Միքայել Անագնոս (հուն․՝ Μιχαήλ Αναγνωστόπουλος/Ανάγνος, նոյեմբերի 7, 1837, Պապինգո, Հունաստան - հունիսի 29, 1906, Ռումինիա), Փերկինսի կույրերի դպրոցի հոգաբարձու և ավելի ուշ երկրորդ տնօրեն։ Եղել է հեղինակ, մանկավարժ և իրավապաշտպան։ Անագնոսը հայտնի է Հելեն Քելլերի հետ իր աշխատանքով[3]։

Միքայել Անագնոս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1837(1837-11-07)[1]
ԾննդավայրPapingo
Մահացել էհունիսի 29, 1906(1906-06-29)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՌումինիա
Քաղաքացիություն Հունաստան և  ԱՄՆ[2]
Մայրենի լեզուհունարեն
ԿրթությունՀարվարդի համալսարան
Գիտական աստիճանմագիստրոս (1892)
Մասնագիտությունմանկավարժ, գրող և դաստիարակ
ԱշխատավայրՓերկինսի կույրերի դպրոց
ԱմուսինJulia R. Anagnos?
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
 Michael Anagnos Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Միքայել Անագնոստոպուլոսը ծնվել է 1837 թվականի նոյեմբերի 7-ին Պապինգոյում՝ Էպիրուսի լեռնային շրջանի մի փոքրիկ գյուղակում։ Նրա հայրը՝ Դեմետրիոս Ա. Թեոդորն էր, իսկ մայրը` Կալինա Պանայոտեսը։ Նրա հայրը հողագործ ու հովիվ էր և նա մեծ նշանակություն էր տալիս իր միակ զավակի կրթությանը։ Շրջանը օսմանյան տիրապետությունից չի խաթարվել, և նրանք, ովքեր բնակվում էին այնտեղ, հատուկ հարկ են վճարել սուլթանին։ Օսմանյան զինվորները երբեք գյուղ չեն եկել։ Անագոսը Յանինայի միջնակարգ դպրոց է հաճախել և տասնինը տարեկան հասակից հաճախել է Աթենքի Ազգային և Կապոդիստրական համալսարան (այժմ Աթենքի համալսարան)։ Հաջորդ չորս տարիների ընթացքում նա ուսումնասիրել է հունարեն, լատիներեն, ֆրանսերեն լեզուները և փիլիսոփայություն առարկան։ Այնուհետև Անագնոսը երեք տարի սովորել է իրավաբանություն՝ քաղաքագետ ու լրագրող դառնալու մտադրությամբ։ 24 տարեկանում նա միացավ «Էթնոֆիլաքս» օրաթերթին՝ Աթենք քաղաքոում։ Հետագայում դարձել է թերթի գլխավոր խմբագիր[4][5]։

Անագնոսը ակտիվ դերակատարություն ունեցավ Օտտոն առաջին թագավորի և նրա կառավարության դեմ ընդդիմանալու գործում։ Նա ակտիվ մասնակցություն ունեցավ Օտտոն թագավորի գահընկեցման գործում՝ ներկայացնելով մասոնական օթյակները որպես գահընկեցման տարր Ջուզեպպե Գարիբալդիի և նրա որդիներից մեկի օգնությամբ[6]: Գեորգիոս առաջին թագավորը փոխարինեց Օտտոն թագավորին, իսկ Անագնոսը թողեց թերթը 1866 թվականին Կրետեի ապստամբության հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Հունաստանը ակտիվորեն պատերազմում էր Օսմանյան կայսրության հետ սկսած 1821 թվականից, և ամերիկացի ֆիլհելենը և բժիշկ Սամուել Գրիդլի Հոուն 1860-ականներին մեկնեցին Հունաստան՝ օգնություն հասցնելու նպատակով։ Բժիշկ Սամուել Գրիդլի Հոուն հանդիպեց Անագնոսին և աշխատանքի ընդունեց նրան որպես քարտուղար։ Անագնոսը օգնություն էր կազմակերպում պատերազմի համար և ղեկավարում էր Կրետեի կոմիտեի գործերը Աթենքում։ Բժիշկ Հոուն ստիպված եղավ վերադառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Անագնոսին հրավիրեց Բոստոն՝ շարունակելու իր աշխատանքը Կրետեի կոմիտեի հետ Նոր Անգլիայում մոտ 1868 թվականին[7]։

Անագնոսը Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ժամանել 31 տարեկան հասակում։ Նա Հոուի ընտանիքի մասնավոր դաստիարակն էր։ Հոուն հիմնել է նաև Փերկինսի կույրերի դպրոցը։ Անագնոսը սկսեց լատիներեն և հունարեն սովորեցնել մի քանի կույր երեխաների։ Մի քանի տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, Հոուի աջակցությամբ, Անագնոսը սկսեց հունարեն դասավանդել տարբեր քոլեջներում։ Նա ամուսնացավ Հոուի դստեր՝ Ջուլիա Ռոմանա Հաուի հետ, 1870 թվականի դեկտեմբերին։ Անագնոսի մշտական տունը դարձավ Բոստոնը[8]։

Անագնոսը Հոուի օգնականն էր։ Երբ Հոուն բացակայում էր, Անագնոսը Փերկինսի կույրերի դպրոցի ժամանակավոր տնօրենն էր դառնում։ Նա շատ լավ ծանոթացավ կույրերի և խուլերի ուսուցման համակարգին։ Նա ուսումնասիրել է Փերկինսի կույրերի դպրոցի նախկին աշակերտ Լորա Բրիջմանի հաջողությունները։ Սա նպաստեց Հելեն Քելլերի, Թոմաս Սթրինգերի, Վիլի Էլիզաբեթ Ռոբինի և այլ կույր ու խուլ ուսանողների հետ աշխատանքում։ Հոուն մահացավ 1876 թվականի հունվարին; Իր մահից հետո Անագնոսը դարձավ Փերկինսի կույրերի դպրոցի երկրորդ տնօրեն[9]:

Անագնոսը հրատարակել է «Կույրերի կրթություն» աշխատանքը 1882 թվականին։ Մոտավորապես այս ժամանակահատվածում նա մշակեց մի ծրագիր մանկապարտեզի համար, որը կսովորեցներ կույր և խուլ երեխաներին։ Նրա կինը շատ կիրթ էր։ Այդ ժամանակ նա մի քանի գրքեր էր հրատարակել և աջակցել և ոգեշնչել ամուսնու աշխատանքը խուլերի և կույրերի հետ, ինչպես նաև օգնել է գումար հավաքել մանկապարտեզի համար։ Այնուամենայնիվ, նա հանկարծամահ եղավ 41 տարեկանում 1886 թվականին։ Զույգը երեխա չուներ։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Բոստոնի Ջամայկա Պլեյն քաղաքում կառուցվեց մանկապարտեզի շենք և կազմակերպվեց մեծ նվիրատվություն։ Անագնոսը զրկվեց փոխհատուցումից և անխոնջ աշխատեց նախագիծն ավարտին հասցնելու համար։ Առաջին ուսանողներից մեկը Թոմաս Սթրինգերն էր։ Մոտավորապես այս ժամանակ Անագնոսը ուղարկեց Փերկինսի նախկին ուսանող Էնն Սալիվանին՝ ուսուցանելու Հելեն Քելլերին[10][11]:

Անագնոսը մոտ 1889 թվականին 15 ամսով ճանապարհորդեց Հունաստան և Եվրոպայի այլ երկրնեն։ Հունաստանում գտնվելու ժամանակ նա հանդիպել է Հունաստանի թագուհի Օլգա Կոնստանտինովնայի հետ։ Թագուհին իմացավ Հելեն Քելլերի պատմության մասին և խնդրեց իրեն հասցնել Անագնոսի կողմից գրված յուրաքանչյուր նամակը։ Նրա հետաքրքրությունն այնքան բուռն էր, որ նա պահում էր նամակներից մի քանիսը, և ինը տարեկան կույր աղջիկը մեծ հարգանք էր վայելում թագուհու պալատում։ Ամերիկյան շատ թերթեր շրջանառեցին Հելեն Քելլերի ժողովրդականության մասին պատմությունը թագավորական արքունիքում, ինչը զարգացրեց նրա ժառանգությունը։ Մոտ տասը տարեկան Հելեն Քելլերը գրել է «Սառնամանիք Արքան» և այն ուղարկել որպես ծննդյան նվեր Անագնոսին։ Պատմվածքը նա հրապարակել է «The Mentor» Փերկինսի շրջանավարտների ամսագրում։ Այնուհետև պատմությունը հրապարակվեց «The Goodson Gazette» թերթում, նվիրված է խուլերի և կույրերի կրթությանը, որը հիմնված էր Վիրջինիայում։ Հետագայում Հելեն Քելլերը դարձավ առաջին խուլ և կույր կինը, ով ստացավ բակալավրի կոչում։ Նրա պատմությունը դարձավ ամենահայտնիներից մեկը ամերիկյան պատմության մեջ[12]։

 
Հելեն Քելլեր և Միքայել Անագնոս 1891 թվական

Անագնոսը հաճախ էր ժամանակ անցկացնում Հարվարդի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Եվանգելինոս Ապոստոլիդես Սոֆոկլեսի հետ։ 1892 թվականին Անագնոսը Հարվարդի համալսարանից ստացավ դոկտորի պատվավոր կոչում։ Մոտ 1900 թվականին նա մեկնում է Փարիզ՝ մասնակցելու Ուսուցիչների և Կույրերի ընկերների միջազգային կոնգրեսին։ Նրան ուղարկեցին ներկայացնելու և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, և՛ Փերկինսի դպրոցը։ Նա մեծ ֆինանսական ներդրումներ է կատարել հունական կրթության մեջ և դպրոցներ հիմնել Հունաստանի Պապինգո քաղաքում։ Նա ԱՄՆ-ում Հույների ազգային միության նախագահն ու հիմնադիրն էր։ Նա հիմնադրել է նաև Պլատոնի ընկերությունը, Համահունական միությունը և Ալեքսանդր Մակեդոնացու կազմակերպությունը։ Նա Մասաչուսեթսի բժշկական մարմնամարզության ասոցիացիայի փոխնախագահն էր։ Անագնոսը մեծ դեր ունեցավ Բոստոնի տարածքում տեղական ուղղափառ եկեղեցիներ հիմնելու և տեղի հույն ներգաղթյալներին օգնելու գործում[13][14]։

1906 թվականին, 69 տարեկան հասակում, նա մեկնեց Աթենք և հետևեց Օլիմպիական խաղերին։ Մահացել է 1906 թվականի հունիսի 29-ին Ռումինիայում ճանապարհորդելիս։ Նրա մարմինը տեղափոխվել է Էպիրոս և թաղվել այնտեղ։ Բոստոնում 2000 մարդ հավաքվել էր նրա հիշատակի ծառայության համար Տրեմոնտ Տաճարում։ Նշանավոր հյուրերի թվում էին նահանգապետ Քերթիս Գիլդ կրտսերը, քաղաքապետ Ջոն Ֆ. Ֆիցջերալդը, Ջուլիա Ուարդ Հաուն, Մասաչուսեթսի եպիսկոպոս Ուիլյամ Լոուրենսը և Ֆլորենս Հոու Հոլը[15][16]:

Գրական ստեղծագործություններ խմբագրել

  • «Կույրերի կրթությունը նրա ծագման, վերելքի և առաջընթացի պատմական ուրվագիծը», 1882 թվական
  • «Կույրերի մանկապարտեզ և հիմնական դպրոց Երկրորդ կոչը իր հիմնադրման և օժտման համար»,1884 թվական
  • «Կույրերի կրթությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում դրա սկզբունքները, զարգացումը և արդյունքները. Երկու հասցե» 1904 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Stuckey K. A. Anagnos, Michael (1837-1906), educator of the blind // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0900022
  2. https://archive.org/details/in.ernet.dli.2015.182873/page/n27
  3. " American Association of Instructors of the Blind Staff Writers" Minutes The Fifteenth Biennial Convention of The American Association of Instructors of the Blind An Appreciation of Michael Anagnos Robert Smith Printing Company State Printers and Binders 1899: p. 52
  4. Sanborn, 1907, էջեր 7
  5. "Daniel Wait Howe" Howe Genealogies edited by Gilman Bigelow Howe Record Publishing Company Haverhill Massachusetts 1929: p. 102
  6. Sanborn, 1907, էջեր 8
  7. Sanborn, 1907, էջեր 9-10
  8. Sanborn, 1907
  9. Sanborn, 1907, էջեր 10
  10. "Staff Writers" Who is Who in American History Historical Volume 1607-1896 Marquis Publications Chicago 1963: p. 23
  11. Sanborn, 1907, էջեր 11-12
  12. The Frost King" In Wikipedia: The Free Encyclopedia. Wikimedia Foundation Inc. Encyclopedia on-line Internet: Retrieved 30 November 2020.
  13. "Harvard Staff Writers" The Harvard Graduates Magazine Volume 15 1906-1907 The Harvard Graduates Magazine Association Boston Mass. 1907: p. 188
  14. Greeks in America, 1913, p. 217
  15. Greeks in America, 1913, p. 218
  16. Sanborn, 1907, էջեր 132

Մատենագիտություն խմբագրել

  • Burgess, Thomas (1913). Greeks in America: An Account of Their Coming Progress Customs, Living and Aspirations. Sherman, French & Company 1913.
  • Sanborn, Franklin Benjamin (1907). Michael Anagnos, 1837-1906. Boston, MA: Wright and Potter Printing Company.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Անագնոս» հոդվածին։