Միսիս Ֆիսկ Ուորրենը (Գրեթխեն Օսգուդ) և իր դուստր Ռեյչելը

«Միսիս Ֆիսկ Ուորրենը (Գրեթխեն Օսգուդ) և իր դուստր Ռեյչելը» (անգլ.՝ Mrs. Fiske Warren (Gretchen Osgood) and Her Daughter Rachel), ամերիկացի նկարիչ, հիասքանչ դարաշրջանի ներկայացուցիչներից Ջոն Սինգեր Սարջենթի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1903 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 152,4 × 102,55 սմ։

Միսիս Ֆիսկ Ուորրենը (Գրեթխեն Օսգուդ) և իր դուստր Ռեյչելը
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ
տարի1903
բարձրություն152,4 սանտիմետր[1]
լայնություն102,55 սանտիմետր[1]
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲոստոնի գեղարվեստի թանգարան[1]
հավաքածուԲոստոնի գեղարվեստի թանգարան
հիմնական թեմաGretchen Osgood Warren?
Ծանոթագրություններ

Այսօր «Միսիս Ֆիսկ Ուորրենը (Գրեթխեն Օսգուդ) և իր դուստր Ռեյչելը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Բոստոնի Գեղարվեստի թանգարանում (Բոստոն, ԱՄՆ

Պատմություն

խմբագրել

Մարգարետ Գրեթխեն Օսգուդ Ուորրենը ծնվել է 1871 թվականին բոստոնցի մեծահարուստի ընտանիքում՝ Բիկոն-Հիլլ թաղամասում։ Նա զբաղվել է երաժշտությամբ ու երգեցողությամբ, ելույթ է ունեցել հանդիսատեսի առաջ, բանաստեղծություններ է գրել։ Սովորել է Փարիզի կոնսերվատորիայի մեցցո-սոպրանո խմբում՝ Գաբրիել Ֆորեի ղեկավարությամբ։ 1891 թվականին ամուսնացել է թղթի արտադրությամբ զբաղվող հարուստ Ֆիսկ Ուորենի հետ[2]։

1903 թվականի ապրիլին Ֆիսկ Ուորենը նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթին պատվիրում է նկարել Գրեթխենին և իրենց աղջկան՝ Ռեյչելին։ Վերջիններս կեցվածք են ընդունել Իզաբելլա Ստյուարտ Գարդների տանը[3]։

«Միսիս Ֆիսկ Ուորրենը (Գրեթխեն Օսգուդ) և իր դուստր Ռեյչելը» ստեղծագործությունը Բոստոնի Գեղարվեստի թանգարանը ձեռք է բերել 1964 թվականի մայիսի 13-ին[4]։

Նկարագիր

խմբագրել

«Միսիս Ֆիսկ Ուորրենը (Գրեթխեն Օսգուդ) և իր դուստր Ռեյչելը» ստեղծագործությունում Գրեթխեն Ուորրենը նստած է վերածննդի ոճի բազկաթոռին։ Նրա հետ է դուստրը՝ Ռեյչել Ուորրենը։ Սաջենթը փորձել է նկարել նրանց ազնվական կեցվածքով՝ օգտագործելով իմպրեսիոնիզմի տարրերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.mfa.org/collections/object/mrs-fiske-warren-gretchen-osgood-and-her-daughter-rachel-33862
  2. (PDF) https://timesmachine.nytimes.com/timesmachine/1891/05/15/103307340.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «TBT: When the Gardner Museum Opened to the Public». Boston Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «Mrs. Fiske Warren (Gretchen Osgood) and Her Daughter Rachel». collections.mfa.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 11-ին.

Գրականություն

խմբագրել