեր թանգարաններ, երաժշտություն (երգչախմբեր, համույթներ, նվագախումբ), թատրոններ և կինոթատրոններ [12] ։ Ուսանողական կազմակերպությունները, ինչպիսիք են ԱՅՍԵԿը, Եվրոպական ուսանողների ֆորումը և շատ ավելի կազմակերպություններ, ներկայացված են բարձր անդամակցությամբ։ Մյունստեր քաղաքն ինքնին շատ ակտիվ գիշերային կյանք ունի ՝ ավելի քան 1000 բար և ակումբ: Որպես Վեստֆալյան հաշտության քաղաք՝ Մյունստերը նույնպես ունի շատ հարուստ մշակութային կյանք:
Ականավոր շրջանավարտներԽմբագրել
- Յոհաննես Գեորգ Բեդնորց (ծնվել է 1950 թվականին), Նոբելյան մրցանակակիր (1987)
- Ուրսուլա ֆոն դեր Լեյեն (ծնվել է 1958 թվականին), բժիշկ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ
- Քուրթ Շումախեր (1895–1952), քաղաքական գործիչ
- Կարլ Ուայերստրաս (1815–1897), մաթեմատիկոս
- Արթուր Վայֆերիխ (1884–1954), մաթեմատիկոս
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
- ↑ https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution72
- ↑ 6,0 6,1 6,2 Online-Redaktion Westfälische Wilhelms-Universität Münster, Westfälische Wilhelms-Universität Münster։ «Geschichte der WWU Münster - Struktur»։ www.uni-muenster.de
- ↑ [1] Study guide - range of courses and corresponding degrees. Retrieved 25. September 2012.
- ↑ [2] ULB inventory. Retrieved 25. September 2012.
- ↑ [3] Homepage of the university's sports organization (in German).
- ↑ [4] Homepage of the university's IT organization (Zentrum für Informationsverarbeitung" (ZIV)).
- ↑ [5] Homepage of the university's language center.
- ↑ [6] Homepage of the university's cultural programme