Մյոդլինգ[3] (գերմ.՝ Mödling), քաղաք Ավստրիայում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնը Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում[4]։ Ընկած է այդ երկրամասի արդյունաբերական գոտում՝ երկրի մայրաքաղաք Վիեննայի անմիջական հարևանությամբ (սահմանակցում է հարավից` կենտրոնից գտնվելով շուրջ 15 կիլոմետր հեռավորության վրա)։ Զբաղեցնում է 10,04 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20 555 (2014-ին՝ 20 495[5]): Քաղաքը առաջին հերթին հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Եվրոպայի առևտրային ամենաընդարձակ կենտրոններից մեկը՝ Shopping City Süd-ը (SCS):

Բնակավայր
Մյոդլինգ
գերմ.՝ Mödling
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես10,04 կմ²
ԲԾՄ246 մետր
Բնակչություն20 555 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02236
Փոստային դասիչ2340[2]
Ավտոմոբիլային կոդMD
Պաշտոնական կայքmoedling.at
Մյոդլինգ (Ավստրիա)##
Մյոդլինգ (Ավստրիա)

Անվանումը խմբագրել

Ժամանակի ընթացքում բնակավայրի անվանումը փոփոխությունների է ենթարկվել, եղել է medilihha (903 թ.), Medelikch, Medling և, վերջապես, Mödling: Վարկածներից մեկի համաձայն՝ անվանման արմատը սլավոնական է, որի հիման վրա ենթադրվում է, որ բնակավայրը հիմնադրվել է ավարական ժամանակաշրջանից ոչ ուշ՝ առաջին հազարամյակի երկրորդ կեսին[6], մոտավորապես 800 թվականին[7]։ Անվանումը նշանակել է «սահմանային գետակ»[6], կամ «դանդաղ, հանդարտ հոսող ջուր»[8] (հմմտ. ռուսերեն «медленный»):

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
190015 113—    
191018 067+19.5%
192318 677+3.4%
193418 736+0.3%
193918 400−1.8%
195117 076−7.2%
ՏարեթիվԲնակ․±%
196117 274+1.2%
197118 835+9.0%
198119 276+2.3%
199120 290+5.3%
200120 411+0.6%
201020 426+0.1%

Քույր քաղաքներ[9] խմբագրել

Մյոդլինգը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[10].

Անվանի անձինք խմբագրել

 
Բեթհովենը 1820 թ.
 
Մարիա Յանիչեկը 1898 թ.
  • Լյուդվիգ վան Բեթհովեն, (1770-1827), կոմպոզիտոր. կյանքի վերջին տարիներն անցկացրել է Մյոդլինգում
  • Ալբերտ Դրախ, (1902-1995), գրող, իրավագետ
  • Մարտին Գուզինդե, (1886-1969), քահանա, ազգագրագետ
  • Պաուլ Հարատեր, (ծնվ. 1965), ռեժիսոր, պրոդյուսեր, գրող
  • Մանֆրեդ Հեմ, (ծնվ. 1961), օպերային երգիչ
  • Ալֆրեդ Մալետա, քաղաքական գործիչ, Ավստրիայի խորհրդարանի նախագահ ('House of Commons')
  • Մարիա Յանիչեկ (1859-1927), գրող

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. Mödling, Mödling, Niederösterreich - Austria Postcode
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 224.
  4. http://www.statistik.at/blickgem/gemDetail.do?gemnr=31717%7Ctítulo=Ein Blick auf die Gemeinde|autor=|data=|publicado=Statistik.at|acessodata=8 de abril de 2012|língua2=de}}
  5. Austriacki Urząd Statystyczny
  6. 6,0 6,1 1100 Jahre Mödling // DAVID. — 2004. — Вып. 62 (Սեպտեմբեր).
  7. Kultur erleben in Mödling - "Häuser, Geschichte, Menschen". — Stadtgemeinde Mödling. — 2010.
  8. «Mittelalter». Mödlinger Museum Online. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Jumelage: Mödlings Partnerstädte на портале города Мёдлинг
  10. Große Linksammlung und Download hilfreicher Programme
  11. «Puteaux - Qu'est-ce que le jumelage?». Mairie de Puteaux [Puteaux Official Website] (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Ilse und Georg Waldner, Heide Kucera: 1100 Jahre Mödling – Die Geschichte einer Stadt. Mödling 2003, ISBN 3-00-011896-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Medling in der Topographia Austriacarum (Matthäus Merian)
Տես՝ Mödling Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիճամփորդն ունի Մյոդլինգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոդլինգ» հոդվածին։