Կուրտ Շումախեր

գերմանացի քաղաքական գործիչ

Կուրտ Շումախեր (գերմ.՝ Schumacher, հոկտեմբերի 13, 1895(1895-10-13)[1][2][3][…], Խելմնո, Մարիենվերդեր, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - օգոստոսի 20, 1952(1952-08-20)[5][1][2][…], Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) գործիչ։ ԳՍԴԿ անդամ է 1918 թվականից։ 1920-1924 թվականներից սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Շվեբիշե տագվախտ» (գերմ.՝ «Schwabische Tagwacht») թերթի խմբագիր Շտուտգարտում։ 1930-1933 թվականներին՝ Ռայխստագի պատգամավոր։ Ֆաշիստական դիկտատուրայի տարիներին (1933-1945 թվականներ) եղել է համակենտրոնացման ճամբարում (1943- 1944 թվականների ընդմիջումով)։ Ֆաշիզմի ջախջախումից հետո Արևմտյան Գերմանիայում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերականգնելու կազմակերպիչներից, սոցիալ-դեմոկրատներին և կոմունիստներին միասնական կուսակցության մեջ միավորելու հակառակորդ։ Հիմնադիր ժողովում (Հանովեր, 1946 թվական) ընտրվել է ԳՍԴԿ նախագահ։ Ռեֆորմիզմի, դասակարգային համագործակցության և հակակոմունիզմի գաղափարների կողմնակից։

Կուրտ Շումախեր
գերմ.՝ Kurt Schumacher
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1895(1895-10-13)[1][2][3][…]
ԾննդավայրԽելմնո, Մարիենվերդեր, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 20, 1952(1952-08-20)[5][1][2][…] (56 տարեկան)
Մահվան վայրԲոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]
ԳերեզմանStadtfriedhof Ricklingen
Քաղաքացիություն Գերմանիա[6],  Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Մասնագիտությունlegal counselor, քաղաքական գործիչ և Դիմադրության մարտիկ
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր և chairman of the Social Democratic Party?
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե խաչ 2-րդ դասի
 Kurt Schumacher (politician) Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 596