Փերկինսի կույրերի դպրոց
Փերկինսի կույրերի դպրոց (անգլ.՝ Perkins School for the Blind, նաև անգլ.՝ Perkins Institution for the Blind), ԱՄՆ-ի հնագույն կրթական հաստատություն՝ նախատեսված կույր երեխաների համար։ Դպրոցը հիմնադրվել է 1829 թվականին՝ բժիշկ Ջոն Դիքս Ֆիշերի կողմից։
Հիմնադրում
խմբագրելՋոն Դիքս Ֆիշեր՝ Փերկինսի կույրերի դպրոցի հիմնադիր։ Երկար ժամանակ աշխատել է որպես բժիշկ։ Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում համարվում էր, որ այն մարդիկ, ովքեր ունեն կուրություն, չեն կարող դառնալ հասարակության լիիրավ անդամներ։ Նրանց ուսուցանելու միտքը Ֆիշերի մոտ ծնվեց այն բանից հետո, երբ նա այցելեց աշխարհում կույրերի առաջին դպրոցը՝ հիմնադրված 1784 թվականին[1] բարերար Վալենտին Գայուիի կողմից։
Ֆիշերը դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակեց իր ընկերոջը Սամուել Գրիդլի Հաուիին։ Սկզբում առաջին վեց աշակերտների համար պարապմունքներն անցկացվեցին Հաուիի տանը, իսկ ապա այդ նպատակի համար օգտագործվեց հատուկ հաստատություն, որը վարձակալվել էր Թոմաս Հանդասիդ Փերկինսի դրամական աջակցությամբ։ Հենց այս պատճառով էլ դպրոցն անվանակոչվել է նրա պատվին[1][2]։ Վեց տարիների ընթացքում աշակերտների թիվն աճեց մինչև վաթսունի։ Դպրոցը տեղափոխվեց ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաք[3]։
Ակտիվություն
խմբագրելՓերկինսի կույրերի դպրոցը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում կուրություն ունեցող անձանց իրավունքների ընդլայնման քննարկումներում։ 2010 թվականի հոկտեմբերին դպրոցի տնօրեն Սթիվեն Մ․ Ռոթշտեյնը ներկա գտնվեց Բարաք Օբամայի կողմից օրենքի ընդունմանը, որն ապահովում է սահմանափակ հնարավորություններով անձանց լիիրավ մասնակցությունը հասարակական կյանքին՝ շնորհիվ նրանց կողմից կիրառվող թվային նոր ենթակառուցվածքային տեխնոլոգիաների[4][5]։
2012 թվականի հունիսին Փերկինսի կույրերի դպրոցը Հելեն Քելլերի Ազգային կենտրոնի և Դաշնային կապի գործակալության հետ համատեղ ընտրվեց չտեսնող-չլսողների համար նախատեսված սարքավորումների տարածման Ազգային ծրագրի քարոզչության համար[6]։
Հայտնի աշակերտներ
խմբագրել- Լորա Բրիջմեն (1829-1889 թթ.) - ամերիկացի բանաստեղծուհի, առաջին հայտնի չտեսնող-չլսող մարդը, ով կարողացավ խոսել սովորել և կրթություն ստանալ[7]։
- Հելեն Ադամս Քելլեր (1880-1968 թթ.) - չտեսնող-չլսող ամերիկուհի գրող, ուսուցիչ և հասարակական գործիչ[8]։
- Էնն Սալիվան(1866-1936 թթ.) - ամերիկացի մանկավարժ, հայտնի ինչպես ուսուցչուհի Հելեն Քելլերը[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 French, 2004, էջ 9
- ↑ «Perkins History» (անգլերեն). Perkins.org — История школы на официальном сайте. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ French, 2004, էջ 13
- ↑ «Remarks by the President at the Signing of the 21st Century Communications and Video Accessibility Act of 2010». The White House (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Perkins School for the Blind officials at White House signing ceremony» (անգլերեն). GateHouse Media. 08.10.2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «National Deaf-Blind Equipment Distribution Program» (անգլերեն). Federal Communications Commission. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ French, 2004, էջ 19
- ↑ Share A., Death of a Nightingale, «AuthorHouseUK» — 192 p, ISBN 1434351793։
- ↑ Koestler F. A., The Unseen Minority: A Social History Of Blindness In The United States, «Amer Foundation for the Blind» — 658 p, ISBN 0891288961։
Գրականություն
խմբագրել- French K. Perkins School for the Blind. — Mount Pleasant: Arcadia Publishing, 2004. — 128 p. — ISBN 978-0738535999