Միրզա Ալիև
Միրզա Ալի օղլի Ալիև (ադրբ.՝ Əliyev Mirzəağa Əli oğlu,1883, Հովսան, Ադրբեջան - հոկտեմբերի 25, 1954[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ադրբեջանցի խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Միրզա Ալիև ադրբ.՝ Mirzəağa Əli oğlu Əliyev | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1883 |
Ծննդավայր | Հովսան, Ադրբեջան |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1954[1] |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն |
Ամուսին | Govhar Gaziyeva? |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Ստալինյան մրցանակ |
Mirza Agha Aliyev Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Գովսան գյուղում (Բաքվի մոտ)։ Բեմական գործունեությունն սկսել է 1906 թվականին, Բաքվում։
ԱշխատանքԽմբագրել
Աշխատել է «Նիջաթ» թատերական խմբում, որտեղ 1907-1908 թվականներին խաղացել է՝ որպես ռեժիսոր հրավիրված Հ. Աբելյանի ընկերակցությամբ։ 1910-1918 թվականին հյուրախաղերով այցելել է Թիֆլիս, Աստրախան, Նախիջևան, Իրան։
1920 թվականից խաղացել է Մ. Ազիզբեկովի անվան թատրոնում (Բաքու)։
Լավագույն դերերԽմբագրել
Լավագույն դերերից են՝ Հաջի Կարա (Ախունդովի «Հաջի Կարա»), Սուլթանբեկ (Ու. Հաջիբեկովի «Արշին մալ ալան»), Օդդամդի (Ջաբսւրլիի «Հրո հարսնացուն»), Սեշսւդի Ղուլամ Հուսեյն (Իբրահիմովի «Մուհաբբաթ»), Նաջաֆբեկ (Մամեդխանլիի «Արևելքի առավոտը»), Օսիպ (Գոգոլի «Ռևիզոր») ևն։ Նկարահանվել է կինոյում։ Ալիևի ռեալիստական դերակատարումներն աչքի են ընկել նուրբ հումորով, կենցաղային հյութեղ գունավորումով։
ՄրցանակներԽմբագրել
ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1943, 1948)։ Մահացել է հոկտեմբերի 25-ին, Բաքվում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Алиев Мирза Ага Али оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |